Sambitbaba-ի խոսքերից
Ինգրիդ ջան, ես ոչ մասնագետ եմ, և ոչ էլ առանձնապես շատ բան գիտեմ այն մասին, ինչ պիտի ասեմ: Բայց ինձ թվում է, թե քեզ պես մեկը, ով անմիջական կապի մեջ է իր երազների հետ, կարող է օգուտ քաղել այս ինֆորմացիայից և օգտագործել այն իրեն հարմար ձևով:
Միգուցէ լսե՞լ ես կառավարվող /կամ ղեկավարվող/ երազների մասին: Երբ մարդ կարող է պատվիրել իր տեսած երազները: Ինձ թվաց, թե քեզ մոտ նման մի բան է կատարվում:
Վադիմ Զելանդը մի գիրք ունի իր "Իրականության տրանսերֆինգ" շարքից, կոչվում է "Երազների ֆորում": Նայիր այն, հնարավոր է, քեզ պիտանի լինի: Հետո, մի թեմա էլ կա, կոչվում է "Хакеры сновидений": Գուցէ սա է՞լ հենց քեզ համար է, ով գիտի… Համ գրքեր կան, համ էլ համացանցում որոշ բաներ:
Լսիր, քանի գրում էի, մի միտք եկավ: Իսկ ի՞նչ, եթե փոխես գործողության ուղղությունը: Տես, դու ասում ես, որ երազում սկսում ես լուծել օրվա ընթացքում ունեցած խնդիրներդ: Ես հասկանում եմ սա այնպես, որ քո իրականությունը երազումդ էլ է շարունակվում, այսինքն քնած և արթուն վիճակներդ մշտական կապի մեջ են իրար հետ:
Ուրեմն, միգուցէ կարողանա՞ս երազում քո առջև դնել խնդիրներ, իսկ արթուն ժամանակ սկսես լուծել դրանք…
Ուղղակի փոխիր գործողության ուղղությունը, և միգուցէ դա քեզ կհանգստացնի՞:
Էջանիշներ