Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ նրա մասին ի՞նչ տեղեկություններ ունես: Նա ունի՞ ընկեր կամ ամուսին: Հավանաբար նա էլ քո մասին է մտածում, կարոտում, չի կարողանում մոռանալ, այդ պատճառով հեռվից հեռու ուժեղ էմոցիոնալ կապ է ստեղծվում: Դու ասեցիր, որ չես ցանկացել նրա հետ ընտանիք կազմել, միգուցե նրա սիրտը կոտրե՞լ ես, միգուցե նա անչափ ուզե՞լ է քեզ հետ ընտանիք կազմել, հիմա չի կարողանում գտնել մեկ ուրիշին ով կկարողանա ոգեշնշել այնպես ինչպես դու ես ոգեշնչել:
Նախ ասեմ որ ես նկատի ունեի , որ հիմա չեմ ուզենա ընտանիք կազմել նրա հետ որովհետև իմ ընտանիքը շատ եմ սիրում, իսկ այն ժամանակ շատ էի ուզում. Նրա մասին տեղեկություններ ունեմ, ինչ որ մեկի հետ ընկերությունա անում, Մոսկվայում են ապրում. Սիրտ կորելու մասին ոչ մի խոսք չի կարող լինել, նա մի օր եկավ ու ասեց մենք պիտի բաժանվենք, ես մի քանի ամիս փորձեցի պարզել պատճառւ բայց նա չէր խոստովանում, նույնիսկ մոր հետ եմ խոսել նա ասած իբր չի խառնվել ու չի էլ խառնվի մեր հարաբերությունների մեջ: Միայն անցած տարի եմ իմացել իրական պատճառը. նա ասաց որ մայրն էր ստիպել ինձնից բաժանվել, իբր ես ընտանիքասեր(семьянин) եմ և չեմ թողնի նրան արտասահմանում սովորել ու կխորտակեմ նրա կյանքը. Երբ ես ասեցի նրան որ խոսել էի նրա մոր հետ նա կորավ, էս վերջերս եմ գտել ինտերնետում, խոսեցինք, ասեց որ մի շաբաթով գալույա Հայաստան, ես էլ ցանկություն հայտնեցի տեսնել նրան.

1. Հիմա չգիտեմ ճիշտ է արդյոք նրա հետ հանդիպելը?
2. Իսկ եթե նա ոչինչ չի հիշում ու լրիվ սերը մարելա իմ նկատմամբ?
3. Կարողա տեսնեմ ու դա վատ վերջանա? չնայած բալանսը պահելու համար ուզում եմ մեծ տղայիս հետ գնամ հանդիպման.

ինչ անեմ, որնա ճիշտ?