Ոչ գնալն է մի բան, ոչ էլ չգնալը, չգնալու դեպքում, ամբողջ կյանքում սրտի ձայնը լռեցնելով պիտի ապրի, գնալու դեպքում, կարող է հանգամանքները այնպես դասավորվեն, որ ստիպված ամբողջ կյանքում խղճի ձայնը լռեցնելով ապրի: Արդյո՞ք մարդը միայն իր հարազատների ու խղճի առաջ է պատասխանատու՞, իսկ սրտի առաջ չկա՞ պատասխանատվություն: Ո՞վ կասի, ի՞նչ է այդ սիրտ կոչվածը, որը ճմլվում է, մղկտում է երբ փորձում ես ձայնը լռեցնել, արդյո՞ք դա հենց ինքը կյանքը չէ, որ փորձում է հոսել իսկ մենք փորձում ենք այն սանձել, կանգնեցնել: Էս տղան երբեք չի դավաճանել կյանքի հոսքին, սրտի ձայնին, դարձել է հանգամանքների, ուրիշի թելադրված կամքի ու չակերտավոր խոհեմության զոհը, «խոհեմության» քարոզներն են պատճառը, որ հիմա նա հայտնվել է նման անցանկալի իրավիճակում:« Խոհեմության» կոչ անել մեկին, ով դարձել է «խոհեմության» զոհ, կարծում եմ, մի փոքր անտեղի է:
Կներես Ariadna ջան, հարգում եմ ակումբի կանոնները, օրենքները ամեն ինչից վեր են, բայց էս պատմությունը ինձ մի փոքր հուզել է, չեմ կարող չարտահայտվել:
Վերջին խմբագրող՝ Չամիչ: 01.08.2011, 23:49:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Եթե որոշես տեսնել նրան, ապա ճիշտ կլինի, որ նրա հետ հանդիպես լուսավոր և մարդաշատ վայրում:
Ամեն ինչի շատը լավ չէ:
Ժողովուրդ ջան, գնալ չգնալը արդեն որոշել եմ, Չեմ գնալու Ես իմ ընտանիքի համար ամեն տեսակ հանդուրժողականութուն կանեմ. Իմ հոգեկան վիճակի անկայունությունը նրանց վրա չպետք է ազդի. Եվ վեջիվերջո ես ուժեղ տղամարդ եմ, մի կերպ կհաղթահարեմ դժվարությունները.
բայց ոնց նայում եմ մարդ պիտի մի հատ սիրած ունենա, թեչէ կինս քաղաքում չի , մնացել եմ սոված.![]()
Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...
Ժողովուրդ էսպիսի մի հարց կա, ես վերջերս պարի եմ գնում, ուսուցչուհին մի շատ հմայիչ ու գեղեցիկ աղջիկ է, վերջին պարապունքին, մեզ ահա թե ինչ պատմեց, փոքրերի խմբից մի աղջիկ պարզվում է սիրահարվել է նրան ու ամեն կերպ ցուցադրում է իր խանդը պարուսուցի հանդդեպ, նույնիսկ եթե դա վերաբերում է մյուս պարողներին լավ գնահատական տալուն, իրոք վախեցած է ու չգիտի ինչ անել, երբ աղջկան ասել է, որ իրեն հավաքի ու էլ էդպես չպահի, ի պատասխան լսել է, որ եթե էլի էդպիսի բան լսի իր կյանքին վերջ կտա, պարուսուցը ինքը հավատում է այդ խոսքերին, քանի որ մի քանի անգամ խանդից ելնելով տեսել է թե ինչպես է թեթև կտրատում դաստակները:
Հարց. ինչպես պետք է վարվի այս պարագայում պարուսուցը, որպեսզի չվնասի ոչմեկին, թե իրեն թե այդ աղջկան
Չամիչ ճիշտ ես հասկացել,
պարուսուցը մոտ 25 տարեկան է իսկ աղջիկը մոտավոր 14
պարզ է նա դեռահաս է իսկ այդ տարիքում (և ոչ միայն) նրանք կարող են «սիրահարվել» իրենցից բավականին մեծերին,ոչ միայն աղջիկները նաև տղաները,
շատ բարդ իրավիճակ պետք է զգույշ լինել, հնարավոր է երեխան իսկապես անի իր ասածները
կարծում եմ պարուսույցի համար միակ ելքը ծնողներին տեղյակ պահելն է
"Non est ad astra mollis e terris via."
Firegirl777 (02.08.2011)
Փաստորեն 14 տարեկան աղջիկը սիրահարվել է 25 տարեկան պարուսուց աղջկա՞ն: Ինչեւէ,կարեւոր չէ, ցանկացած դեպքում կարեւորը գրագետ մոտեցումն է, աղջիկը ուշադրության կարիք ունի, շատ հնարավոր է,որ ամեն ինչ շատ արագ հարթվի, ամենայն հավանականությամբ հենց այդպես էլ տեղի կունենա, եթե պարուսուցը աղջկան ուշադրություն հատկացնի, ժամանակ տրամադրի աղջկան եւ նրան հնարավորություն տա արտահայտել այն ինչ կա իր ներսում, հնարավորություն ստանալով արտահայտվել եւ դուրս բերել ներսի եղածը, նա այլեւս այդ չափ չի սեւեւռվի, այդ զգացողությունը չի դառնա սեւեռուն: Պարուսուցը պիտի անկեղծ ուշադրություն հատկացնի աղջկան, ցույց տա, հասկացնել տա, որ աղջկան ընդունում է, չի մարժում այն ինչ կատարվում է նրա ներսում, եւ փորձի, աննկատ կերպով, բնական կերպով հարաբերությունները տեղափոխել ընկերական հարթություն:
Իսկ ծնողներին հայտնելու գաղափարը հայտնի չէ, թե ինչ հետեւանքներ կունենա, եթե աղջիկը սուիցիդալ հակումներ ունի,ամենայն հավանականությամբ, ընտանեկան մթնոլորտը, ծնողների հարաբերությունները, ծնող երեխա հարաբերությունները առողջ չեն, չի բացառվում, որ ծնողները ագրեսիվ են,կարող են երեխային պատժել, բռնության ենթարկել, զրկել պարի գնալու հնարավորություններից, բոլորս էլ լավ գիտենք, որ շատ ու շատ հայ ընտանիքներում երեխաները քավության նոխազ են, ծնողները բոլոր իրենց անհաջողությունները բարդում են երեխաների գլխին, իրենց անգրագետ մոտեցմամբ երեխաներին հոգեբանական տրավմաների են ենթարկում:
Այն ինչ գրել եմ, հիմնված է անձնական փորձի վրա: 15 տարեկան էի, երբ ինձ սիրահարվել էր ինձանից երկու անգամ մեծ տղամարդ,ես նրանից զզվում էի, ամեն անգամ կոպտում, հայհոյում էի երբ ինձ մոտենում էր, նա ինձ հետեւեց ուղիղ 6 տարի, հետապդնում էր ինձ ամեն ուր, ես նրա հանդեպ նոխկանք էի զգում, նա ինձ սարսափելի վանում էր,նրա հետ դեմ առ դեմ խոսելու միտքը ինձ անասելի տհաճություն էր պատճառում: Այժմ լինելով արդեն բավականին հասուն, շատ լավ գիտակցում եմ,որ եթե այդ մարդուն մի փոքր ուշադրություն հատկացնեի, արտահայտվելու հնարավորություն տաի, հնարավոր է նա այդ չափ չսեւեռվեր, հիմա հենց այդպես էլ անում եմ, միշտ մարդկանց ուշադրություն եմ հատկացնում եւ արտահայտվելու հնարավորություն եմ տալիս, այն ինչ մերժվում է դառնում է սեւեռուն, կպչում է ու պոկ չի գալիս:
Վերջին խմբագրող՝ Չամիչ: 02.08.2011, 15:31:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Firegirl777 (02.08.2011)
նախ կարծում եմ այդ զգացումը սեր չի, իսկ այն ընկերական հարթություն տանելը իհարկե ելք է, բայց դրա համար որոշակի հմտություն է պետք, ինչ վերաբերում է ծնողներին, հավանաբար երեխայի դաստիարակությունն էլ այնքան հաջող չեն իրականացնել, այլապես նրա վարքը այսպիսի ծայրահեղ դրսևորումներ չէր ունենա.
իսկ պարի պարապմունքներից կտրելը միանշանակ սխալ է.
"Non est ad astra mollis e terris via."
Firegirl777 (02.08.2011)
Կարեւոր չէ, թե ինչ է, այդ զգացողությունը կա, շրջապատի կողմից այն մերժելու եւ առհամարելու դեպքում մարդը կարող է հիվանդագին սեւեւռվել այդ զգացողության վրա, անկայուն հոգեկերտվածք ունենալու դեպքում կարող է հոգեկան աշխարհին լուրջ վնասներ հասցնել: Ոչ մի դեպքում չի կարելի երեխայի գլխին քարոզներ կարդալ, ինչ որ բան բացատրել, հասկացնել որ դա սեր չի,այն ինչ տեղի է ունենում սխալ է, այս ամենը մերժման վառ արտահայտվչաձեւեր են, պետք է արտահայտվելու հնարավորություն տալ, համբերատար կերպով թույլ տալ, որ դուրս հանի իր ներսի եղածը, եւ հասկանա, որ ինքը մերժված չէ: Մերժված լինելու դեպքում երեխան կարող է իրեն լուրջ վնասներ հասցնել:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Firegirl777 (02.08.2011)
"Non est ad astra mollis e terris via."
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ