Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
Հա, ի դեպ, էդ երկրորդ հրեշը, որի պոչին, չգիտես ինչու "պո" էր գրած, վերջին տառն էլ ոնց որ "չ" լիներ, կարծես թե, ոչ մեկ չէր հասկանա, որ դա պոչ է... Հա, էդ կանաչ հրեշը անուն ուներ? Որովհետեւ կարծես թե էդ երազը ես էլ եմ տեսել.. Բայց բանասերի դուրս գալու պահին արթնացել եմ, նենց որ բան եմ բաց թողել աչքիս
Երկրորդ հրե՞շը: Կանա՞չը: Հա, իրա պոչին "պո" էր գրված, բայց երրորդը "չ" չէր, ուշադիր չես եղել: Կանաչ հրեշը, ու ընդհանրապես, հրեշները անուն չունեին, ուղղակի այդ կանաչը մի քիչ տարբերվում էր մնացածից, գեր էր ավելի, ու սև մայկա էր հագել, ակնոցներով, մի խոսքով, Երոյին էր ահավոր նման, մեծ Երոյին: Բայց լավ չեմ հիշում: Հա, դու իրոք աչքիս էդ բանասերի գնալու պահից ոչ մի բան չես հիշում: