Մեջբերում Raedwulf-ի խոսքերից Նայել գրառումը
Լավ նկարներ են, փաստորեն լիքը մարդ էր էսօր եկել ու չեմ տեսել

Տաքսիով ես ու Victory_ն տուն ենք գալիս ու ճանապարհին Ակումբն ենք քննարկում: Victory_ն իջավ, էս շոֆեռը ինձ հարցնում ա.
-Էդ գրական ակումբա?
Ասում եմ.
-Չէ, ինտերնետային:
-Աաաաա....
Ու նոր հասկացա թե ինչ ապուշություն եմ դուրս տվել ու սկսում եմ բացատրել.
-Չէ լավ չհասկացաք, ինտերնետ կլուբ չի, այլ ակումբա, ինտերնետով ենք շփվում տարբեր թեմաներ քննարկում
-Աաաաա.....
Զգացի, որ մեկա էս մարդուն ինչքան էլ փորձեմ բացատրել, չի հասկանա....
-Մի խոսքով գրական ակումբ ենք....
-Ես տենց էլ մտածում էի

Կարծեմ, Ուլուանան էլ է նման .պատմության մեջ ընկել, երբ կենդանաբանական այգի են գնալուց եղել