Մտորումներ Մյունխենի մետրոյում
Գետնի տակ ապրող հսկա մարդանոց,
Կտեսնես այստեղ կերպարներ դու բոց.
Երբեմն կազդվես, երբեմն կապշես,
Հաճախ էլ կուզես խարակիր անել քեզ:
Նայեք, գալիս է հսկա մի տատու,
Աչքի փոխարեն՝ նկարած կատու,
Իսկ սա կարծես թե Պոպինսն է Մերի,
Միայն հնացած մի հիսուն տարի:
Այս ջահել քյոռփեն էլ իրեն ծակոտել
Հազար մեխ ու փուշ է ականջին խրել,
Թե բարանին էլ ներս ու դուրս նայես,
Մի խուրձ ժանգ մետաղ միայն կտեսնես:
Այ բալամ, գոնե քթիդ ձեռք չտայիր,
Հոնքերդ գոնե մի քիչ դու խղճայիր,
Շուտ բերեք էստեղ խոշոր մի մագնիս,
Հավաքենք ջարդոնը մետրոյի տակից:
Իսկ սա սև հագած` քաղքի սատանիստ,
Հայացքին նայես՝ կազմ, պատրաստ սադիստ,
Վրան էլ գրած յոթ անեծք դժոխքի,
Մանգաղն էլ մահվան սրան չի շտկի:
Սա էլ հասարակ մի տարեց տատի,
Ներկած թուշ, պռոշ, աչքն էլ չես գտնի,
Կնճռոտ ձեռքով կուղղի փեշը կարճ,
Սիլիկոն դոշը կշարժի ձախ աջ:
Մի քիչ կնայի էն ջահել տղուն,
Կամաց կժպտա, գողտրիկ ու թաքուն,
Հետո համարձակ առաջ կքայլի,
Ա՛յ տատի, մի հատ դու քեզ հավաքի:
Ո՞վ լիքոտ մարդուն տգեղ կանվանի,
Բայց ամեն ինչն էլ չափ ու ձև ունի.
Ախր սա արդեն մի սար է ճարպի,
Հինգ հարյուր կիլոն կտա ու կանցնի:
Դե հերիք մեջդ նոր պիցա խցկես,
Վրայից էլ մի շիշ կոլայով ջրես,
Ստամոքսդ դարձրիր մի մեծ դույլ աղբի,
Ախչի' ջան, քո վերջը էլ լավ չի լինի:
Իսկ սրանք հայտնի պանկերն են անգյալ,
Մազի փոխարեն՝ գունագեղ հովհար,
Նրանց կողքին էլ՝ մի ահեղ բայկեր,
Վրան ձիգ կաշի ու մեծ ժնջիլներ:
Վա՜յ, իսկ սրանց ես շատ եմ սիրում,
Հայտնի են նրանք ամբողջ Մյունխենում,
Հագնում են շորեր զուտ բավարական,
Ազգային տարազ, կոշիկ տնական:
Ու քեֆ են անում, գարեջուր խմում,
Երգում, պարում, լավ ուրախանում,
Ես էլ եմ ուզում գլխարկ փետրավոր,
Ու կանաչ շորտեր պատյաշկաներով:
Մեկ էլ ներս կգա մի ցնդած պոետ,
Մետրոյում կասի մի ճառ հոյակերտ,
Ու հետո կնայի վրադ ուշադիր,
Իրբ՝ օտար մարդ, սիկտիրդ քաշիր:
Մի նայիր վրաս, պատրաս եմ վաղուց
Քաշել սիկտիրս. փոշման եմ գալուց:
Լավ է՝ ես գնամ իմ տունը բարի,
Որտեղ չեմ տեսնի ամեն գազանի:
Դուք էլ մետրոյի խորքում մնացեք ,
Ծակվեք, ճառ ասեք, պիցայով սպանվեք,
Իսկ ես կծամեմ մի մատղաշ կոտեմ,
Որ ուժ ունենամ, նոր գիր մոգոնեմ:

Էջանիշներ