Հայաստանի ֆուտբոլի հավաքական

Դուրս է գալիս կանաչ դաշտ՝
Ֆուտբոլի հայկական վաշտ,
Մեկը մյուսից «բուսաթով»,
Ու Սադամի թրաշով:

Մեջներում մի հատ լոլոզ,
Բերնում չորս հատ պապիրոս,
Անունն է նրա Վազգեն,
(Դաշտից դրան վտարեն):

Չորս հատ գոլ վարի տվեց,
Հայերին խայտառակ արեց,
Տրիբունայից քֆրտին,
Հետո դաշտից ռադ արին:

Տեղը մտավ մի ալքաշ,
Նրա նման պլանքաշ,
Տշեց գնդակի տեղը,
Մրցավարի ոտերը:

Մեկ էլ հայը գոլ խփեց,
Դաշտի ծերից-ծեր վազեց,
Էշը էնքան էր խմել,
Որ ինքնագոլ էր խփել…

Հեղինակ՝ Վահագն Մարտիրոսյան
Խմբագրեց՝ Հովսեփ Խաչատրյան

Հ.Գ.
Տշեց գնդակի տեղը,
Մրցավարի ոտերը:
էդ բառի տեղը գրել էր ….-ը, բայց ես փոխեցի…