User Tag List

Էջ 22 36-ից ԱռաջինԱռաջին ... 1218192021222324252632 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 316 համարից մինչև 330 համարի արդյունքները՝ ընդհանուր 539 հատից

Թեմա: Դատարկացնդաբանություններ

  1. #316
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    Ինտերնետային սեր

    Մի նոր տեսակի անզորություն է
    Իջնում ձեռքերիս,
    Երբ որ փորձում եմ գրել քո մասին.
    Սիրտս թմրում է ու կարող եմ սոսկ
    Լսել քո ձայնը՝ ասես երազում:
    Ու աչքերս, որ քեզ չեն ճանաչում,
    Կարոտում են քեզ,
    Ու մատներս, որ քեզ դեռ չգիտեն,
    Խելագարվում են
    Հենց լոկ այն մտքից,
    Որ գուցե երբեք քեզ չճանաչեն...
    Մինչ սիրտս, լցված չգիտեմինչով,
    Լցված ափեափ,
    Ուժգին բաբախով բամփում է գլխիս՝
    Ասա՛, դե ասա՛...
    Ու ես ասում եմ միայն ինձ համար՝
    Ես սիրում եմ քեզ,
    Իսկ քեզ էլ գրում՝
    Դե, բարի գիշեր...
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  2. #317
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինտերնետային սեր

    Մի նոր տեսակի անզորություն է
    Իջնում ձեռքերիս,
    Երբ որ փորձում եմ գրել քո մասին.
    Սիրտս թմրում է ու կարող եմ սոսկ
    Լսել քո ձայնը՝ ասես երազում:
    Ու աչքերս, որ քեզ չեն ճանաչում,
    Կարոտում են քեզ,
    Ու մատներս, որ քեզ դեռ չգիտեն,
    Խելագարվում են
    Հենց լոկ այն մտքից,
    Որ գուցե երբեք քեզ չճանաչեն...
    Մինչ սիրտս, լցված չգիտեմինչով,
    Լցված ափեափ,
    Ուժգին բաբախով բամփում է գլխիս՝
    Ասա՛, դե ասա՛...
    Ու ես ասում եմ միայն ինձ համար՝
    Ես սիրում եմ քեզ,
    Իսկ քեզ էլ գրում՝
    Դե, բարի գիշեր...
    Լիլ, գրել էիր շատ ստանդարտ մի իրավիճակի մասին, բայց շատ զինաթափող պարզությամբ ու անկեղծությամբ: Զգացվումա, որ ապրել ես գրածդ յուրաքանչյուր տողը:
    Հաստատ կարող էիր ավելի գեղեցիկ ու վերամբարձ էս ամենը ներկայացնել, բայց էս ազդեցությունը չէր թողնի արդեն Ինձ դուր եկավ

  3. #318
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինտերնետային սեր

    Մի նոր տեսակի անզորություն է
    Իջնում ձեռքերիս,
    Երբ որ փորձում եմ գրել քո մասին.
    Սիրտս թմրում է ու կարող եմ սոսկ
    Լսել քո ձայնը՝ ասես երազում:
    Ու աչքերս, որ քեզ չեն ճանաչում,
    Կարոտում են քեզ,
    Ու մատներս, որ քեզ դեռ չգիտեն,
    Խելագարվում են
    Հենց լոկ այն մտքից,
    Որ գուցե երբեք քեզ չճանաչեն...
    Մինչ սիրտս, լցված չգիտեմինչով,
    Լցված ափեափ,
    Ուժգին բաբախով բամփում է գլխիս՝
    Ասա՛, դե ասա՛...
    Ու ես ասում եմ միայն ինձ համար՝
    Ես սիրում եմ քեզ,
    Իսկ քեզ էլ գրում՝
    Դե, բարի գիշեր...
    Հա...լավն էր
    Իսկ դու նորից ոչ սին մտքերդ դնում ես այս էջում...

  4. #319
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    վերջերս մեր շրջանում հայտնություն դարձած բանաստեղծության դատարկացնդաբանական տարբերակը

    ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՍ

    Ինչի՞ս են պետք ձեռքերս, եթե գնդակ եմ տշում:
    Ինչի՞ս են պետք ոտքերս, եթե "4x4" եմ քշում:

    Մտածում էի, մտածում,
    Գիշերները չէի քնում,
    Ոչ քուն ունեի, ոչ դադար,
    Մտածում էի անդադար:

    Մի առավոտ զարթնեցի
    Ու վերջապես ֆայմեցի.
    Եթե չլինեին ձեռքերս, "4x4" քշել չէի կարա,
    Եթե չլինեին ոտքերս, գնդակ տշել չէի կարա:

    Բա որ գլուխս չլիներ,
    Էլ ի՞նչ "4x4" ես քշեի,
    Էլ ո՞ր մասով մտածեի,
    Էլ ի՞նչ գնդակ ես տշեի:

    Էլ չմտահոգվեցի.
    Մի կտոր թուղթ վերցրեցի,
    Մի հատ էլ գրիչ առա,
    Միտքս թղթին հանձնեցի:

    Երկու ձեռք նկարեցի,
    Երկու ոտք նկարեցի,
    Մի հատ էլ կլոր գլուխ,
    Ու անկյունում գրեցի.

    "Թող լինեն միշտ ձեռքերս,
    Թող լինեն միշտ ոտքերս,
    Թող լինի միշտ գլուխս,
    Ու թող միշտ լինեմ ես:"
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  5. #320
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    վերջերս մեր շրջանում հայտնություն դարձած բանաստեղծության դատարկացնդաբանական տարբերակը

    ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՍ

    Ինչի՞ս են պետք ձեռքերս, եթե գնդակ եմ տշում:
    Ինչի՞ս են պետք ոտքերս, եթե "4x4" եմ քշում:

    Մտածում էի, մտածում,
    Գիշերները չէի քնում,
    Ոչ քուն ունեի, ոչ դադար,
    Մտածում էի անդադար:

    Մի առավոտ զարթնեցի
    Ու վերջապես ֆայմեցի.
    Եթե չլինեին ձեռքերս, "4x4" քշել չէի կարա,
    Եթե չլինեին ոտքերս, գնդակ տշել չէի կարա:

    Բա որ գլուխս չլիներ,
    Էլ ի՞նչ "4x4" ես քշեի,
    Էլ ո՞ր մասով մտածեի,
    Էլ ի՞նչ գնդակ ես տշեի:

    Էլ չմտահոգվեցի.
    Մի կտոր թուղթ վերցրեցի,
    Մի հատ էլ գրիչ առա,
    Միտքս թղթին հանձնեցի:

    Երկու ձեռք նկարեցի,
    Երկու ոտք նկարեցի,
    Մի հատ էլ կլոր գլուխ,
    Ու անկյունում գրեցի.

    "Թող լինեն միշտ ձեռքերս,
    Թող լինեն միշտ ոտքերս,
    Թող լինի միշտ գլուխս,
    Ու թող միշտ լինեմ ես:"
    Հայկ շաաաաաաատ լավնա

  6. #321
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    Պինգվինային կյանք

    Հորիզոնականի վրա
    Ցցվել են իրար կպած,
    Ուղղահայացներ,
    Ոզնու փշերի նման` սև
    Ու տեղ-տեղ սպիտակ
    Քամու ու ձյան տակ
    Կանգնած են նրանք`
    Իրար սեղմված,
    Անզոր թևերով
    Թռչնային սիրով
    Շոյում են կողքի
    Մյուս կծկվածին
    Ու էլ ավելի
    Սեղմվում իրար.
    Այսբերգի վրա
    Ասես մի հսկա
    Ոզնի է ցցել
    Փշերն իր բոլոր
    Ու համբերատար
    Սպասում է այդպես
    Մինչև…
    չգիտեմ:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  7. #322
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    Ուխ, Լիլ

  8. #323
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Պինգվինային կյանք

    Հորիզոնականի վրա
    Ցցվել են իրար կպած,
    Ուղղահայացներ,
    Ոզնու փշերի նման` սև
    Ու տեղ-տեղ սպիտակ
    Քամու ու ձյան տակ
    Կանգնած են նրանք`
    Իրար սեղմված,
    Անզոր թևերով
    Թռչնային սիրով
    Շոյում են կողքի
    Մյուս կծկվածին
    Ու էլ ավելի
    Սեղմվում իրար.
    Այսբերգի վրա
    Ասես մի հսկա
    Ոզնի է ցցել
    Փշերն իր բոլոր
    Ու համբերատար
    Սպասում է այդպես
    Մինչև…
    չգիտեմ:

  9. #324
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    39
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    Խելագար ամբոխ,
    Մի փոքրիկ ծերուկ,
    Տխրադալուկ դեմք,
    Անձրև ու քամի…
    Պատռված դիմակ,
    Դատարկ դահլիճ
    Ու անձայն ծափեր…
    Մի փոքրիկ ծերուկ,
    Խելագար ամբոխ
    Ու մի ամբողջ կյանք…
    Գտնված երազ
    Փնտրվող հույսից,
    Կոտրված հայելու մի փոքրիկ կտոր
    Հաջորդ դիմակի արտացոլանքը տեսնելու համար…
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  10. #325
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    Մեջբերում Goga-ի խոսքերից Նայել գրառումը
    Խելագար ամբոխ,
    Մի փոքրիկ ծերուկ,
    Տխրադալուկ դեմք,
    Անձրև ու քամի…
    Պատռված դիմակ,
    Դատարկ դահլիճ
    Ու անձայն ծափեր…
    Մի փոքրիկ ծերուկ,
    Խելագար ամբոխ
    Ու մի ամբողջ կյանք…
    Գտնված երազ
    Փնտրվող հույսից,
    Կոտրված հայելու մի փոքրիկ կտոր
    Հաջորդ դիմակի արտացոլանքը տեսնելու համար…
    Ես զարմանում եմ...դու չե՞ս նկատել, որ սա դատարկացնդաբանություն չի...
    Դուրս եկավ կրկնությունը...չէ ես ասեմ..ամեն ինչ կիսատ է ու միայն կյանքն է մի ամբողջություն ինչքան էլ տևի...չգիտեմ..հուզեց,,ապրես

  11. #326
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    Գոգ ջան էս լրիվ լուրջ էր հեչ դատարկացնդաբանություն չէր

  12. #327
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զրուցարան

    Մեջբերում Werewulf-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր ես ինչպես վեր կենամ, գնամ,
    Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ......
    Ախր ուրիշ տեղ "Պատրոնդաշ" չկա
    Ախր ուրիշ տեղ Հայ Տղեք չկան:
    Ախր ուրիշ տեղ զապիսնոցներից
    Չի հնչում ռաբիզն այդ սրտաճմլիկ:
    Ախր ուրիշ տեղ երբեք չես տեսնի
    Շենքին մականուն տան՝ "կուկուռուզնիկ":
    Ախր ուրիշ տեղ չորս կողմդ զիբիլ
    Ու զիբիլի մեջ այդքան աղբ չկա,
    Ախր ուրիշ տեղ ամեն մի զիբիլ
    Չես հայտնաբերի մայթերի վրա:
    Ախր ես ինչպես վեր կենամ գնամ,
    Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ,
    Երբ չեն թողնելու երկրից ճողոպրել,
    Քանի բանակում դեռ չեմ ծառայել:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  13. #328
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    Մեջբերում Guest-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակումբային առակ
    Ուլիկը, Հորթն ու Քառոտնուկը, ում Ուլիկը սիրում էր անվանել Բյուրոտնուկ

    Կրկին նոր անբան մի օր
    Դուրսը արև էր, լուսավոր,
    Ուլիկն էր անհոգ թռվռում,
    Խաղում, լազվում, խոտը ծամում:

    Շուտով եկավ և Քառոտնուկը,
    Ուլիկի ասած՝ Բյուրոտնուկը,
    - Բարև Ուլիկ, ի՞նչ կա-չկա,
    Ո՞նց են գործերդ… բայց գիտե՞ս՝
    Այսօր այգում, արի ու տես,
    Մի Հորթ գտա ծառի վրա:
    - Ծառի վրա՞, էդ ո՞նց եղավ,
    Կարողա՞ նա թևեր ունի,
    Թե՞քեզ սարսափ երազ եկավ…
    - ՉԷ՛, հավատա՛, գնանք, նայի:

    Եվ գնացին այգի նրանք…
    Հորթը ծառի վրա նստած
    Եվ կարծելով, որ անհետևանք,
    Կեղտ էր լիզում ինքնանմոռաց:
    Կեղտ էր լիզում ու հավատում,
    Որ դրանից կայֆ է ստանում:
    Ուլիկն ասաց Քառոտնուկին,
    Նրա ասած՝ Բյուրոտնուկին.
    - Կեղտ լիզելը դեռ հասկացանք,
    Բայց ու՞մ համար գործեց սխրանք,
    Ու բարձրացավ անտեր ծառին:
    - Դե, հասկանու՞մ ես, նա շատ մե՜ծ է, հին,
    Ու որպեսզի գոնե մի փոքր հզոր երևա,
    Ստիպված բարձրացել է ծառի վրա:

    Նայում էին, ապշած նայում,
    Հորթն էլ շուխուռ դրեց այգում.
    - Ի՞նչ եք ուզում դուք ինձանից,
    Մի հատ ցվրվեք այստեղից,
    Դուր չի՞ գալիս` ոնց եմ լիզում,
    Կասեմ, որ ձեզ էլ չի սազում
    Կանգնել ու էշացած նայել…
    - Սպասի՛ր, քեզ ո՞վ թողեց գոչել:
    - Նա՛, ով ուզում է ինձ լսել…
    Եվ հավաքվան Կատուն ու Գելը,
    Սոխակը, Օձը, Գառն ու Մուկը:
    Վերջում եկավ և Արչուկը*:
    Ինչ նա ասաց, մոտավոր գիտենք,
    Քանզի խոսում էր փիէմով,
    Բայց մոտավոր, եթե ուզեք,
    Կփոխանցեմ երկու բառով:
    - Տո՛ հեքյա Հորթ ես, այ տղա՛,
    Ի՞նչ ես ընկել սար ու ձոր:
    Ուզում ես զգաս դու քեզ աղա,
    Գնա գտի քեզ նման նոր
    Ու տգետ կենդանիներ…
    Իհարկե բառացի ասեի,
    Սենց ատդուշի չեր ստացվի,
    Բայց մտածում եմ, տենց պիտի ասվի:

    * - տառասխալը կատարված է դիտավորյալ
    Շատ բան փոխվեց այն վախտվանից,
    Երբ հեռացավ Հորթն էշացած…
    Հայտնվեցին հորթոտ Էշեր,
    Ու կեղտ լզելն մոդա դարցած,
    Դառել է ցավը բոլորի,
    Ով կեղտ լիզել չի սովորում…
    Ուլիկն գնաց ուրիշ այգի,
    Բյուրոտուկը լուռ հեռացավ,
    Արջուկի թևը կոտրվեց,
    Եվ նա չի տիրական… ավաղ…
    Սիրուն այգին դարձավ մի կեղտ,
    Պղտոր հոտած ու ճգնավոր,
    Եվ բոլորին սկսեց թվալ,
    Որ կայֆ են ստանում ամեն օր…

    Բայց բնությունը ուժեղ բան է,
    Սա էլ կանցնի, ու տե՛ս, մի օր,
    Այգում հավքված գունդ քաքից
    Դուրս կհելնի էլի մի նոր
    Ու լուսավոր սիրու այգի:

  14. #329
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    Չգիտեմ ով ոնց բայց ես Հայկին հասկացա
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  15. #330
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    Այսքան գիշեր ու այսքան մութ
    Այսքան խորը ցնդաբանում
    Այսքան ուռած իմ գլուխը
    Ու տաղանդը ձեր անհատնում

    Ես սիրում եմ, երբ սիրում եմ
    Ու չեմ սիրում, երբ հենց այնպես
    Ու ապրում եմ, երբ կարդում եմ
    Որ ցնդած եք դուք էլ ինձ պես

Էջ 22 36-ից ԱռաջինԱռաջին ... 1218192021222324252632 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •