ՁՈՆ ԽԱՎԱՐԱՍԵՐԻՆ
Մի մեծ տառական ես տեսա
Մեր բաղնիքի վաննի միջին,
Թևեր ուներ, բոյն էլ՝ հսկա,
Նա զզվեցրեց ինձ ահագին։
Թպրտում էր անօգնական,
Մաքուր ջուրը պղտորում
Ու թևերը հսկայական
Թափահարում էր ջրում։
Իսկ կեսօրին մեր աժդահան
Հոգին աստծուն ավանդեց,
Վաննայից հանեցին-տարան...
Կոյուղում հանգրվանեց...
Էջանիշներ