Գրեցի նոր լուրջ-լուրջ բաներ
Եվ հոգնեցի դրանից,
Ուզում եմ ես ցնդաբանել
Կամ էլ դուրս գալ դալանից:

Իսկ ի՞նչ դալան դուք կհարցնեք
Մի՞թե գժվել ես արդեն
Այո այո մի զարմացեք
Կուզեք գժի թուղթ բերեմ:

Թուղթը գժի ինձ կտա
Թաղայինը մեր բակի
Ի՞նչես խոսում այ տղա
Հանկարծ չուտես ապակի:

Ով որ ուտի ապակի
Չի մոռանա իր կյանքում
Պառավ շանը մեր բակի
Պարիսպների արանքում:

Բայց պարիսպները այդ հին
Որ կանգուն են մինչ հիմա
Կառուցել է Արգիշտին
Որ ոսոխը իմանա:
Որ իմանա բարբարոսը
Տեղը հնի ու նորի՝
Անառիկ է մեր ամրոցը
Բախտը իզուր թող չփորձի: