User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 539 հատից

Թեմա: Դատարկացնդաբանություններ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Տա աստված, որ հոդվածը քո
    Տպվի ամեն աստծո օր
    Եվ նրա հովանու ներքո
    Դառնաս լրագրող հզոր:

    Թե աջ գնաս, որդիս, գիտցիր
    Դարդ է ցանված ճանապարհիդ,
    Թե ձախ գնաս, մի վհատվիր,
    Ետ դառ, նորից ընտրիր ուղիդ:
    Լրագրող չեմ ես տակավին
    Այն էլ հզոր հա հա հա հա
    Գիտական է իմ հոդվածը
    Սա է խնդիրը ահա:

    Բայց տանում է քունն իմ արդեն
    Եվ խմբագիրն այն ահարկու,
    Ինչպես նաև այն ծերուկը՝
    Գրախոսը բանսարկու
    Կամաց-կամաց հեռանում են
    Թողնելով ինձ միայնակ
    Ինձ են սպասում իմ դոշակը,
    Իմ սիրելի բարձն ու վերմակ

  2. #2
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    Ես զարթնեցի կեսգիշերին, ծխախոտ չկար,
    Հեչ չես ուզո՞ւմ միտքդ փոխել, ով բախտ իմ դժխեմ...
    Հեչ չես ուզո՞ւմ մի քիչ հանգիստ, ով միտք իմ տկար,
    Ես քեզանից տենց շատ ունե՞մ, որ էսքան մսխեմ...
    Վերջին խմբագրող՝ Վարպետ: 25.06.2007, 00:57:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  3. #3
    Մշտական անդամ Mari-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    38
    Գրառումներ
    288
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    Ճանապարհին իմ կյանքի
    Շատերին ես հանդիպեցի:
    Արամեին երբ տեսա
    Ես ամեն ինչ հասկացա:
    Եղել եմ շատ վայրերում
    Ու շատերի տներում
    Բայց տներից բոլորի
    Հարմար է ինձ կառուցածն Արգիշտիի:
    20 տարի է ահա արդեն
    Ճանաչում եմ Տիգրանին
    Որ լավ չի դաստիարակել Տիգրանին,
    Ու կորցրել է հայրենիք:
    Պայմանագիր կնքեցի
    Ու մի լավ էլ երդվեցի
    Որ այսուհետ քեզ հետ միշտ
    Լինելու եմ մի մեծ վիշտ:
    Դարերի հետ տաղտկալի
    Շատ բաներ ես կորցրի
    Բայց ձեռքբերումն այսօրվա
    Կպահեմ ես հավիտյան:
    Բայց հոգնել եմ հազար անգամ
    Գրքերը ես թերթելուց,
    Եվ կամ շեշտել ամեն անգամ
    Թե ճգնաժամն մերձավորարևելյան
    Ինչ զարգացում կունենա:
    Ծրագրերը բազմաթիվ
    Ու մարտերը անհաշիվ
    Իսկ իմ հոգում մի անկյուն
    Նրանով է դեռ շնչում:
    Իսրայելը Օրու տեղ,
    Հնդկաստանում՝ Էմինը,
    Ռուսաստանում՝ Մովսեսը,
    Էլ չեմ ասում Լոզանը:
    Մոռացել էի Բեռլինը
    Ու Խրիմյան Հայրիկը:
    Կարս, Սևր իրար հետ
    Չեմ բարիշի Թուրքիայի հետ:
    Ռիբենտրոպն ու Մոլոտովը անկապ կնքեցին իրենց պակտը:
    Մեթյու Բրայզա, Մերզլյակով, Բեռնար Ֆասյե
    Բոլորիդ ես հիշում եմ.
    Ղարաբաղի հիմնահարցը
    Չդարձնեք Հայոց հարցը:

    Հ.Գ Երեկ <Սովետաշենում> հույս տվեցին, որ իմ դեպքը ծանրերից է, բայց 500 հազարով կբուժեն:
    Սակայն այնքան միեւնույն է...

  4. #4
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    Ինչպե՞ս գոյատևել

    Շնչել կամաց, երբ ժամանակին շնչում էիր լիաթոք
    Դժվար է:
    Ապրել կիսատ, շրջապատում այս անորակ
    Գրեթե անհնար է:

    Իսկ ի՞նչ կա շուրջտ: Միալար ու լոկշ դեմքեր,
    Իրարատում ու անդադար տականք պահեր,
    Իրարանցում աննպատակ և կեղծ գովերք,
    Եվ հասկանում ես, որ կյանքում կա մեկ օրենք՝
    Պիտի ախմախ շրջապատին դու հարմարվես,
    Որ անիմաստ ու անօգուտ գոյատևես:
    Կամ միակ բանը, որ կարաս նաև անես
    Անես այնպես, ինչպես -ն անում, կարծես
    Դու ոչ մի բան այս կյանքում չես հասկանում,
    Բայց համոզված են, որ ապրում ես ու օգնում:

  5. #5
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    Գրեցի նոր լուրջ-լուրջ բաներ
    Եվ հոգնեցի դրանից,
    Ուզում եմ ես ցնդաբանել
    Կամ էլ դուրս գալ դալանից:

    Իսկ ի՞նչ դալան դուք կհարցնեք
    Մի՞թե գժվել ես արդեն
    Այո այո մի զարմացեք
    Կուզեք գժի թուղթ բերեմ:

    Թուղթը գժի ինձ կտա
    Թաղայինը մեր բակի
    Ի՞նչես խոսում այ տղա
    Հանկարծ չուտես ապակի:

    Ով որ ուտի ապակի
    Չի մոռանա իր կյանքում
    Պառավ շանը մեր բակի
    Պարիսպների արանքում:

    Բայց պարիսպները այդ հին
    Որ կանգուն են մինչ հիմա
    Կառուցել է Արգիշտին
    Որ ոսոխը իմանա:
    Որ իմանա բարբարոսը
    Տեղը հնի ու նորի՝
    Անառիկ է մեր ամրոցը
    Բախտը իզուր թող չփորձի:

  6. #6
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    Իմ սիրելի, անմոռաց,
    Սիրտս, հոգիս մրմռաց.
    Ախր ինչու առանց բառ`
    Ջիպդ նստիր, հեռացար,
    Միթե արժան չեմ էլ ես,
    Որ ինձ րոպեն մեկ զանգես,
    Առանց քեզ ոնց դիմանամ
    Լավ է` գնամ Երևան,
    Այնտեղ կգտնեմ հաստատ
    Քո պես «ջիպոտ» մի տաս հատ:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  7. #7
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    Կենաց
    Ես խմում եմ բազմապիսի, բազմաբնույթ տաղանդների,
    Հավատացյալ, անհավատի, բայց ոչ երբեք` աղանդների,
    Օֆֆտոպանոցի փակվելու ու իմ տաքուկ, փափուկ բարձի,
    Նոր ապրանքներ ստանալու, նորահարսի` հոր տուն դարձի,
    Համալսարան ընդունվելու, նոր հոգեկան շեղումների,
    Հին ընկերներ վերգտնելու, ու պատռված նկարների,
    Անձրևի պաղ կաթիլների, Հյուսիսային պողոտայի,
    Փոշոտ, կեղտոտ փողոցների, ու գալիք վառ ապագայի,
    Մատուցողի մեջքին գրված Հիմա Կգամ, ու չգալու,
    Արևի այրող շողերի, ու պաղպաղակի հալչելու,
    Մեր արածները հիշելու ու մոռանալու չարվածը,
    Ես խմում եմ այս ամենի ու դեռ ավելի կենացը:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •