…ություններս
Հաջողությունս, որ երես թեքեց,
Ձախողությունս լիիրավ տեր է,
Համովությունս երեսիս թքեց,
Անհամությունս շատերին բեռ է:
Հրաշքությունս ինձ այնպե՜ս լքեց,
Նախանձությունս ուզեց, որ տնքամ,
Խիզախությունս իրենից ձգեց,
Վախկոտությունս զորեղ է այնքա՜ն:
Հիշողությունս ոտքի տակ գցեց,
Մոռացությունս տիրակալում է,
Երջանկությունս ինձ քացի տվեց,
Դժբախտությունս այնպե՜ս փայլում է:
Ազատությունս ինձ այնքա՜ն բանտեց,
Ճնշվածությունս սեղմում է ուժգին,
Պարիսպությունս հենց այնպես քանդվեց,
Հզորությունս չի գալիս ուշքի:
Ազնվությունս ինձնից ինձ խլեց,
Երազությունս էլ չկայացավ,
Անցյալությունս լո՜ւռ շարունակվեց,
Ներկա-ությունս չապագայացավ…
…Բազիսությունս, որ չնկատվեց՝
Հաշվետվությունս ինձ ներկայացրի…
Լ.Ա.
26.07.10
Ցնդած իրավիճակի ապացույցություն
Միշտ մտածել եմ՝ չարժե, որ սա կարդան, բայց այս թեմայում ու օրագրումս տեղադրեցի…![]()
Էջանիշներ