Guest-ի խոսքերից
Ակումբային առակ
Ուլիկը, Հորթն ու Քառոտնուկը, ում Ուլիկը սիրում էր անվանել Բյուրոտնուկ
Կրկին նոր անբան մի օր
Դուրսը արև էր, լուսավոր,
Ուլիկն էր անհոգ թռվռում,
Խաղում, լազվում, խոտը ծամում:
Շուտով եկավ և Քառոտնուկը,
Ուլիկի ասած՝ Բյուրոտնուկը,
- Բարև Ուլիկ, ի՞նչ կա-չկա,
Ո՞նց են գործերդ… բայց գիտե՞ս՝
Այսօր այգում, արի ու տես,
Մի Հորթ գտա ծառի վրա:
- Ծառի վրա՞, էդ ո՞նց եղավ,
Կարողա՞ նա թևեր ունի,
Թե՞քեզ սարսափ երազ եկավ…
- ՉԷ՛, հավատա՛, գնանք, նայի:
Եվ գնացին այգի նրանք…
Հորթը ծառի վրա նստած
Եվ կարծելով, որ անհետևանք,
Կեղտ էր լիզում ինքնանմոռաց:
Կեղտ էր լիզում ու հավատում,
Որ դրանից կայֆ է ստանում:
Ուլիկն ասաց Քառոտնուկին,
Նրա ասած՝ Բյուրոտնուկին.
- Կեղտ լիզելը դեռ հասկացանք,
Բայց ու՞մ համար գործեց սխրանք,
Ու բարձրացավ անտեր ծառին:
- Դե, հասկանու՞մ ես, նա շատ մե՜ծ է, հին,
Ու որպեսզի գոնե մի փոքր հզոր երևա,
Ստիպված բարձրացել է ծառի վրա:
Նայում էին, ապշած նայում,
Հորթն էլ շուխուռ դրեց այգում.
- Ի՞նչ եք ուզում դուք ինձանից,
Մի հատ ցվրվեք այստեղից,
Դուր չի՞ գալիս` ոնց եմ լիզում,
Կասեմ, որ ձեզ էլ չի սազում
Կանգնել ու էշացած նայել…
- Սպասի՛ր, քեզ ո՞վ թողեց գոչել:
- Նա՛, ով ուզում է ինձ լսել…
Եվ հավաքվան Կատուն ու Գելը,
Սոխակը, Օձը, Գառն ու Մուկը:
Վերջում եկավ և Արչուկը*:
Ինչ նա ասաց, մոտավոր գիտենք,
Քանզի խոսում էր փիէմով,
Բայց մոտավոր, եթե ուզեք,
Կփոխանցեմ երկու բառով:
- Տո՛ հեքյա Հորթ ես, այ տղա՛,
Ի՞նչ ես ընկել սար ու ձոր:
Ուզում ես զգաս դու քեզ աղա,
Գնա գտի քեզ նման նոր
Ու տգետ կենդանիներ…
Իհարկե բառացի ասեի,
Սենց ատդուշի չեր ստացվի,
Բայց մտածում եմ, տենց պիտի ասվի:
* - տառասխալը կատարված է դիտավորյալ
Էջանիշներ