Իսկականի, որ դատարկ, երկար-բարակ ցնդաբանություններ![]()
Իսկականի, որ դատարկ, երկար-բարակ ցնդաբանություններ![]()
«Անկապ օրագրի» մասին մի ոտանավոր եմ գրել, որոշեցի տեղադրել.
Ձոն «Անկապին»
Անկապ օրագիր՝ Ակումբի խոպան,
Այնտեղ մի բառը կարգին «թանկ» արժե.
Մի բան խզբզիր, մարդիկ թող կարդան,
Եվ մեծ «վաստակդ» արդեն պատրաստ է։
Բնավ կապ չունի, թե ինչ կգրես,
Ինչ որ մտքիդ գա՝ զեղիր դու ազատ,
Գնահատողներ միշտ էլ կգտնես,
Վերնագրին փորձիր մնալ հարազատ...
Ու լափում է մեզ վարակի նման
Հավակնոտության ալիքը պղտոր,
Մարում է քիչ–քիչ հույսն այն աննշան,
Որ հին «Անկապը» կհառնի մի օր...
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
*e}|{uka* (04.05.2010), ..Ando.. (21.07.2010), A.r.p.i. (05.05.2010), Ariadna (05.05.2010), CactuSoul (04.05.2010), Chuk (04.05.2010), Farfalla (04.05.2010), impression (05.05.2010), Jarre (04.05.2010), matlev (04.05.2010), My World My Space (05.05.2010), Ungrateful (04.05.2010), Yellow Raven (04.05.2010), Yevuk (06.05.2010), Արևածագ (04.05.2010), Արևհատիկ (05.05.2010), Դատարկություն (04.05.2010), Դեկադա (05.05.2010), Երկնային (04.05.2010), Հայուհի (17.06.2010), Ձայնալար (05.05.2010), Մանուլ (04.05.2010), Շինարար (04.05.2010), Ռուֆուս (04.05.2010)
Հա, Ան, լավ ես շարադրել, բայց չեմ հասկանում թեմայի իմաստը... Էհ, հա Անկապ օրագիր է բա, ով ինչ ուզում է, թող գրի. էս կեղտը վրան թափելը ինչի՞ է պետք: Ո՞ւմ է խանգարում մարդկանց մտքերի ազատ զեղումը: Ու տխրեցի, որ փակեցին Օրագիրը:
Նեգատիվիզմը Ակումբում մի բնից մյուսն է տեղափոխվում. մեկ ակումբիցների իրար մասին հայտնած կարծիքներին էր ուղղված` իբր թե շաքարը շատ է, հիմա էլ Անկապ օրագրին` իբր թե ջուրն է շատ... Ում ինչ, չեմ հասկանում...
Դե փակեք ամբողջը. չնայած որ փակվի, բա ինչից ենք դժգոհելու:
StrangeLittleGirl (05.05.2010), Ժունդիայի (05.05.2010)
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Էլիզե (05.05.2010)
Վերջին ամսում որտեղ մի բան գրում էի՝ փակվում էր: Ակումբի մասին չի խոսքս: «Անկապն» էլ փակվեց: Կարող է շուտափույթ կերպով այս թեման էլ փակվի: Ամենակարևորը, որ Աստծո արքայություն մտնելու էն նեղ դուռը չփակվի...
Մոդերատորական. այս թեման նախատեսված է դատարկացնդաբանությունների, այլ ոչ թե անկապ օրագրի վիճակը քննարկելու համար: Մի՛ շեղվեք:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ցնդաբանություն՝ գրված 13 տարեկանում. Երևի միայն այդ տարիքում է ներելի նման «տիեզերական մասշտաբի ճշմարտություններ» գրելը:
Մարդ կա զարմացած գալիս է աշխարհ,
Կանգնում մտածում՝ ինչու՞ է եկել.
Ի՞նչ է աշխարհը ու ի՞նչ է կյանքը,
Հետն ի՞նչ կտանի, կամ ի՞նչ է բերել:
Մարդ կա հենց այնպես, իր համար ապրում,
Սեղմվում, փակվում է սին առօրյայում.
Աշխարհի մասին երբեք չի խորհում.
Դա իր ուժերից վեր է համարում:
Մարդ էլ կա եկել, ուսը դեմ տվել,
Ուզում է այս ծեր աշխարհը փոխել.
Մինչ նրա կողքին հարյուրներ կանգնում,
Նայում են իրեն՝ քահ- քահ ծիծաղում:
..Ando.. (21.07.2010), A.r.p.i. (06.05.2010), Ariadna (06.05.2010), CactuSoul (05.05.2010), Chilly (11.09.2010), Chuk (05.05.2010), Norton (05.05.2010), Sambitbaba (29.08.2010), Tig (07.05.2010), Yellow Raven (06.05.2010), Yevuk (06.05.2010), Արևհատիկ (06.05.2010), Դատարկություն (06.05.2010), Դեկադա (05.05.2010), Հայուհի (17.06.2010), Մանուլ (06.05.2010), Շինարար (06.05.2010), Ռուֆուս (05.05.2010)
Տխուր ցնդաբանություն...
Հեռվում լապտերի լույսից քշվելով,
Մի ծեր ագռավ էր հազիվ քաշ գալիս,
Ու քոսոտ մի շուն մեծ ճիգ թափելով,
Գոռում էր անվերջ, գոռում ու լալիս:
Ագռավը թռչում ու վայր էր ընկնում,
Շունը գոռում էր, թե օգնե՜ք, փրկե՜ք,
Չե՞ք տեսնում, սոված սատկում եմ, սատկու՜մ,
...դե լավ, ի՞նչ ասի, տղե՛ք, մի խփեք...
Ու հենց նույն պահին, մի ցնդած պոետ,
Շարֆը փաթաթած իր երկար վզին,
Օղի էր խմում մուսաների հետ,
Ու երգ էր գրում քաղաքի մասին:
"Հրաշք է մարդիկ, սա չտեսնված,
Չկա այսպիսի քաղաք աշխարհում..."
...իսկ խեղճ ագռավը ու շունը սոված,
Կրակն են ընկել հրաշք քաղաքում...
. . .
Ես էլ պիտի ձեռքս բռնեմ մի հատ ալվան կարմիր ծաղիկ,
Կրծքիս սեղմեմ գորովանքով, գլխիս փշե պսակ սարքեմ,
Թափեմ պիտի հանց եղջյուրից՝ համ ու հոտով երգ ու տաղիկ,
Գրելու եմ, ու աշխարհիս բարի մարդկանց նվեր անեմ...![]()
My World My Space (27.05.2010), Yellow Raven (26.05.2010), Արէա (30.05.2010), Արևհատիկ (26.05.2010), Դեկադա (21.07.2010), Հայուհի (17.06.2010), Շինարար (26.05.2010), Ռուֆուս (26.05.2010)
ջղային էի
Բթությունը չի լինում վիտամինի պակասից,
Բթությունը չի ծնվում կյանքի հանդեպ սարսափից,
Այն լինում է, ու հաճախ դու իր մասին չգիտես,
Լավ կլինի, որ մեկ-մեկ կողքիններիդ հարցընես:
Բթությունը շատ խորին իրավիճակ է մարդու,
Բթությունը լինում է կողքինների ինադու,
Նպաստավոր պայմանում այն կարող է տալ ծիլեր,
Անգամ, որոշ դեպքերում, կողքիններին վարակել:
Բթությունը չի լինում վիտամինի պակասից,
Բթությունը չի անցնում անտիբիոտիկներից,
Այն խորանում է այնքան, որ կարող է մուտացվել,
Ու կողքինին ոչ դիտմամբ, բայց կաթվածի հասցնել:
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Վերջին ժամանակներս իմ գրած «Գորտը» գլուխգործոցի շռնդալից հաջողությունից հետո որոշել եմ կիսվել Ձեզ հետ իմ նոր գլուխգործոցով, այս անգամ` չափածո...
Կանչում եմ քեզ
Արի, արի
Իմ շուն, արի
Արի խփեմ
Ես քո գլխին
Ոտքիս թաթով
Հետո վերքդ
Լվամ կաթով
Արի, արի
Իմ փոքրիկ շուն
Որ հասկանամ
Դու շու՞ն ես արդյոք
Թե էշ ես,
Ձի ես
Կամ մեկ էլ տեսար`
Անգամ` գետաձի...
Չիլի, նման գործերի համար ունենք «Դատարկացնդաբանություններ» թեման, իսկ ընդհանրապես ինձ անհասկանալի է քո ձգտումն ապացուցելու սեփական անտաղանդությունը, մանավանդ որ իրականում դու տաղանդավոր ես… Արդյունքում ապացուցում ես միայն հումորի բացարձակ բացակայությունը… Սրանով դու միայն վիրավորում ես այն մարդկանց, ովքեր լուրջ են մոտենում այս բաժնին և իրենց ստեղծագործություններն այստեղ ներկայացնում են քննարկման: ԻՄՀԿ:
Շինարար, դեռ նոբելյան մրցանակակիր Նասիմ Թալեբն է ասել «Ծաղրի արժանի են մարդիկ, որոնք չափից ավելի լուրջ են վերաբերվում իրենց գիտելիքներին կամ տաղանդին» կամ նման մի բան )))
Ոչ ոքի վիրավորելու միտք չունեմ, առավել ևս չունեմ տաղանդավոր - անտաղանդ լինելս ապացուցելու ինչ-որ մղում, առռռռռռռավել ևս չունեմ էս հարցերով բանավիճելու մղում:
Դրել եմ, որովվետև էս պահին ցանկացել եմ դնել, հետո ինչ, որ ջրիկություն է )))
Հա, ինչ էի ուզում ասել, ընդունում եմ որ հումորս իսպառ բացակայում է, ի՞նչ արած, ես էլ էդպիսի մարդ եմ, շնորհակալություն որ հիշեցրեցիր )))))
Շինարարին շնորհակալություն հայտնել եմ այ այս՝ «Չիլի, նման գործերի համար ունենք «Դատարկացնդաբանություններ» թեման» նկատառման համար… Մուշ ջան ջրիկությունդ սիրում եմ, շատ եմ սիրում, բայց համապատասխան թեմաներում արա…![]()
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ