Երազում էր նա մանկուց,
Վազել նրա առջևից,
Պարել նրանց հետ միասին,
Տեսնել տունը վերևում:
Անդադար անձրևի հետ,
Կաթիլներն էր նա հաշվում,
Ապրում էր այն հույսով ,
Որ նա է միակ ճամփան:
Ու հասավ նա գույներին,
Ու քայլեց նրանց միջով,
Նա տեսավ այնտեղ հեռվում
Գույնը իր կորցրած:
Նա տեսավ իրեն այնտեղ,
Արցունքները աչքերին
Մանկան պես պարելիս
Կապույտի մեջ ողողված
Հրաժեշտին էր նա սպասում
Երկարում էր պահը այդ
Բայց բնազդը մարդկային
Չստիպեց նրան սպասել..
Նա փորձում էր պայքարել,
Ժամանակը ետ բերել
Բայց բնազդը մարդկային
Այս անգամ էլ խանգարեց
Նա ջնջեց գույները այդ
Ու փակեց վանդակում
Իսկ թևրեը այդ մանկան
Այևլս չբացվեցին...
Նա տեսավ իրեն այնտեղ,
Արցունքները աչքերին
Մանկան պես պարելիս
Կապույտի մեջ ողողված
Էջանիշներ