Նորից մի խաղ, նորից խաբկանք,
Արդեն ծանոթ սցենար գրված,
Եվ իմ, և քո` մեր մտքերի
Սյուժեն, ծամած ու թքոտած;

Այսքան ծանոթ զզվանք ու սեր`
Պատերին հին կպած կեխտեր,
Պատեպատ տրված տառեր ու բառեր,
Ինքնասպան եղած, կախաղան ելած
<<Ես քեզ սիրում>>ներ