Կարճ ասած…/շեղում պարապելուց/
...
Այսքան կարոտած իմ թաց հայացքը
Լվաց իմ սրտի փոքրիկ տարածքը։
Ինչպես ասում են՝ ջրի հետ գնա՛,
Առանց քեզ մի կերպ ես կդիմանամ։
Մեկ է ինչքան էլ արցունք պարգևես,
Իմ խելար սիրտը կժպտա նորից,
Անմե՛ղս, հիշի՛ր, որ ես անքեն եմ,
Թեպետ թացն արդեն ջոկում եմ չորից։
Կարճ ասած սիրտս քեզ չեմ նվիրում,
Քանզի դու ճաշը սոխով ես սիրում![]()
Էջանիշներ