Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
Լավ էր… Իսկականից ընտիր վերլուծություններ էին Հայկօի ու Արտակի վերլուծությունները, կեցցեք… Ձեր մոտ շատ ավելի հաջող է ստացվել, քան թե Մուշոի… /Մուշ ջան ներող…/

Հիրավի ազատությունը՝ առավել ևս մտային, պատկերացումային ազատությունը, հզոր բան է… Ցանկացած ոգ կարող է այս «հանճարեղ ստեղծագործության» վրա անվերջորեն ծավալվի՝ երևակայության խնդիրա զուտ… Բայց հարց եմ ուղղում հեղինակին՝ Մուշ ջան, դու արդյոք ցանկացե՞լ էիր այսքան խոր ու հանճարեղ իմաստ դնել Շան մեջ… Արդյոք մտածե՞լ էիր ընթերցողի երևակայական ազատության մասին… Մի խոսքով, արդյոք մտադրվա՞ծ ես եղել նման թռիչք պարգևել ընթերցողիդ, թե՞ դա ինքնաբերաբար է ստացվել…

Ինչ վերաբերվումա սեփական ուժերի նկատմամբ վստահությանը՝ ապա ասեմ, որ Արտակը լավա բացահայտել այդ պահը… երբեք նման բան չէր անցնի մտքովս…
Արդյոք Նյուտոնը նստել ու որոշել է հայտանաբերել երկրի ձգողության ուժը: