User Tag List

Էջ 5 36-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 539 հատից

Թեմա: Դատարկացնդաբանություններ

  1. #61
    Մշտական անդամ Esmeralda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    Չգիտեմ ինչը... բայց ինձ դուր եկավ... բացարձակ ծիծաղելի չէր... նույնիսկ ազդեց տրամադրությանս վրա... տխրեցի.... ԻՆՉՈ՞Ւ... Չգիտեմ....
    Ты так хотел побед -
    так забирай свой приз...

  2. #62
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    34
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    Այնպիսի մի վիճակ է մոտս, որ անպայման ուզում եմ մի բան գրել ու կարևոր չէ, թե ինչ, ուղղակի դատարկացնդաբանեմ…Դե փորձեմ, տեսնեմ՝ ի՞նչ կստացվի… Երբեք չեմ գրել, իսկ այն, ինչ գրել եմ՝ գրելուց անմիջապես հետո վերացրել եմ:

    Ի՞նչն է կարևոր. ապրել, սովորել, աշխատանք գտնել, ընտանիք կազմել և այդպես մինչև կյանքի վե՞րջը…Չգիտեմ....Մոլորված եմ…Ոչինչ չեմ հասկանում…Չեմ հասկանում՝ ո՞րն է ճիշտը, ո՞րն է գլխավորը, ո՞րն է ելքը…Շատ եմ փոխվել այս մի տարվա ընթացքում, և իմ կարծիքով դեպի լավը:Բայց չգիտեմ, արդյո՞ք դա է լավը…Ելնելով նրանից, որ դեռ մի տարի առաջ ավելի շատ էի տանջվում, իսկ հիմա համեմատաբար քիչ, գալիս եմ այն եզրակացության, որ ընտրածս ճանապարհն իմ համար ավելի ճիշտ է… Դե բայց որքա՜ն հարցեր են մնացել անպատասխան…Բուդդիզմն եմ ուսումնասիրում և հետևում եմ բուդդիզմական գաղափարներին: Ուրիշ հայացքով եմ այժմ նայում աշխարհին և մարդկանց, և տեսնելով, թե որքա՜ն են նրանք տառապում այն ամենից, ինչ իմ հիմիկվա գաղափարների համաձայն կարևոր չէ (այստեղ էլ մի մոլորվածություն.արդյո՞ք կարևոր չէ…), ուզում եմ օգնել նրանց, ցույց տալ, որ կա ավելի պարզ, ավելի հեշտ ճանապարհ տանջանքներից ազատվելու, բայց ախր ո՞նց կարամ ես նման պատասխանատվություն վերցնեմ ինձ վրա, եթե անգամ ես չեմ համոզված այդ ամենում…Է՜հ, բարդ է, բարդ…Բայց ի՞նչն է բարդ:Ամեն ինչ այնքա՜ն պարզ է, պատկերացվածից էլ պարզ է, այդ ուղղակի մենք ենք բարդ դարցնում, որովհետև հեշտ ճանապարհը մեր համար չէ, մենք չենք կարող ընտրել այն տարբերակը, որն ավելի հեշտ է, որովհետև անպայման ուզում ենք բարդացնել մեր կյանքը…Իսկ ի՞նչ է կյանքը:Երբեմն ինձ թվում է, թե ամեն ինչ խաղ է…Օրինակ իմաստ չեմ գտնում որոշ միջոցառումների մեջ, որովհետև բոլորը գիտեն, որ դա ձևականություն է. թե՛ խաղացողները, թե՛ դիտողները: Անիմաստ մի խաղ, ժամանակի կորուստ և ուրիշ ոչինչ:Նույնպես է նաև մեր կյանքը…Խաղ, ձևականաություն…Ու՞մ է պետք այս ամենը, ինչի՞ համար է այս ամենը:Չեմ հասկանում…Եթե բոլորս էլ մեռնելու ենք, էլ ո՞րն է իմաստը այսքան տարի տանջվել, չարչարվել, ինչ է, թե ապրում ենք…Ու՞մ համար ենք ապրում: Մե՞ր: Իսկ ո՞վ ենք մենք:Չէ՛, չե՛մ հասկանում, ոչինչ չեմ հասկանում:Ցաղկի նման ապրում ենք ու սպասում, որ միգուցե մեկը մեզ կհիշի և կջրի…Բայց ինչի՞ ջրի, եթե մեկ է գալու է մի օր, երբ թառամելու ենք…Ջրեն, որպեսզի մեր գեղեցկությամբ հիացնե՞նք շրջապատը…Իսկ ի՞նչ օգուտ այդ գեղեցկությունից…Մեկ է` վերանալու ենք…Բայց ի՞նչ է լինելու մահից հետո…Շա՜տ գաղափարներ կան մահից հետո ինչ լինելու վերաբերյալ…Ոմանք հավատում են դժոխքի և դրախտի գոյության մասին, այսինք, եթե «լավն» ես եղել կյանքի ընթացքում ՝ կգնաս դրախտ, եթե «վատն» ես եղել՝ կգնաս դժոխք:Բայց ո՞րն է էդ լավի ու վատի չափանիշը…Ոմանք հավատում են, որ մահից հետո ոչինչ էլ չկա, մեռնում ես ու պրծ, վերջն է… Ոմանք էլ հավատում են կյանքի շարունակմանը մահից հետո: Ես էլ այդ թվին պատկանող մարդկանցից եմ. հավատում եմ, որ մեռնելուց որոշ ժամանակ անց նորից ծնվում ես, կամ էլ գնում ես 5 աշխարհներից մեկը:Բայց այնուամենայնիվ այս ամենի իմաստը չեմ հասկանում…Ասում են, որ պետք չէ հասկանալ, կգա ժամանակ, երբ կլուսավորվեմ ու կհասկանամ ամեն ինչ…Դե ինչ…Սպասեմ լուսավորմանը ու էլի ապրեմ այնպես, ինչպես ապրում էի…
    Վերջին խմբագրող՝ Arisol: 07.10.2006, 13:30:
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  3. #63
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    Ամեն ինչի պատասխանը, ինչին դու մի պահ ուզում էիր արդեն հասնեիր, այն ա, որ կյանքը անիմաստ ա:

  4. #64
    Մշտական անդամ Gohar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    279
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    Մեջբերում HaykMan-ի խոսքերից
    կյանքը անիմաստ ա:
    Կյանքը անիմաստ չի:Պարզապես պետք է մտածել , այն հնարավորինս չափ իմաստալից դարձնելու մասին:
    Օրինակ, եթե դու ունենաիր երեխա, գրեթե վստահ եմ, որ նման նախադասություն չէիր գրի:
    Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:

  5. #65
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    կյանքն անիմստ չի, մենք ենք անիմաստացնում:

  6. #66
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ


    Չէ, էս էլ ընդհանրապես ցնդաբանություն չէր: Նարե ջան, հեչ ճիշտ տեղ չես դրել: էդքան համեստ չի լինի մարդ

  7. #67
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    Համաձայն եմ Դավիթի հետ. իմ կարծիքով էլ, դատարկացնդաբանություն ասվածը մի քիչ այլ բան է... Երևի պիտի գոնե մի քիչ գեղարվեստականություն ունենար, պատկերավորություն, իսկ քո գրածը... կարծում եմ, ավելի շուտ Օֆֆտոպանոցի նյութ էր, քան «Դատարկացնդաբանությունների»...

    Նար, բայց ինձ մի քիչ զարմացրեցիր... չնայած հարցադրումներդ լրիվ բնական ու տրամաբանական էին, մտքեր ու մտատանջություններ, որ ցանկացած նորմալ մարդու մեջ պիտի որ առաջանան, բայց դե, կարծում եմ, որ բուդդիզմի հետևորդի համար դրանցից շատերը պետք է որ պատասխան ստացած լինեին։ Երևի դեռ լավ չես ուսումնասիրել, բայց հուսով եմ, որ ավելի լավ կուսումնասիրես և մի օր, հուսով եմ՝ շուտով, կգտնես քեզ տանջող եթե ոչ բոլոր «ինչու»-ների, ապա գոնե դրանց մեծամասնության պատասխանները, որովհետև ես համոզված եմ, որ դրանք կան, միայն թե գտնել է պետք։

    Իսկ կյանքն իրոք անիմաստ չի, պարզապես քչերին է հաջողվում գտնել կամ չկորցնել դրա իմաստը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #68
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    34
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Համաձայն եմ Դավիթի հետ. իմ կարծիքով էլ, դատարկացնդաբանություն ասվածը մի քիչ այլ բան է... Երևի պիտի գոնե մի քիչ գեղարվեստականություն ունենար, պատկերավորություն, իսկ քո գրածը... կարծում եմ, ավելի շուտ Օֆֆտոպանոցի նյութ էր, քան «Դատարկացնդաբանությունների»...
    Դե ախր ասում եմ էլի, որ ինձնից ոչ մի գեղարվեստականություն ունեցող նյութ գրող չի լինի, դե բայց որ կարդացի ստեղի նյութերը, մտածեցի, որ կարելի ա ստեղ տեղադրել : Բայց եթե կարիք կա՝ կարող եք տեղափոխել համապատասխան թեմա :

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Նար, բայց ինձ մի քիչ զարմացրեցիր... չնայած հարցադրումներդ լրիվ բնական ու տրամաբանական էին, մտքեր ու մտատանջություններ, որ ցանկացած նորմալ մարդու մեջ պիտի որ առաջանան, բայց դե, կարծում եմ, որ բուդդիզմի հետևորդի համար դրանցից շատերը պետք է որ պատասխան ստացած լինեին։ Երևի դեռ լավ չես ուսումնասիրել, բայց հուսով եմ, որ ավելի լավ կուսումնասիրես և մի օր, հուսով եմ՝ շուտով, կգտնես քեզ տանջող եթե ոչ բոլոր «ինչու»-ների, ապա գոնե դրանց մեծամասնության պատասխանները, որովհետև ես համոզված եմ, որ դրանք կան, միայն թե գտնել է պետք։
    Ան ջան, հենց ամբողջ հարցն էլ էնա, որ դեռ լավ չեմ ուսումնասիրել, իսկ այն ինչ ուսումնասիրել եմ՝ հակասությունների եմ հանդիպել… Այսինքն շա՜տ բաներ եմ հանդիպել, որ հակասում են նրան, ինչ ասված է բուդդիզմում, բայց հուսով եմ, որ իրոք, շուտով կգտնեմ իմ հարցերի պատասխանը կամ էլ կհասկանամ, որ սկի կարիք էլ չկա էդ հարցերիս պատասխան տալ կամ էլ փնտրել պատասխանը Համ էլ էդ հարցերն ինձ սկի չեն տանջում, պարզապես պահ է գալիս, երբ հիշում եմ ու սկսում եմ խորհել, բայց այ, որ տանջեն …Չէ՛, երևի թե չեն տանջում :

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Իսկ կյանքն իրոք անիմաստ չի, պարզապես քչերին է հաջողվում գտնել կամ չկորցնել դրա իմաստը։
    Իմ կարծիքով էլ չի անիմաստ, ես չեմ ասել, որ անիմաստ է, ես պարզապես հարցրել եմ՝ ո՞րն է իմաստը… Իսկ, թե ո՞րն է իմաստը, դա պիտի յուրաքանչյուր ոք իր մեջ գտնի : Այս տեքստը երևի ուղղված էր ինքս ինձ, որ կողքից ինձ հարց տամ :
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  9. #69
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    IGROK (03:27 PM) :
    barev
    see_the_sea (03:27 PM) :
    barlus
    IGROK (03:28 PM) :
    vonce es, hovo jan?
    see_the_sea (03:29 PM) :
    ee esim ee tuberkulyozs brnel a, gemaroys helel a, chnshums ijel a, mernum em Dav jan, starost ni radost eli, ba du vonc es, qo chnshum@ vonc a?
    IGROK (03:30 PM) :
    asa zapchasteri bajanenq xurdenq eli, ba et vichakin aprel arji?:-D
    see_the_sea (03:31 PM) :
    charzhi dav jan, charzhi, luchshe jahel-jahel mernei, qan te es ori hasnei
    IGROK (03:32 PM) :
    chnayc de , vor chmerar tornerid tesar, et el mi urish erjankutyuna
    see_the_sea (03:33 PM) :
    ha bayc torners meran
    see_the_sea (03:33 PM) :
    4n el avtoyi tak @nkan
    see_the_sea (03:33 PM) :
    sirum ein avtoyi tak brnoci xaghal
    see_the_sea (03:33 PM) :
    shofer@ cher tesel qshec vreqnerov ancav
    IGROK (03:34 PM) :
    en mankakan erkatuxu zangaki tak ynkac ere[aneri depqy ho chi?=-O
    see_the_sea (03:36 PM) :
    tenc ban a eghel?
    IGROK (03:36 PM) :
    che, uremn et chi
    IGROK (03:37 PM) :
    ba inch avto er? gone kargin inamarka er?
    see_the_sea (03:37 PM) :
    to che ha, en puchur-muchurneric cher kara liner, 4-ov tak@ chein teghavorvi
    see_the_sea (03:38 PM) :
    kolxozi gruzavik er
    IGROK (03:39 PM) :
    ba vor asum em, sovety menak vnas a berel mardkanc, chen havatum
    see_the_sea (03:40 PM) :
    EE Dav jan, ed sovetic heto a Sovetakan@ vnas tvel
    IGROK (03:41 PM) :
    bayc soveti qandveluc heto tornert arden eqa erexeq ein
    IGROK (03:41 PM) :
    mekn el karcem anasnabujakan er yntunvel et tarin
    see_the_sea (03:42 PM) :
    ha, bayc parzvec ed torners indznic chen
    see_the_sea (03:42 PM) :
    koghic mek@ krakel er
    IGROK (03:42 PM) :
    voroshel er lav masnaget darna, vor kolxozi naxagahin buji
    IGROK (03:42 PM) :
    lav txa, er , apasos
    IGROK (03:42 PM) :
    vor qeznic cher
    see_the_sea (03:43 PM) :
    Ha ba
    see_the_sea (03:43 PM) :
    ee Dav jan
    see_the_sea (03:43 PM) :
    ekan orern u ancan axper jan
    see_the_sea (03:43 PM) :
    el chenq lini 20 tarekan

  10. #70
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    վայ մեռա ...
    հ.գ. Մելի՞ք, Արթուրից հանկարծ լավ բան չսովորես ...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 17.11.2010, 21:52:

  11. #71
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    Romeo and juliet(vershion 2007)(թող ների ինձ հանճարեղ Շեքսպիրը)


    Երկու որդ իրար խելք խելքի տված խաչբառ էին լուծում,
    մին էլ լսեցին ինչ—որ շան հաչոց դեմի փողոցում,
    —բանի տեղ մի դիր ,մեկա շները մեզնից զզվում,են
    —Վայ,ինչտղայա,էս պահից իրա համար գժվում եմ…

    —ոնց,բա ես, Յախքուշ,բա նշանդրենքը պապիդ փողերով,
    Բա հարսանիքը,բա տունը,մեռա հողը փորելով։
    —Իմ քնքուշ Ճիճվիկ ես հետ եմ տալիս նշանը հիմա,
    իսկ նշանդրեքի խորովածը,քեզ Թող նվեր մնա…
    Այսպես խոսելով Էգ որդը սկսեց շան կողմը վազել,
    բայց մինչ կփորձեր ,շունն արդեն նրա շեմին էր հասել…
    —վայ,ինչ էլ մեծ ես,բայց հեռվից էնքան պուճուր էիր թվում,
    —հլը ասա քեզ տապակում են թե՝ առանց աղ բովում…
    —չէ,դու նմանչես իմ երազածին,դու շատ դաժան ես
    —կնիկս մեխկա,արի քեզ երկու մասի բաժանեմ…
    Ու մինչ կփորձեր էգ որդը խոսել,շունչը փուչ եղավ
    Խեղճ Զզվոն փակվեց մի հին խնձորում ու վշտից մեռավ…
    այսպես անիմաստ երկու սիրահար մեռան էն օրը,
    մեկը արցունքներ թողեց քեզ,դե իսկ մյուսն էլ ՝իր մորը…
    ………………………………………………………………
    ահավոր էր,ես ինձ չեն ճանաչում,սրանից հետո էստեղ մենակ կկարդամ,բայց չեմ գրի…
    ինչպիսի անկրթություն իմ կողմից…
    ոչ մեկի չասեք…

  12. #72
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    Լա՜վն էր։ Լավ երևակայություն ունես, Alize_etoilik... Փաստորեն, ոչ միայն լուրջ ստեղծագործություններում ես քեզ հետաքրքիր դրսևորում, այլև դատարկացնդաբանական ոճում։ Բավականին խոստումնալից է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #73
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    էս ինչ լավն էր

  14. #74
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից
    Romeo and juliet(vershion 2007)(թող ների ինձ հանճարեղ Շեքսպիրը)
    Անչափ լավ էր և ընդանուր՝ լավն էր

  15. #75
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    Սափրագլխի սիրաբանությունը
    նոր քարտուղարուհու հետ
    (թարգմանեց հայերեն ու
    խմբագրեց՝ Դ. Մելիք)


    Ոչինչ չկա զարմանալու,
    Ի՞նչ եք այդպես շշմած նայում,
    Ես ասացի պարզապես,
    Որ ուզում եմ համբուրել Ձեզ:

    Իսկ ի՞նչ պետք է էլ ասեի,
    Որ առանց Ձեզ ես կյանք չունե՞մ,
    Որ կյանքից շատ Ձեզ սիրու՞մ եմ,
    Այդպե՞ս պետք է քարշ տաի Ձեզ անկողին :

    Բայց, սիրելի՛ս, ես նմա՞ն եմ,
    Հոգնածագույն էն տպերին,
    Որ փողի տեղ կարիքն ունեն
    Արդեն խամրող ձեր աչքերի:

    Լա՛վ, էդ դեպքում էսպես անենք...
    Սիրո հարցով վաղը եկեք...
    Ժամը չորսին... կզրուցենք...
    Գուցե... տեսնենք...

Էջ 5 36-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •