Չհավատաս երբեք մարդկանց
Սուտ է ու կեղծ ժպիտը նրանց
Թեկուզ դու կյանքդ էլ նրանց նվիրես
Մեկ է վերջում ապտակ կուտես
Մոտիկություն, ընկերություն
Դատարկ խոսքեր են այս կյանքում
Ինչ էլ անես դու նրանց հանուն
Դավաճանությունն է միշտ ծաղկում
Մահկանացու մարդն անարդար
Չի էլ կարող լինել արդար
Չի էլ կարող ընկեր լինել
Չարժի իզուր հույս փայփայել
Մնա հեռու դու մարդկանցից երկերես
Նրանց վստահվես իզուր տեղը կտանջվես
Ծանր պահին եթե ուզես դու կիսվես
Խորհուրդ կտամ միայն Աստծուդ հոգուդ վստահես
Էջանիշներ