User Tag List

Էջ 4 36-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 539 հատից

Թեմա: Դատարկացնդաբանություններ

  1. #46
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    Չհավատաս երբեք մարդկանց
    Սուտ է ու կեղծ ժպիտը նրանց
    Թեկուզ դու կյանքդ էլ նրանց նվիրես
    Մեկ է վերջում ապտակ կուտես

    Մոտիկություն, ընկերություն
    Դատարկ խոսքեր են այս կյանքում
    Ինչ էլ անես դու նրանց հանուն
    Դավաճանությունն է միշտ ծաղկում

    Մահկանացու մարդն անարդար
    Չի էլ կարող լինել արդար
    Չի էլ կարող ընկեր լինել
    Չարժի իզուր հույս փայփայել

    Մնա հեռու դու մարդկանցից երկերես
    Նրանց վստահվես իզուր տեղը կտանջվես
    Ծանր պահին եթե ուզես դու կիսվես
    Խորհուրդ կտամ միայն Աստծուդ հոգուդ վստահես

  2. #47
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    Սխալ ես Արտուր,մեկ անգամ էլ ասեմ,

  3. #48
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    Շատ լավ եք ցնդաբանել,հիանալի է,շատ կուզեի ես այսպես զվարճալի մի բան գրել,բայց իմ մոտ լուրջ ցնդաբանություններ են,որոնք վերևում դուք արդեն տեսել եք,այս մեկը օյախ ժամանակ եմ գրել,բայց հիմա ինձ ,երբ կարդում եմ,զվարճացնում է

    Լինել...
    Լինեմ քո աղոթքը,
    Քո եռամատյա խաչը,
    Քո Հայր Մերն ու Ամենը,
    Լինել քո վառվող մոմը,
    Լինել քո երդումը...
    ...
    Լինել քո խոզանակն ու սանրը,
    Քեզ արթնացնող զանգը,
    ....
    Լինել քո արևածագն ու մայրամուտը:
    Լինել այն հողը,
    Որը քեզ գրկելու է...
    ...
    Լինել քո սրտի թկթկոցը,
    Արյան կարմիր ու... գնդիկները:
    ...
    Լինել քո ԼԻՆԵԼ ը:

  4. #49
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    լավ ժողովուրդ, կարծեմ էստեղ մենակ բանաստեղծական դատարկացնդաբանություններ չեն դնում: Ես կդնեմ առաջին դատարկացնդաբանական արձակը ու այդիպիսով կլինեմ դատարկացնդաբանական արձակի հիմնադիրը: Իմիջայլոց, խորհուրդ չէի տա, որ կարդայիք, ժամանակի ահավոր անտեղի կորուստ կլինի, դե տեսեք զգուշցրել եմ:

    բարևագիր առաջին և անկրկնելի սիրուն, եղու՜կ, դու ամենևին անկրկնելի չես:

    Ողջույն սիրելիս: Լսել եմ ամուսնանում ես: Ասում են, ամուսինդ հայտնի շվայտ է, և դու մնացել ես "վրան": Գիտե՞ս, երեկ ինձ հասավ քո ամուսնության լուրը: Եվ ես ակամայից մտածեցի, որ ցանկանում եմ քո առաջին գիշերին ես էլ ներկա լինեմ, ամեն դեպքում, մաղթում եմ ձեզ հաճելի մերձեցում: Անշուշտ, գիտեմ, որ իրականում դա քո առաջին գիշերը չէ, դու անթիվ անհամար առաջին գիշերներ ես ունեցել, բայց քո առաջին գիշերները երբեք չեն դառնա վերջինը: Ես մտասուզվում եմ իմ հուշերի մեջ ու հիշում եմ մեր առաջին և միակ, բայց տակավին ոչ վերջին գիշերը: Հիշում ե՞ս, դու այդ ժամանակ 10 տարեկան էլ չկայիր, իսկ ես դեռափթիթության հասակում էի: Թեև ես այդ հասակում էի, բայց արդեն տարփանքներս ինձ հեղձում էին: Մենք երկուսով պառկել էինք գուղձի վրա և ըմբոշխնում էինք թռչունների ճռվողյունը, չնայած մոտակայքում ամենևին թռչուններ չկային: Մեզնից քիչ այն կողմ կար մի քողտիկ, որը պճնված էր ամանորի զարդերով, բայց այդ ժամանակ ամառ էր: Չգիտեմ՝ ինչու՞ եմ քեզ հիշեցնում այս տխուր հուշապատումները: Երևի դա նրանից է, որ քո մամիկը տեսավ մեզ միասին, ձուլված մի հոգում, և այնպիսի հիշոցներ արձակեց, որ ես պատկառանքից դեպի հատակ ներխուժեցի: Իսկ դու ամենևին հանկարծակիի չեկար, քեզ անծանոթ չէին նման արտահայտությունները: Դու կարծես դատապարտված էիր լինել առաքինի` անպարկեշտ ընտանիքում ծնված: Սիրելիս, այս տողերը ես գրում եմ, որ դու երբեք չմոռանաս մեր անբասիր և անբիծ սիրո մասին, որ դու երբեք չմոռանաս, թե ինչպես էինք մենք ամպերի ծվենների նման փաթաթվում իրար, գլորվում վիհը և նահատակվում, մենք կարծես երկու նժդեհներ լինեինք այս գեհենից անջատված, երկու սիամական երկվորյակ սրտերով իրար կպած, երկու խաշն դեռ չխուզած, երկու խաղաղության աղավնի, որոնք ոստոստում էին երկնքում այս անժողովրդավար տարտարոսներում, իսկ հիմա դու ամուսնանում ես, ես կամենում եմ ձեր ըտնանիքին անխաբ շավիղներ, անմոռաց գիշերներ բաց երկնքի տակ, անպատրանք երազներ քեզ ու ամուսնուդ, ես ձեզ առհավատչում եմ, որ ձեր ընտանիքը կունենա ջրի նման երկար կյանք, և արփիի նման ջերմություն, կարևորը հենքը ճիշտ դրվի: Այսքանով վերջացնում եմ, գիտեմ որ տենչանքդ մեծ է ինձ քո հարսանիքիդ տեսնելու, բայց ես միայն կարմիր խնձորին ներկա կգտնվեմ, որը ամենևին կարմիր չի լինի, այլ կլինի դալուկ մի պտուղ, և ամենևին խնձոր չի լինի, այլ կլինի արքայախնձոր: Ցտեսություն

    Հ.Գ Սիրելիս, խորհուրդ կտամ, որ համանշանակ բաների բառգրքի օժանդակությամբ ընթերցես բարևագիրս:
    Վերջին խմբագրող՝ Մասսագետ: 08.07.2006, 05:18:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (21.12.2009)

  6. #50
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    Հո՛վ, շտեմարան հերիք է կարդաս

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (21.12.2009)

  8. #51
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    Վայ էս ինչքան ծիծաղեցի
    Բռավո Մրրիկ , քեզ մրցակից չկա , դու դատարկացնդաբանությունների չեմպիոն ես
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  9. #52
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    Սա այսօր եմ ցնդագրել։

    Խզբզաբանություն

    Աննպատակ ու անկապ խզբզում եմ ու ջնջում,
    Թղթի սպիտակ մռութն եմ այլանդակում ու մաշում,
    Բողոքում է նա ինձնից, իրավունքներ պահանջում,
    Բայց ես՝ դրան անհաղորդ, նրա դեմքն եմ դեռ նախշում...

    Գրում եմ տափակ մտքեր՝ թղթի դեմքից էլ տափակ,
    Դատարկ, անհամ, անհոգի, անհրապույր, անկրակ...
    Արդեն տնքում է թուղթը՝ տանջահար ու բեռնված.
    Ճկռել է ծանրությունից տողերի՝ գրած-ջնջած։

    Ջնջված տողերի թիվը մեծանում է գնալով,
    Տակը բան չի մնալու. ախր ջնջվում են հերթով։

    * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * *
    Ահա ընկած է գետնին սպառված թղթի մի կտոր,
    Իսկ ինչ-որ տեղ չգրվեց գրքի մի սիրուն հատոր...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #53
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    Ծխվի՛ր, ծխվի՛ր իմ սիգարետ
    էսօր էլ եմ ես մենակ
    Հետս էսօր խմող չկա,
    Երբ պարզել եմ ամեն բան:
    Կակաչը դեռ դաշտում էր,
    Երբ վարդն արդեն ծախվում էր:
    Իսկ Կակաչը դաշտում կանգնած վարդին էր թարմ որոնում:
    Բայց չգիտեր, որ վարդ ախպերն՝ արդեն վազի մեջ կանգնած,
    շուրջն էր նայում ու ասում էր.
    - Պրծանք դաշտից կակաչ դրած:
    Կակաչն ելավ դաշտից գնաց,
    մի օր տեսավ էս վարդին
    վարդը ասաց.
    - Դու դաշտից ես, ես՝ վազից եմ.
    էլ չեմ ուզում ես դաշտ գալ:
    Գնա՛ դաշտդ, վազում լավ է,
    Շուտ պիտի ես ստեղ գայի:
    Կակաչն հելավ գնաց դաշտը,
    Էրկու օրից թոռոմեց,
    Էրկու օրում մի տաս պաչկա սիգարետ Պատմության գիրկը ուղարկեց:
    Էրկու օրում ռուսի մի շաբաթվա որաղները դատարկեց:
    Նա խմում էր ու մտածում ու ծխում էր ու մտածում.
    «Երբ դաշտումն էիր դեռ կարմիր էիր, երբ գնացիր չասացիր: Վազի միջին դու տնգված, ինձ սկի մի լուր չասացիր: Երբ վազում էիր, ես դեռ գիտեի, որ դաշտում ես տնգված, բանից պարզվեց վազի միջին դու ծաղիկ ես թոռոմած»:
    Վարդը կանգնած վազի միջին,
    Իր փշերն էր հաշվում
    Ու մտքովը սկի չէր անցնում,
    Որ երբ դաշտից հեռացավ,
    Ու դաշտին էլ մոռացավ,
    Դաշտը կյանքում էլ չուզեցավ.
    Իր մեջ նոր վարդ ունենալ:
    Ծխվի՛ր, ծխվի՛ր իմ սիգարետ,
    Ծխվի՛ր դաշտում դու աճած,
    Ծխենք դաշտի ու ծաղիկների պատմությունը մոռացված:
    Ինձ հետ էսօր խմող չկա,
    Խմողները մոռացել, իրենց պիվեն կգտնեն, երբ վարդերին կորցնեն:

  11. #54
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    Հովո, կներես, բայց անկապ ցնդաբանությունէր

  12. #55
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Հովո, կներես, բայց անկապ ցնդաբանությունէր
    Ինչու ցնդաբանություն կապով է՞լ ա լինում
    Ինչքան հնարավոր ա պիտի անկապ լինի:

  13. #56
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    Չէ, օրինակ Չուկի ցնդաբանությունները լավ էլ կապով էին, ու խնդալու, իսկ էս խնդալու էլ չի

  14. #57
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Չէ, օրինակ Չուկի ցնդաբանությունները լավ էլ կապով էին, ու խնդալու, իսկ էս խնդալու էլ չի
    Իմ ցնդաբանություններից ոչ մեկի մեջ կապ չեմ փորձել դնեմ: Առավելևս նախավերջինի:
    Հումոր գուցե ոմանց մեջ մտցրել եմ, բայց էս ու նախորդի մեջ բացարձակ փորձ չեմ արել հումոր մտցնելու, պարզապես ցնդել եմ, ուղղակի ինչքան հնարավոր ա փորձել եմ տափակ գրել:

  15. #58
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    չէ , բայց ինձ դուր եկավ , ահագին էլ ծիծաղացի ... )

  16. #59
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    Հովո, էս անգամ մի քիչ հաջող չես ցնդել...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  17. #60
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    34
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դատարկացնդաբանություններ

    Դատարկացնդաբանություն… Ինձ դուր եկավ
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 08.10.2006, 09:09:
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

Էջ 4 36-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •