Ես էլ եմ շնորհակալDAMELIK-ի խոսքերից
Ես էլ եմ շնորհակալDAMELIK-ի խոսքերից
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Սա գրել եմ 8-րդ դասարանում՝ աշխարհագրության դասին, երբ պարապությունից չգիտեի՝ ինչ անել: Ովքեր չգիտեն, սա այն ուսուցչիս մասին է, որին մի անգամ ծեծել եմ:
Մի ուսուցիչ մեծ պոզերով
Զանգից հետո դանդաղ քայլքով
Մոտենում է դասարանին,
Մտնում է ներս ու գոռգոռում:
Գոռում, գոռում, անվերջ գոռում,
Մինչև հիմա չի հասկանում,
Որ մենք իրեն հեչ չենք սիրում,
Խորհուրդներին չենք հետևում:
Բարսեղյանն է այդ ապուշը,
Խալն է ներկում նրա թուշը.
Մի ուսուցիչ այսպես տխմար
Չի կարող մտնել աշխարհ:
Վոլտերա (04.03.2013)
Սա էլ եմ գրել 8-րդ դասարանում, բայց անգլերենի դասին: Ընդհանրապես, եթե իմ դպրոցական տետրերը բացեք, համարյա բոլորի վերջին էջերին կա՛մ ծաղրանկարներ են, կա՛մ դատարկացնդաբանություններ:
Երբ բացվում են ծաղիկները
ՈՒ հոսում է զուլալ ջուրը,
Դու բացում ես քո աչքերը
ՈՒ տեսնում ես խոր ծովերը:
Նայում ու մի ձուկ ես տեսնում.
Դա իմ ձուկն է անվերջ լողում,
Իր աչքերով քեզ է զննում
ՈՒ հայրիկիդ անիծում:
Վոլտերա (04.03.2013)
Բյու՞ր, դասատուի՞ն ինչի ես ծեծել մեծ հաճույքով կտեսնեի էդ տեսարանը...
Բյուր, էն առաջինը լավն էր։
Լավ, ինձ էլ հավեսի գցեցիք, հատկապես որ էս պահին ցանցառ տարամադրության մեջ եմ... Որոշեցի մի քանի ամիս առաջ գրածս ցնդաբանությունը, որը դեռ ոչ ոք չի կարդացել, դնել այստեղ, միայն թե էլի ժամանակավրեպ է, որովհետև Նոր տարվա օրերին եմ գրել՝ Նոր տարվա մասին, բայց ոչինչ, կարծում եմ, շատ անկապ չի լինի, եթե հիմա կարդաք։
ԱՄԱՆՈՐՅԱ ՑՆԴԱՊՈԵՄ
Ուրախ-զվարթ իրարանցում,
Նվերների ցուցակներ,
Ամանորյա տրամադրություն,
Տարեմուտի հանդեսներ:
Արհեստական մազածածկով
Ստից Ձմեռ պապիկներ,
Գործի բերմամբ մշտաժպիտ,
Անդեմ ձյունանուշիկներ:
Ամենուրեք փայլեր, զարդեր,
Ուրախ երգեր ու պարեր,
Դրսում շարած թանկ ու կրակ
Արհեստական տոնածառեր:
Նոր տարվա ճոխ-ճոխ գնումներ,
Խոզի բդեր անհամար,
Ավանդական այլ ուտեստներ,
Բայց այդքանը ու՞մ համար...
Տնային գործերից զզված,
Մեր հայ կանայք ուժասպառ,
Մինչև վերջին պահն էլ լարված
Գործ են անում անդադար:
Ծանրությունից ճկռած սեղան`
Տեղը-տեղին, հայավարի,
Փրփրագմփիկ ու տասներկուս,
Շնորհավոր Նոր տարի:
Հարևաններ, բարեկամներ,
Հարբած, պայթած, կուշտ դեմքեր,
Վքնած ու թթված ստամոքսներ,
Թունավորման շատ դեպքեր:
Կիսալխկած մի կարալյոկ,
Արդեն փտող մի բանան,
Կիսաանհույս ինձ են սպասում,
Որ ուտեմ, չփչանան:
Կիսաքաղցած, դատարկ ստամոքսն
Ինչ-որ ձայներ արձակեց,
Սեղանին էլ՝ մի հատ խնձոր,
Մի մանդարին` շորը վրան մեծ...
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Վոլտերա (04.03.2013)
ուժեղ էր
Ոչ մի դատարկացնդաբանություն միտս չի գալիս
կարծես միայն լուրջ մտքերով տարված լինեմ
բայց դե հուսով ապրեմ մի քիչ գուցե դառնամ անլուրջ փոքր քիչ
ՁՈՆ ԽԱՎԱՐԱՍԵՐԻՆ
Մի մեծ տառական ես տեսա
Մեր բաղնիքի վաննի միջին,
Թևեր ուներ, բոյն էլ՝ հսկա,
Նա զզվեցրեց ինձ ահագին։
Թպրտում էր անօգնական,
Մաքուր ջուրը պղտորում
Ու թևերը հսկայական
Թափահարում էր ջրում։
Իսկ կեսօրին մեր աժդահան
Հոգին աստծուն ավանդեց,
Վաննայից հանեցին-տարան...
Կոյուղում հանգրվանեց...
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Վոլտերա (04.03.2013)
wow.. նենց եմ սիրում էս տոպֆիկը
ապրեն գրողները :Ֆ
Ժողովուրդ, էնքան լավ եք դատարկացնդաբանում, որ ես արդեն ամաչում եմ ինքս նոր դատարկացնդաբանություններ մոգոնել
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Փողոցային այս շնիկի աչքերն
Այքան թաղիծ ու կյանք ունեն
Որ կարծում եմ չեք տեսնի դուք ոչ մի տեղ....
Չե չի ստացվում ավելի լավ է լռեմ
Մթության մեջ նստած սենյակում`
Իմ հուշերն էի փորփրում ,
Իսկ քիչ այն կողմ ցնդած ռադիոն
Բեթհովենից ինչ որ բան էր ճզվզում,
Հարևանուհուս ձգող սենյակից
Նրա գռեհիկ ծիծաղն էր լսվում ,
Եվ այդ ամենը խառնվում իրար
Ու երազների remix էր դառնում:
Եթե հանկարծ դու մեռնես
ՈՒ դիակդ կորցնես,
Շատ չտխրես, սիրելիս.
Քո մարմինը փնտրելիս
Մի զզվելի հոտ կգա:
ՈՒ կգտնեմ քեզ արագ,
ՈՒ կվերցնեմ մի դանակ,
Քեզ կհերձեմ, կկտրտեմ,
Որ ուրիշ մարդ մոտ չգա,
Մահվանդ մասին չիմանա:
Վոլտերա (04.03.2013)
Լավ ելի Բյուր, հերիք ա վաղացնես
Բանաստեղծություն նվիրված սիրելի եղբորըԲյուրակն-ի խոսքերից
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ