Հայկ, էս ինքը չի՞...
Հայկ, էս ինքը չի՞...
Վաղուց այս թեմայում չեմ եղել ու էլի շատ բան եմ բաց թողել
Ոչինչ, շուտով ակումբում թերևս ամեն ինչին էլ կսկսեմ հասցնել
Իսկ մինչ այդ ներկայացնեմ մի.
Հայրենասիրական բանաստեղծություն, որոշ դաշնակների համար,
Ռոմանտիկ բանաստեղծություն, որոշ ռաբիզների համար,
Պարզապես դատարկացնդաբանական գյուղարվեստական գործ մնացյալ ընթերցողիս համար:
(Այս տողերը ծնվել են ռաբիսի մի մոլի սիրահարի հետ վիճաբանության արդյունքում, երկու րոպեյվա ընթացքում)
Հայրենիք և Սեր
Քո նշաձև աչքերի մեջ մեն մի աշխարհ ես տեսա,
Արարատի բարձունքներին քո աչքերում ես հասա,
Ու գնացի ես Մուշ, Սասուն, Վանա լճում լողացի,
Քո աչքերի արցունքների՞ց, թե՞ ջրերից թրջվեցի:
Ու կուչ եկա ես քո գրկում, ու քո բույրը շնչեցի,
Մեր հին երկրի Մշո դաշտի թարմ բուրմունքը հիշեցի,
Երբ կարոտած քո շուրթերից ես մի համբյուր քաղեցի,
Մեր էն երկրի լուրթ երկնքի տաք արևը հիշեցի:
Քեզ սիրեցի ինչպես որ կաս՝ քո նշաձև աչքերով,
Բայց պաշտեցի մեր այն երկրից իմ կարոտը առնելով,
Դու մի փոքրիկ մոդել դառար մեր կորուսյալ աշխարհի,
Ու քեզ սիրո խոսքեր ասի՝ մեր պապերի պատգամով:
Մեր թշնամին թող տառապի, իր ուզածին չհասավ,
Երկու հայեր իրար գտան այս աշխարհում տառապյալ,
Ու մեկն մեկից կարոտն կառնի այն աշխարհի կորուսյալ,
Ցեղասպանված ազգի ոգին միշտ էլ կապրի դարեդար:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Լավն էին Չուկ:
Չուկ ջան համբՅուրը վերջն էր, ի դեպ կարող ես բավականին շահույթ ստանալ՝ վաճառիր "երգիչներից" մեկնումեկին![]()
Էրեխեք էս թեմայում ընդհանրապես չէի եղել, ի՜նչ բոլ խնդացիիիիիիիիի, ծիծաղեցի՜՜՜՜, ապրեեեես ՉՈՒԿ
Իսկ հիմա իմոնցից մեկը՝
***
Սոված նստած եմ այգում
Ու քո մասին մտածում,
Թե երբ պիտի քեզ մոտ գամ,
Որ ականջիկդ կուլ տամ
կամ՝
Միշտ կողքիս ես նեղ պահերին
Զաչոտներին, լիկվիդներին,
Դու միակն ես սրտիս մոտիկ
Օ՜՜՜ դու անգին իմ
Զ Ա Չ Ո Տ Ն Ի Կ
վերջինը՝ բոլոր տառապյալ այժմեական ուսանողներին
Ավելացվել է 1 րոպե անց
ինչ լավ աաաա բայց որ էլ ուսանող չեեեեմ![]()
Վերջին խմբագրող՝ Janita Hero: 08.06.2008, 02:25: Պատճառ: Գրառման ավելացում
ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...
Էս վերջերս կողքս Սպիտակցի Հայկո լսող մի քանի հոգի են հայտնվել, ու երբ հերթական խիստ տխուր երգն էին լսում իսկ ես էդ տխուր երգի բառերից ընկել էի հիստերիկայի մեջ ու ցինիկաբար հռհռում էի, ակամա հերթական դատարկացնդաբանական տխմարությունը ծնվեց: Հուսամ սա ռաբիսից վերջին «ոգեշնչումս» է.
Դժբախտ սեր
Դժբախտ մարդ էի այս աշխարհում,
Խինդ ու ծիծաղ չգիտեի,
Իմ կոտրված ու սև սրտում,
Նազելիի տեղ չունեի:
Մի կեղծ ժպիտ դեմքիս դաջած,
Փողոցներն էի չափչփում,
Ու աչքերիս դիմաց հանկարծ,
Մի աղջնակ է հայտնվում:
Ես կանգնեցի ու նա կանգնեց,
Մենք մեկմեկու նայեցինք,
Ես զմայված, ինքը՝ ապշած,
Իրար անուշ ժպտացինք:
Մի թռչնակ էր նա երկնային,
Ինձ ջերմություն նա տվեց,
Սիրտս դարձավ ուրիշ թռչուն,
Ու երկնքում սավառնեց:
Ու ապրեցինք հաշտ համերաշխ,
Իրար սիրող, գուրգուրող,
Միշտ երջանիկ, ազատ, անկախ,
Անուշ սերը վայելող:
Ու զբոսնում էինք մենք պուրակում,
Ծաղիկների մեջ վազում,
Ու վազելիս ի՞նչ է լինում,
Հանկարծ վայր է նա ընկնում:
Ուրախ, զվարթ, ծիծաղելով,
Ուզում էի ես մոտենալ,
Երբ ահարկու իր գոռոցով,
Ինձ հարկադրեց ուշքի գալ:
Ծաղիկների մեջ թաքնված,
Քարն էր եղել պատճառը,
Ու ընկել էր այդպես հանկարծ,
Հարվածելով գլուխը:
Հարայ հրոց բարձրացրեցի,
Նրան շտապ տուն տարա,
Իր անկողնու մոտ նստեցի,
Նրան գերի դարձա:
Ինչ-որ ուզեր Քաղցրիս սիրտը,
Ես անպայման կանեի,
Թե որ ուզեր լուսնի ձեռքը,
Մի հունարով կբերեի:
Վանա լճից նա ջուր խնդրեց,
Յոթ օր ճամփա կտրեցի,
Մի կուլայի մեջ հավաքած,
Ջուրը նրան բերեցի:
Երբ Մասիսից ձյուն պահանջեց,
Տասն օր ճամփա գնացի,
Արարատի լանջի մոտից,
Մի բուռ ես ձյուն քաղեցի:
Մի վառվռուն ծաղիկ ուզեց,
Հեռավոր Հնդստանից,
Ճամփա ընկա տուն-տեղ թողած,
Այդ ծաղիկի ետևից:
Հետո արդեն նա սիրտ ուզեց,
Տաք, բաբախող ու թուրքի,
Ահը սրտում մարդ սպանեցի,
Սիրտը նրան հանձնեցի:
Ու մի օր էլ նա պահանջեց,
Որ ես ինձ էլ նվիրեմ,
Իմ կյանքն իրեն դարման խնդրեց,
Ասաց՝ այդպես կբուժվեմ:
Սրտիս զարկերն արագացան,
Հազար անեծք տեղացի,
Այն անիծված քարի ճամփան,
Ես ատելով ատեցի:
Էլ Քաղցրիկիս ետ չեն բերի,
Հարվածն ուժգին էր եղել,
Գլուխն խբել ամուր քարի,
Ու խելքն էր թռցրել:
Թե որ իմ կյանքն քեզ կբուժի,
Ես այն էլ եմ քեզ տալիս,
Տես, այս սուր դաշույնն առել,,
Դեմ եմ տվել սև սրտիս:
Դժբախտ մարդ եմ այս աշխարհում,
Խինդ ու ծիծաղ չգիտեմ,
Իմ կոտրված ու սև սրտում,
Միայն դու ես ապրում:
Հեռանում եմ, դու չարտասվես,
Իմ կյանքը քեզ մատաղ լինի,
Երազներում ինձ կհիշես,
Քո կյանքը թող անուշ լինի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ծույլիկը
Ախ ի՞նչ անեմ, ախ ո՞նց անեմ,
Էս դասերից ես ազատվեմ,
Մի ճար, հնար ես մոգոնեմ,
Գրքերիցս հեռու փախչեմ:
Հորինեմ, թե շատ եմ սոված,
Տանն էլ չունեմ ոչինչ սարքած,
Գնամ հեռու էն խանութը,
Մինչև կամաց ընկնի մութը:
Հետ գամ դանդաղ, օրորալով,
Սարքեմ փլավ մարմանդ կրակով,
Հենց հաց ուտեմ, հիշեմ մեկ էլ,
Ծնողներիս պետք է զանգել:
Մամայիս հետ լավ բամբասեմ,
Հետո գնամ չոփ-չոփ անեմ,
Հո ֆուտբոլն էլ լավ հիշում եմ,
Չեմ էլ սիրում, բայց կնայեմ:
Հիմա հերթն է մեր Ակումբի.
Գրառում եմ ես մի հանգի,
Սա էլ ծաղիկ իմ այսիքյուն,
Բարև ասեմ հազար հոգուն:
Ըհը, կամաց օրն ավարտվեց,
Նույնիսկ Նեթը գնաց քնեց,
Մի բոլ դասն էլ թարսի նման
Էս ո՞նց ստացվեց՝ մնաց վաղվան:
![]()
Ժողովրդական ասացվածք. Օձը, որ օձ ա, կարմիր կովը ծառից հեռու չի ընկնում![]()
Ակումբախտ
Մեր հարևան Վարդուշ տատին`
Մեծ մատնոցը ցուցամատին,
Չէր էլ կպել ծակ տաբատին,
Երբ հայտվեց ջղայն պապին.
-Էս ի՞նչ բան է, չեմ հասկանում,
Քանի՞ ժամ ես դու կար անում,
Վեր կաց, չկա մեր գիժ թոռը,
Ո՞ւր է կորել ամբողջ օրը:
Ու ման եկան երկար-բարակ,
Ու ստուգեցին ամեն դարակ,
Ամեն սենյակ ու թաքուն դուռ,
Որոշեցին գնալ կտուր:
Եվ ի~նչ տեսնեն, ա~յ քեզ զարմանք,
Իր հետ ամեն մի հարմարանք,
Չիպս ու կոլա մի ահագին`
Նստած է թոռը տանիքին:
Սուր ծնկներին ծանր նոթբուք,
Ականջներում հիփ-հոփ աղմուկ,
Միացրել է wireless-ը,
Անջատել ուղեղի կեսը:
Մի գազան ասա, այլ ոչ թե նոութբուք,
Սկայփ, Գթոք, Վկոնտակտե, Ֆեյսբուք,
Ադնակլասսնիկի, Ակումբ, իհարկե,
Մնացածները չարժե թվարկել:
Ակումբն էր դարձել նրա տարերքը,
Րոպեն մեկ մտնում էր «Իմ սիրած երգը»,
Հոբբի էլ ուներ նա մի անձնվեր`
Բացել ամբախ-զամբախ թեմաներ:
Վարկանիշի համար խելքն իրենը չէր,
Սիրված ակումբցի էլ լիքը ուներ,
Ու ահա նայում էր, թե ով է օնլայն,
Երբ զգաց մի բոթոց ճակատին իր լայն:
Ծանր նայեց վեր, ուր տատիկ-պապիկ
Հոնքերը կիտած մատ էին թափ տալիս: /ով մատ, ով մատնոց.../
«Ի՞նչ եղար, գրի...» :շփոթված սմայլիկ,
Էկրանին թարթվում, կարմրին էին տալիս...
-Ա´յ բալա, պոկվիր դու էդ անտերից,
Գլուխդ լցրել ես հիմար բաներ,
Հետ ես մնացել դու քո դասերից,
Ու գլորում ես անիմաստ ժամեր:
Տե´ս, քո թայերը խաղում են ֆուտբոլ,
Դու էդ երկաթից սկի պոկ չես գալիս:
Նրանք ընկերներ ունեն բոլ-բոլ,
Իսկ քեզ մի հոգի էլ զանգ չի տալիս:
Ու դեպրեսված մեր թոռնիկը լուռ
Բացեց իր նոր թեմայիկը կուռ,
Վերևում էլ տեղադրեց հարցում`
«Արդյո՞ք Ակումբը տարիք է հարցնում...»
![]()
Վերջին խմբագրող՝ Enipra: 18.07.2008, 19:09:
Լավն էր։
Արփինե ջան, էսօր դու ստեղծագործական փայլատակման պահե՞ր ես ապրում։
![]()
Բայց ինձ համար մի հետաքրքիր հարց մնաց անպատասխան. ո՞ր ակումբցին էր վերևում նկարագրվածը։Մականունն եմ ուզում։
![]()
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Արփինե ջան, ու դու դեռ ի՛մ տաղանդներն էիր բացահայտում հա՞, այ չբացահայտված տաղանդ
լսի, խոսքեր չունեմ, ԱՊՐԵՍ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ