Պուլպուլակը
Սարի լանջին՝ ժայռի տակ,
Ապրում էր մի նապաստակ:
Ու թթվելով խոտերում
Իզուր բախտին էր սպասում:
Մի օր մի ապուշ եկավ,
Խոտը վառեց ու փախավ:
Փախավ դեպի չոլերը
Պուլպուլակի կողմերը:
Չոլի կենտրոնում ծառ կար,
Ծառի տակ պուլպուլակ կար:
Ջուրը՝ սառը ու զուլալ,
Անհնար էր դիմանալ:
Կրակը վառեց սարը,
Ընդհուպ մինչև կատարը:
Ովքեր մի կերպ փրկվեցին,
Այսկողմ-այնկողմ ծլկեցին:
Պախրեն փախավ չոլերը,
Պուլպուլակի կողմերը:
Ծառին հենված՝ մի ապուշ
Ոչխար էր քնած մուշ-մուշ:
Անցվորն եկավ տոթակեզ,
Պուլպուլակին որ հասավ,
Երկու հատ ոչխար տեսավ,
Ինքն էլ խմեց ու դառավ:
Ու ասավ իր խոսքերը
Անցվոր մարդը փոշմանած.
"Քու շինողի տատմերը..."
Բայց լսվեց միայն բառաչ:
Ծեր իմաստուն ագռավը
Ծառի վրից սա լսեց:
Հանեց իր հին նագանը
Ու անցվորին էլ գյուլլեց...
Հենց ագռավն էր կառուցել
Աղբյուրը չարաբաստիկ
Որի ջրից խմողը
Կզղջար բազմապատիկ:
Մենթերն եկան չոլերը
Պուլպուլակի կողմերը:
Երկու ոչխար տոթակեզ
Բառաչում էին աղեկեզ:
Մենթերը որպես վկա
Բերել էին նապաստակին,
Որպեսզի նպոն գտնի
Հրդեհի մեղավորին:
Ապուշ ոչխարը նստել
Էշի դեմք էր ընդունել:
Բայց քանի որ ապուշ էր,
Նրան հեշտ էր ճանաչել:
Եվ նապաստակը իսկույն
Ցույց տվեց մեղավորին:
Մենթերն էլ դրան տարան
Թոնրի մեջ խորովեցին:
Վերջում երկնքից 3 կտոր պանիր է ընկնում: Մեկը՝ պախրային, մյուսը՝ նապաստակին, երրորդն էլ՝ ագռավին:
Էջանիշներ