User Tag List

Էջ 29 36-ից ԱռաջինԱռաջին ... 19252627282930313233 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 421 համարից մինչև 435 համարի արդյունքները՝ ընդհանուր 539 հատից

Թեմա: Դատարկացնդաբանություններ

  1. #421
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Յախք ինչ լուրջն եք...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    rainbow (09.09.2010)

  3. #422
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե չնյարդայնանայի էդ շնորհակալություններից, Շինարարին շնորհակալություն կհայտնեի թեմայում կարծիք գրելու համար, որովհետև վերջապես ինչ-որ մեկը ասեց, որ բաժինը նախատեսված ա ստեղծագործությունների համար, իսկ Շունը ծաղրական չէր, չնայած Չիլը սիրում ա ջրիկանալ ու ես սպասում էի, որ սրա համար Չլիին լիքը վարգանիշ են տալու Լավ են արել, չեն տվել, ես կտամ: Չիլ, էն խեղդամանիան էլ դիր, տեսնենք ինչ կարծիքներ կլինեն: Համ էլ, Շանը ոտով խփելն էնքան էլ ծաղրական չի ու կարող էր լավ էլ ստեղծագործոթյուն համարվել, բայց որ Ակումբում, էստեղ պիտի երկու տող պլագիատ գրես, միլիոն տող գովեստի խոսքեր ստանաս:

    Հ.Գ. Շատ խառը ստացվեց...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chilly (08.09.2010)

  5. #423
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դայ ջան, էս լրջերը ոչ մի վարկանիշ չեն տվել ինձ, այ Նասիմ Թալեբը ձեզ ուտի հաաաաա...
    Սպասի էն Շինարարի, Տիգի ու Կակտուսիկի ինադու խեղդամանիան էլ եմ դնելու... Նույն պահին եմ գրել երկուսն էլ, ուրեմն... վ ստուդիուուու...

    Ես ատում եմ քեզ
    Ատում խենթի պես
    Ու երազներում հանդիպում եմ քեզ..
    Ուզում եմ մեռնես,
    Ուզում եմ կորչես
    Ուզում եմ երբեք
    Ինձ չհանդիպես
    Ես ատում եմ քեզ,
    Ատում եմ էնպես,
    Որ եթե հանկարծ
    Ատելությունս
    Ջրափոս լիներ
    Քեզ կխեղդեի
    Այդ ջրափոսում
    Եվ ուրախացած,
    Որ դու էլ չկաս,
    Գոլորշի դարձած
    Կբարձրանայի՛
    Կբարձրանայի...

  6. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (08.09.2010), Agni (08.09.2010), Ariadna (08.09.2010), Claudia Mori (27.03.2011), E-la Via (08.09.2010), einnA (08.09.2010), impression (16.09.2010), Lusinamara (27.03.2011), My World My Space (08.09.2010), rainbow (09.09.2010), Tig (08.09.2010), Արևհատիկ (09.09.2010), Երկնային (08.09.2010), Երվանդ (08.09.2010), Էլիզե (08.09.2010), Ինչուիկ (08.09.2010), Ծով (07.05.2011), ԿԳԴ (17.11.2010), Հայկօ (08.09.2010), Մանուլ (08.09.2010), ՆանՍ (08.09.2010), Ռուֆուս (08.09.2010), Վիշապ (08.09.2010), Ֆոտոն (10.09.2010)

  7. #424
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ատում եմ քեզ
    Ատում խենթի պես
    Ու երազներում հանդիպում եմ քեզ..
    Ուզում եմ մեռնես,
    Ուզում եմ կորչես
    Ուզում եմ երբեք
    Ինձ չհանդիպես
    Ես ատում եմ քեզ,
    Ատում եմ էնպես,
    Որ եթե հանկարծ
    Ատելությունս
    Ջրափոս լիներ
    Քեզ կխեղդեի
    Այդ ջրափոսում
    Եվ ուրախացած,
    Որ դու էլ չկաս,
    Գոլորշի դարձած
    Կբարձրանայի՛
    Կբարձրանայի...
    դու տաղանդ ես անհամեմատելի բաները համեմատելու մեջ…
    սա ու՜ր, Շունն ուր…
    Արմինեն ճիշտա ասում, որ շունը ԿԱՐՈՂ էր ստեղծագործություն դառնար, բայց չի դառել, քանի որ լուրջ չես մոտեցել…

    հ.գ. վայ ես քո անլրջագույն ջանին մեռնեմ…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (08.09.2010), My World My Space (08.09.2010)

  9. #425
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ ժողովուրդ, կներեք անկապության պոռթկմանս համար, երկուսն էլ ախմախ բաներ են, մերսի վարկանիշների համար, կստածի, որոշ մարդիկ կյանքի մեջ առաջին անգամ ինձ վարկանիշավորեցին, ու հենց էս անկապությունների համար
    Կարողա՞ անկապություն չէին...

  10. #426
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    … կստածի, որոշ մարդիկ կյանքի մեջ առաջին անգամ ինձ վարկանիշավորեցին, ու հենց էս անկապությունների համար
    Կարողա՞ անկապություն չէին...
    Հուշեմ, Մուշ ջան. կախված է նրանից, թե ով է վարկանիշ տվողը:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (08.09.2010), Ստեգոզավր (09.09.2010)

  12. #427
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Chilly "Շան" առաջին մասին ես բավական լուրջ մոտեցա, այ երկրորդ մասը, միայն ծիծաղեցրեց, ինչին էլ ինչպես հասկացա, ձգտում էիր:
    Իսկ "Խեղդամանիան", լավն էր, իրոք լավն էր:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (08.09.2010), My World My Space (08.09.2010)

  14. #428
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    Դայ ջան, էս լրջերը ոչ մի վարկանիշ չեն տվել ինձ, այ Նասիմ Թալեբը ձեզ ուտի հաաաաա...
    Սպասի էն Շինարարի, Տիգի ու Կակտուսիկի ինադու խեղդամանիան էլ եմ դնելու... Նույն պահին եմ գրել երկուսն էլ, ուրեմն... վ ստուդիուուու...

    Ես ատում եմ քեզ
    Ատում խենթի պես
    Ու երազներում հանդիպում եմ քեզ..
    Ուզում եմ մեռնես,
    Ուզում եմ կորչես
    Ուզում եմ երբեք
    Ինձ չհանդիպես
    Ես ատում եմ քեզ,
    Ատում եմ էնպես,
    Որ եթե հանկարծ
    Ատելությունս
    Ջրափոս լիներ
    Քեզ կխեղդեի
    Այդ ջրափոսում
    Եվ ուրախացած,
    Որ դու էլ չկաս,
    Գոլորշի դարձած
    Կբարձրանայի՛
    Կբարձրանայի...
    Մո՜ւշս.... մի հատ պա՜չ.....

    Խորությունն ապահովել ես....

    Քեզ կխեղդեի
    Եվ ուրախացած,
    Որ դու էլ չկաս,
    Գոլորշի դարձած
    Կբարձրանայի՛
    Կբարձրանայի...
    Սիրում եմ քո բաց ու մարդկային խորությունը.... բայց սրտիդ խորությունները շատ մի բաց. հայերը խոր փոսերում թքել են սիրում....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (08.09.2010), E-la Via (08.09.2010), Lusinamara (27.03.2011), Vardik! (11.09.2013)

  16. #429
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Արմինեն ճիշտա ասում, որ շունը ԿԱՐՈՂ էր ստեղծագործություն դառնար, բայց չի դառել, քանի որ լուրջ չես մոտեցել…
    Բայց ես ուրիշ բան էի ասել

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chilly (08.09.2010)

  18. #430
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ես ուրիշ բան էի ասել
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    ......Համ էլ, Շանը ոտով խփելն էնքան էլ ծաղրական չի ու կարող էր լավ էլ ստեղծագործոթյուն համարվել....
    Ես երևի համարվել բառը լինել եմ «ցանկացել» հասկանալ…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  19. #431
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մուշեղ ջան, գիտես,
    Որ ինչ էլ անես՝
    Ներելու ենք քեզ,
    Սիրելու ենք քեզ:
    Ու չենք խեղդելու
    Ո'չ խոր ջրերում
    Ո'չ փափուկ բարձը
    Բերնիդ դնելով:
    Հենց այդ պատճառով,
    Տաք լոգարանում
    Չոփչոփիկ արող
    Մանչուկի նման,
    Կարծես թե մի քիչ
    Երես ես առնում:

  20. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (08.09.2010), Arpine (11.09.2011), CactuSoul (08.09.2010), Chilly (09.09.2010), E-la Via (08.09.2010), einnA (08.09.2010), Lusinamara (27.03.2011), My World My Space (08.09.2010), rainbow (09.09.2010), Tig (08.09.2010), Արևհատիկ (09.09.2010), Դեկադա (08.09.2010), Երվանդ (08.09.2010), Հայկօ (08.09.2010), Մանուլ (08.09.2010), Նաիրուհի (09.09.2010), ՆանՍ (09.09.2010), Ռուֆուս (08.09.2010), Ստեգոզավր (08.09.2010)

  21. #432
    Պատվավոր անդամ Agni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2009
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չիլ սուբյեկտիվ արտահայտվեմ էլի... "Շունը" ոչ մի ձև որպես կատակ-ստեղծագործություն կամ ուղղակի ստեղծագործություն չընկալեցի, իսկ քո ասելով երկրորդ "անկապության" մեջ լիքը կապություներ տեսա, լավն էր...
    ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (10.09.2010), rainbow (09.09.2010), Եկվոր (19.09.2010)

  23. #433
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    Կանչում եմ քեզ
    Արի, արի
    Իմ շուն, արի
    Արի խփեմ
    Ես քո գլխին
    Ոտքիս թաթով
    Հետո վերքդ
    Լվամ կաթով

    Արի, արի
    Իմ փոքրիկ շուն
    Որ հասկանամ
    Դու շու՞ն ես արդյոք
    Թե էշ ես,
    Ձի ես
    Կամ մեկ էլ տեսար`
    Անգամ` գետաձի...

    Ազնիվ խոսք, չեմ հասկանում թեմայում տիրող «անլուրջ» մթնոլորտը: Իմ համեստ կարծիքով՝ «Շունը» բանաստեղծությունը ժամանակակից պոեզիայի լավագույն նմուշներից է, մի փայլուն գոհար, որն ասես հայտարարում է. «եկել են նոր ժամանակներ»: Այն արդի պոստմոդեռնիստական և պսևդոհումանիստական հոսանքների վառ ներկայացուցիչն է, որ տրանսցենդետալ ոճով բարձրաձայնում է այնպիսի ճշմարտություններ, որոնց մասին մեկ հարյուրամյակ առաջ ամբողջ վեպեր կգրվեին: Համոզված եմ, որ այժմ նախանձի որդն է կրծում այն բոլոր չկայացած պոետների սրտերը, ովքեր կարծում էին, որ սիմվոլիստական ու քնարերգական հնացած սկզբունքները դեռ կարող էին լինել որակի ու տաղանդի չափանիշ:

    Ձոր ուշադրությունը հրավիրում եմ հեղինակի կատարած հրաշալի բառախաղի վրա, որ է «արի» բառը: Լինելով հրաշալիորեն երկիմաստ՝ այն թե՛ արտահայտում է շատ տիրոջ կոչը՝ ուղղված իր ընտանի կենդանուն, և թե՛ մտածելու տեղիք է տալիս. արդյո՞ք այդ չորքոտանի էակը արի՝ քաջ էր, ինչու՞ էր քաջ, որովհետև պատրաստակամորեն մոտենալու՞ էր՝ իմանալով հանդերձ իր գլխի գալիքը, թե՞ որովհետև սերում էր հինավուրց արիական ցեղերից, որոնք, ինչպես հայտնի է, արյունալի ճակատամարտերից հետո առյուծի կաթով լվանում էին իրենց վերքերն ու իսկույն առողջանում (այստեղից էլ՝ մեր հերոսական էպոսի միջի «Կաթնաղբյուր» արտահայտությունը): Ապա, գործածելով «ոտքի թաթ» արտահայտությունը, հեղինակն ասես ակնարկում է, որ մարդն ու շունը, ինչքան էլ տարբեր ու ինչքան էլ սննդի շղթայում իրարից հեռու արարածներ լինեն, այնուամենայնիվ՝ ունե՛ն ընդհանրություններ, և ամեն անգամ, երբ մարդը ցավ է պատճառում իր կրստեր եղբայրներին, նա անուղղակիորեն նաև ինքն իրեն է վնասում:

    Ապա, զարգացնելով իր մտահղացումը, հեղինակը թափանցում է իրերի դուալիստական բնույթի մասին տեսության ամենախորքերն ու իր արդարացի կասկածն է հայտնում առ այն, թե արդյո՞ք այն, ինչը արտաքուստ փոքրիկ շուն է, իրականում էլ է նույն բանը: Այստեղ տեղին է հիշել Ռընե Մագրիտի «Ceci n'est pas une pipe» հռչակավոր կտավը, որտեղ նկարիչը իր դիտորդին է ցուցադրում մի ծխամորճ և ներքևում գրում. սա ծխամորճ չէ: Նմանապես՝ «Շունը» ստեղծագործության հեղինակը բանաստեղծության սկզբում իր ընթերցողին ամեն կերպ համոզում է, որ ինքն իրոք գրում է շան մասին, որպեսզի վերջում ընթերցողի ապրած ցնցումն առավել անսպասելի ու ուժգին լինի: Հեղինակն ասես կասկածի սերմեր է ցանում իր ընթերցողների սրտերում՝ ակնարկելով, որ ո՛չ միայն շունն է, որ կարող է շուն չլինել (այլ, ասենք, էշ, ձի կամ գետաձի), այն նաև հենց ինքը՝ բանից անտեղյակ ընթերցողն է, որ մեկ այլ իրականության և մեկ այլ ընկալողական հարթության մեջ կարող է լինել ոչ թե ընթերցող, այլ, ասենք, կաթով լվացվող վերք, փոքրիկ շուն և անգամ՝ գետաձի:

    Երկար կարելի էր գրել այս՝ արտաքուստ փոքրիկ, բայց իր բովանդակությամբ և նշանակությամբ ահռելի ստեղծագործության մասին, երկար կարելի էր քննել դրա խաղացած դերն ու գրաված դիրքը ժամանակակից հայ պոեզիայի ձևավորման ու կայացման գործում, սակայն սա հենց այն դեպքն է, երբ խոսքերն ուղղակի ավելորդ են: Յուրաքանչյուր ոք ինքն է ազատ հասկանալու ու մեկնաբանելու այս պայծառ գոհարը այնպես, ինչպես ինքն է կամենում, և հենց դա՛ է հեղինակի հանճարի ամենամեծ առհավատչյան. նա իր ընթերցողին է մատուցում նվերներից լավագույնը՝ ազատության շնորհը. ազատություն՝ իր ներսում այս բանաստեղծության ազնիվ նյութը չհունցած կավի պես ճմռելու ու կերտելու այն, ինչն իր համար իրոք հարազատ ու թանկ է՝ իր տեսքով և նմանությամբ:
    DIXI
    carpe noctem

  24. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (08.09.2010), Arpine (11.09.2011), ars83 (03.04.2011), CactuSoul (08.09.2010), Chilly (09.09.2010), Chuk (08.09.2010), Claudia Mori (27.03.2011), davidus (08.09.2010), E-la Via (08.09.2010), Freeman (30.05.2011), Lusinamara (28.03.2011), Malxas (03.04.2011), rainbow (09.09.2010), SSS (08.09.2010), Արամ (08.09.2010), Արևածագ (08.09.2010), Նաիրուհի (09.09.2010), Ռուֆուս (08.09.2010), Ստեգոզավր (08.09.2010)

  25. #434
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ազնիվ խոսք, չեմ հասկանում թեմայում տիրող «անլուրջ» մթնոլորտը: Իմ համեստ կարծիքով՝ «Շունը» բանաստեղծությունը ժամանակակից պոեզիայի լավագույն նմուշներից է, մի փայլուն գոհար, որն ասես հայտարարում է. «եկել են նոր ժամանակներ»: Այն արդի պոստմոդեռնիստական և պսևդոհումանիստական հոսանքների վառ ներկայացուցիչն է, որ տրանսցենդետալ ոճով բարձրաձայնում է այնպիսի ճշմարտություններ, որոնց մասին մեկ հարյուրամյակ առաջ ամբողջ վեպեր կգրվեին: Համոզված եմ, որ այժմ նախանձի որդն է կրծում այն բոլոր չկայացած պոետների սրտերը, ովքեր կարծում էին, որ սիմվոլիստական ու քնարերգական հնացած սկզբունքները դեռ կարող էին լինել որակի ու տաղանդի չափանիշ:

    Ձոր ուշադրությունը հրավիրում եմ հեղինակի կատարած հրաշալի բառախաղի վրա, որ է «արի» բառը: Լինելով հրաշալիորեն երկիմաստ՝ այն թե՛ արտահայտում է շատ տիրոջ կոչը՝ ուղղված իր ընտանի կենդանուն, և թե՛ մտածելու տեղիք է տալիս. արդյո՞ք այդ չորքոտանի էակը արի՝ քաջ էր, ինչու՞ էր քաջ, որովհետև պատրաստակամորեն մոտենալու՞ էր՝ իմանալով հանդերձ իր գլխի գալիքը, թե՞ որովհետև սերում էր հինավուրց արիական ցեղերից, որոնք, ինչպես հայտնի է, արյունալի ճակատամարտերից հետո առյուծի կաթով լվանում էին իրենց վերքերն ու իսկույն առողջանում (այստեղից էլ՝ մեր հերոսական էպոսի միջի «Կաթնաղբյուր» արտահայտությունը): Ապա, գործածելով «ոտքի թաթ» արտահայտությունը, հեղինակն ասես ակնարկում է, որ մարդն ու շունը, ինչքան էլ տարբեր ու ինչքան էլ սննդի շղթայում իրարից հեռու արարածներ լինեն, այնուամենայնիվ՝ ունե՛ն ընդհանրություններ, և ամեն անգամ, երբ մարդը ցավ է պատճառում իր կրստեր եղբայրներին, նա անուղղակիորեն նաև ինքն իրեն է վնասում:

    Ապա, զարգացնելով իր մտահղացումը, հեղինակը թափանցում է իրերի դուալիստական բնույթի մասին տեսության ամենախորքերն ու իր արդարացի կասկածն է հայտնում առ այն, թե արդյո՞ք այն, ինչը արտաքուստ փոքրիկ շուն է, իրականում էլ է նույն բանը: Այստեղ տեղին է հիշել Ռընե Մագրիտի «Ceci n'est pas une pipe» հռչակավոր կտավը, որտեղ նկարիչը իր դիտորդին է ցուցադրում մի ծխամորճ և ներքևում գրում. սա ծխամորճ չէ: Նմանապես՝ «Շունը» ստեղծագործության հեղինակը բանաստեղծության սկզբում իր ընթերցողին ամեն կերպ համոզում է, որ ինքն իրոք գրում է շան մասին, որպեսզի վերջում ընթերցողի ապրած ցնցումն առավել անսպասելի ու ուժգին լինի: Հեղինակն ասես կասկածի սերմեր է ցանում իր ընթերցողների սրտերում՝ ակնարկելով, որ ո՛չ միայն շունն է, որ կարող է շուն չլինել (այլ, ասենք, էշ, ձի կամ գետաձի), այն նաև հենց ինքը՝ բանից անտեղյակ ընթերցողն է, որ մեկ այլ իրականության և մեկ այլ ընկալողական հարթության մեջ կարող է լինել ոչ թե ընթերցող, այլ, ասենք, կաթով լվացվող վերք, փոքրիկ շուն և անգամ՝ գետաձի:

    Երկար կարելի էր գրել այս՝ արտաքուստ փոքրիկ, բայց իր բովանդակությամբ և նշանակությամբ ահռելի ստեղծագործության մասին, երկար կարելի էր քննել դրա խաղացած դերն ու գրաված դիրքը ժամանակակից հայ պոեզիայի ձևավորման ու կայացման գործում, սակայն սա հենց այն դեպքն է, երբ խոսքերն ուղղակի ավելորդ են: Յուրաքանչյուր ոք ինքն է ազատ հասկանալու ու մեկնաբանելու այս պայծառ գոհարը այնպես, ինչպես ինքն է կամենում, և հենց դա՛ է հեղինակի հանճարի ամենամեծ առհավատչյան. նա իր ընթերցողին է մատուցում նվերներից լավագույնը՝ ազատության շնորհը. ազատություն՝ իր ներսում այս բանաստեղծության ազնիվ նյութը չհունցած կավի պես ճմռելու ու կերտելու այն, ինչն իր համար իրոք հարազատ ու թանկ է՝ իր տեսքով և նմանությամբ:
    Պարզապես ուզում եմ ցույց տալ, թե որքան հիացած եմ այս մեկնությամբ, վերլուծությամբ: Հիրավի հրաշալի աշխատանք: Իրավ, հաճախ հանճարությունը հասարակ մահկանացուներին մեկնելու համար մարդը ստիպված է լինում գրել ծավալուն, ինչպես Օ՜-ն: Սակայն տեսնելով, որ Հայկօն արդեն իսկ կատարել է այդ աշխատանքը, ես չեմ ծավալվի:

    Միայն ուզում եմ ավելացնել, որ այս հանճարեղագույն գործը խոսում է մարդու էության մասին, ավելի կոնկրետ՝ մարդու արկածախնդիր էության մասին:
    «Արի՜», - կանչում է հերոսը: «Արի, որ խփեմ», - հավելում է հերոսը: Պատկերացրեք, թե որքան հոգու կորով, քաջություն, արժանապատվություն, սեփական ուժերի վստահություն պետք է ունենա մարդը, որպեսզի կանչի անսպասելին, մարտահարվար նետի բախտին, անիմանալիին: Չէ որ բանաստեղծության վերջում մենք տեսնում ենք, որ անձը չգիտի, թե ում հանդիման էր կանգնած: Գուցե գիշատիչ գազա՞ն էր: Գուցե Սատանան ինքն էր: Գուցե եկողն ի՞նքը հոշոտեր կանչողին, մինչ սա կմտածեր ծեծելու մասին: Բայց ո՜չ, համարձակ է հեղինակը ու կանչում է անիմանալիին: Որքան տղամարդկություն, վեհություն, առնկանաթյուն է թաքնված բանաստեղծության տողերում: Իհարկե ոմանք անիմանալիին դեմ նման կերպ գնալը կհամարեն հիմարություն, բայց այս մարդիկ չեն նկատի, որ մենք այսօրվա կենսակերպին չէինք հասնի, եթե այդպես համարձակ չլինեինք: Պատերազմի դաշտում վախկոտ զինվորը տեղ չունի: Ու այս բանաստեղծությունը տալիս է հաղթական ազգի, հաղթող ազգի, ժողովրդի հոգեբանությունը: Ես խոնարհվում եմ այս բանաստեղծության, դրա հերոսի, հեղինակի, այն կերտող ժողովրդի, ազգի, պետության առաջ, խոնարհվում ու ասում, արի՜, արի՛ խփե՜մ...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  26. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (09.09.2010), E-la Via (08.09.2010), Freeman (30.05.2011), Lusinamara (28.03.2011), rainbow (09.09.2010), SSS (08.09.2010), Արամ (08.09.2010), Արևածագ (08.09.2010), Հայկօ (08.09.2010), Նաիրուհի (09.09.2010)

  27. #435
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ էր… Իսկականից ընտիր վերլուծություններ էին Հայկօի ու Արտակի վերլուծությունները, կեցցեք… Ձեր մոտ շատ ավելի հաջող է ստացվել, քան թե Մուշոի… /Մուշ ջան ներող…/

    Հիրավի ազատությունը՝ առավել ևս մտային, պատկերացումային ազատությունը, հզոր բան է… Ցանկացած ոգ կարող է այս «հանճարեղ ստեղծագործության» վրա անվերջորեն ծավալվի՝ երևակայության խնդիրա զուտ… Բայց հարց եմ ուղղում հեղինակին՝ Մուշ ջան, դու արդյոք ցանկացե՞լ էիր այսքան խոր ու հանճարեղ իմաստ դնել Շան մեջ… Արդյոք մտածե՞լ էիր ընթերցողի երևակայական ազատության մասին… Մի խոսքով, արդյոք մտադրվա՞ծ ես եղել նման թռիչք պարգևել ընթերցողիդ, թե՞ դա ինքնաբերաբար է ստացվել…

    Ինչ վերաբերվումա սեփական ուժերի նկատմամբ վստահությանը՝ ապա ասեմ, որ Արտակը լավա բացահայտել այդ պահը… երբեք նման բան չէր անցնի մտքովս…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  28. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (09.09.2010), E-la Via (08.09.2010), Lusinamara (28.03.2011), rainbow (09.09.2010)

Էջ 29 36-ից ԱռաջինԱռաջին ... 19252627282930313233 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •