Բաց վերքեր կարող են լինել նաև բերանի խոռոչում, արտաքինից առավել անտեսանելի, դրանք կարող են թե', ասենք, չոր հացից առաջացած փոքր վերքեր լինել, թե' նոր հանված ատամի անցքեր. չեմ կարծում, որ համբուրվելուց առաջ թույլտվություն եք խնդրելու ապահովության համար ուսումնասիրել նրա բերանի խոռոչը
Ճիշտ է: Միավի վիրուսի չափերը մի քանի անգամ փոքր են սպերմատոզոիդի չափերից, և հավանականությունը, որ, նամանավանդ, հատուկ քսուկների չօգտագործման դեպքում այդ վիրուսը պահպանակից կներթափանցի, մեծ է:
Պահպանակի նպատակը ոչ թե ՁԻԱՀ-ից պաշտպանվելն է, այլ` անցանկալի հղիությունից: Ուստի, էս ու էն գրանտ շահած կազմակերպությունների կողմից Հայաստանում աջ ու ձախ պահպանակներ բաժանելը` ՁԻԱՀ-ից պաշտպանվելու համար, ամենասխալ քայլն եմ համարում: Փոխարենը, կարելի էր բարոյահոգեբանական լեկցիաներ տալ, ինչը ամբողջովին անտեսված է:
ՁԻԱՀ-ի հիմնական վարակակիրներն են նաև մարմնավաճառները, ում համար մեր ջահելների խելքը գնումա: Ու չեմ կարծում, որ գնի բազառի մեջ չեն մոռանա մարմնավաճառից սպռավկա վերցնեն` նրանց` Ձիահ-ով վարկաված չլինելու մասին: Դե գնացեք ու վայելեք
Հաաա.. ու հարց..
Դուք կվստահեի՞ք այդ պահպանակին և սեռական հարաբերություն ունենայիք ոմն մեկի հետ, եթե իմանայիք, որ այդ անձը 100% ՁԻԱՀ-ի վարակակիր է: (Անգամ իրենք պահպանակ արտադրողներն են այս հարցին բացասական պատասխանում
Էջանիշներ