User Tag List

Էջ 2 8-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 112 հատից

Թեմա: ՁԻԱՀ/ՄԻԱՎ

  1. #16
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Re: Re. ՁԻԱՀ/ՄԻԱՎ

    19 տարվա ընթացքում Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վա­րա­կի 528 դեպք, որից 99-ը` 2007թ.: ՄԻԱՎ-ով վարակի դեպքեր առավելագույնս արձանագրվել են Երեւա­նում՝ շուրջ 48,1%, երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 9,8%:
    Դե պարզ է, որ Երևանում պետք է ամենամեծ թիվը լիներ. չէ՞ որ հեռավոր մարզերից հենց Երևան են գալիս ախտորոշվելու: Ինձ հետաքրքիր է այս բաշխվածությունն ըստ բնակության, ոչ թե ախտորոշման վայրի:

    Հ.Գ. Ինչո՞ւ մենակ թերթիկներ
    Մենակ թերթիկներ չեն Դեռ երեկվանից մեր երրորդ կուրսեցիներն իրենց կրծքավանդակին կարմիր ժապավեններ էին ամրացրել:

  2. #17
    Լիարժեք անդամ Էդուարդ_man-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2007
    Հասցե
    անհասցե
    Գրառումներ
    137
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՁԻԱՀ/ՄԻԱՎ

    Դեկտեմբերի 1-ին ուսանողության շրջանում կբաժանվեն նաեւ վարակից խուսափելու եւ կանխարգելման մասին պատմող տեղեկատվական թերթիկներ: Այս ընթացքում տեղի կունենա վարակի մասին պատմող ֆիլմի ցուցադրում հեռուստատեսությամբ եւ կինոթատրոնում: Նմանատիպ միջոցառումները կշարունակվեն ամբողջ շաբաթվա ընթացքում:
    Բուհերում են դասավանդու՞մ սովորաբար կիրթ մարդկանց մոտ ավելի քիչ է հավանականությունը նման վարակների մեջ ընկնելու, որովհետև գիտակցությունը էլի որոշ չափով կհերիքի… թող մտածեն մնացածի մասին այ Ռուսաստան վազողների հիմնականում նրանցից է գալիս կարծում եմ, մտածեն այն երիտասարդների մասին ովքեր բան ու գործ չունեն ու իրենց ժամանակը վատնում են անբարոյականների և ... մի խոսքով
    Լավա որ դպրոցում բացատրվի գոնե բոլորը դպրոց գնում են… բա ավարտածներին ո՞վ պետքա բացատրի
    Պետք է հասցնել մինչև մայրամուտ...

  3. #18
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՁԻԱՀ/ՄԻԱՎ

    Բարև ձեզ: Նախ ասեմ, որ մասնակցել եմ երիտասարդության շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, թմրամոլության և սեռավարակների կանխարգելման դասընթացներին և ստացել <Հավասարը` հավասարին> մեթոդով կրթողի որակավերում: Սա ի միջի այլոց:

    Իսկ այժմ որոշ տեղեկություններ, որոնք իմ կարծիքով ձեզ կհետաքրքրեն: Այլ հարցերով ևս կարող եք դիմել, անպայման կփորձեմ օգնել:

    ՄԻԱՎ-ի նկատմամբ բնակչության խոցելի խմբերը

    1.Ներերակային ճանապարհով թմրամիջոցներ օգտագործողները
    2.մարմնավաճառերը
    3.հոմոսեքսուալ տղամարդիկ
    4.երիտասարդները ﴾քանի որ կա գիտելիքների պակաս վարակի փոխանցման ուղիների, կանխարգելման միջոցների վերաբերյալ﴿

    ՀՀ-ում մարդու իմունային անբավարության վիրուսով (ՄԻԱՎ) վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից: Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում ՆԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի տարեգրությունը ներկայանում է հետևյալ կերպ`
    1988-առաջին ՄԻԱՎ վարակակրի գրանցում` վարակված հետերոսեքսուալ ճանապարհով
    1989-առաջին ՁԻԱՀ-ով հիվանդի գրանցումը
    1990-առաջին գրանցված մահվան դեպքը ՁԻԱՀ-ից
    1991-առաջին գրանցված ՄԻԱՎ-ի դեպքը թմրամիջոցի ներերակային օգտագործողի մոտ
    1992-առաջին անգամ գրանցված ՄԻԱՎ վարակակիր կինը
    1993-առաջին անգամ գրանցված ՄԻԱՎ վարակի դեպքը երեխաների մոտ
    2001-առաջին գրանցված երեխայի մահվան դեպքը ՁԻԱՀ-ից

    1988թ. մինչև 2005թ. հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել են մոտ 304 ՄԻԱՎ վարակակիրներ, որոնցից 288-ը ՀՀ քաղաքացիներ են:

    Մի 2 օրից կներկայացնեմ նաև ավելի թարմ տեղեկատվություն:

    P. S. Պատրաստվում է ինտերնետային կայք, որտեղ կգտնեք ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին վերաբերող շատ հարցերի պատասխաններ:
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  4. #19
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՁԻԱՀ/ՄԻԱՎ

    Չնայած օրն արդեն ավարտցվում է, բայց ուզում եմ նշել, որ այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է:
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  5. #20
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՁԻԱՀ/ՄԻԱՎ

    Ժող ջան www.armaids.am -ը հետաքրքիր էջա, նայեք, ու ավելի ակտիվ եղեք այս թեմայում: Լավ վիճակագրական տվյալներ էլ կան
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  6. #21
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՁԻԱՀ/ՄԻԱՎ

    Ձեռքբերովի Իմունային Անբավարարության Համախտանիշը (ՁԻԱՀ, ռուս.՝ СПИД, անգլ.՝ AIDS) վիրուսային բնույթ ունի, առաջին անգամ հայտնաբերվել է 1980-ական թվականներին ԱՄՆ-ում: Գիտությունը նրա ծագման կամ աղբյուրի մասին ստույգ տեղեկություններ դեռևս չունի: Կան բազմաթիվ վարկածներ. տարածվել է կապիկներից, բերվել է աֆրիկյան երկրներից, ռազմական նպատակներով ստեղծված եւ լաբորատոր պայմաններից անզգուշաբար դուրս թափանցած արհեստածին վիրուսի արդյունք է եւ այլն:

    ՁԻԱՀ-ի հարուցիչը ՄԻԱՎ-ն է Մարդու իմունային անբավարարության վիրուսը (ռուս.՝ ВИЧ, անգլ.՝ HIV):
    Այն ներթափանցելով օրգանիզմ, ախտահարում է իմունային համակարգը: ՄԻԱՎ-ի հիմնական թիրախն է դառնում բջջի կորիզը: Արդյունքում T–լիմֆոցիտը (ավշային համակարգի կարեւոր բաղադրամաս) կորցնում է իր առանցքային ֆունկցիանª իմունային համակարգի կարգավորման ունակությունը: Վերանում է մարդու օրգանիզմին հատուկ իմունիտետը, քայքայվում է որեւէ հիվանդությանը դիմակայող պաշտպանիչ համակարգը՝ վերացնելով մարդու անընկալունակությունը վարակիչ գործոնների եւ հակածինային բնույթի օտար նյութերի հանդեպ: ՄԻԱՎ-ի վարակման հետեւանքով առաջացած այս վեջնական փուլն էլ արտահայտվում է Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով
    (ՁԻԱՀ):


    Վարակման ուղիները

    Իսկ որո՞նք են ՁԻԱՀ-ով վարակման ուղիները: Ինչպես վերը նշեցինք, այդ հիվանդության հարուցիչը ՄԻԱՎ-ն է, որը հաստատվում է վարակակրի օրգանիզմի կենսաբանական հեղուկներում: Սակայն վարակի փոխանցիչներն են համարվում արյունը, սերմնահեղուկը, հեշտոցային արտազատուկները եւ կրծքի կաթը: Ըստ այդմ էլ, ՄԻԱՎ-ը փոխանցվում է 3 ուղիներով.
    1.Սեռական ճանապարհով
    2.Արյան միջոցով
    3.Վարակված մորից երեխային՝ հղիության, ծննդաբերության, կրծքով կերակրման փուլում


    Սեռական ճանապարհով վարակումը տեղի է ունենում, երբ առողջ մարդը սեռական հարաբերություն է ունենում ՁԻԱՀ-ով հիվանդի կամ ՄԻԱՎ-ով վարակակրի հետ:

    Արյան ուղիով վարակի փոխանցումն իրականացվում է առողջ մարդու եւ վարակակրի արյունների փոխշփման արդյունքում, որը հիմնականում տեղի է ունենում արյան փոխներարկման եւ չախտազերծված ներարկիչների, ասեղների, բժշկական այլ պարագաների օգտագործման գործընթացներում:
    Հիվանդ մորից վարակը երեխային անցնում է ներարգանդային կյանքում՝ ընկերքի միջոցով, ծննդաբերական տարբեր տրավմաների ժամանակ եւ կրծքով կերակրելիսª կաթի միջոցով:


    ՁԻԱՀ-ի կլինիկան եւ զարգացման փուլերը

    Ինչպես մի շարք այլ հիվանդություններին, ՁԻԱՀ-ին եւս հատուկ է ինկուբացիոն (թաքնված) շրջանը, որը կարող է տեւել վարակման պահից մինչեւ 6 տարի: Այդ շրջանում մարդը իրեն կարող է զգալ բացարձակապես առողջ, չունենալ բողոքներ: Ի վերջո ինկուբացիոն փուլին հաջորդում է բուն շրջանը, երբ վարակված մարդու մոտ արդեն ի հայտ են գալիս ՁԻԱՀ-ի ախտանշաններ:

    Իսկ որո՞նք են դրանք:
    Բանն այն է, որ նման առանձին ախտանիշ, որ կարող է դրսևորվել միայն ՁԻԱՀ-ի դեպքում, գոյություն չունի: Մարդու օրգանիզմի իմունային համակարգի խորը անբավարարության պատճառով երեւան են գալիս այնպիսի ախտանշաններ, որոնք բնորոշ են նաեւ բազում այլ հիվանդությունների (օրինակ՝ գրիպին, հարբուխին, մրսածությանը, թոքաբորբին, ներքին օրգանների ու մաշկային, ինչպես նաեւ մի շարք այլ հիվանդությունների): Դրանք են՝ սրտխառնոց, գլխապտույտ, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, ընդհանուր թուլություն, հոդացավեր եւ այլն: ՁԻԱՀ-ի վերջին փուլին արդեն բնորոշ է վարակված մարդու մոտ մահացու ելք ունեցող կողմնակի որեւէ հիվանդության երեւան գալը (թոքաբորբ, ուռուցք եւ այլն): Սրվում են բոլոր խրոնիկական հիվանդությունները, դիմադրողականության անկման պատճառով ցանկացած տկարություն կամ վարակ ագրեսիվ բնույթ է կրում, դառնում է կյանքի համար վտանգավոր: Այսպիսով, մարդը մահանում է ոչ թեւ ուղղակիորեն ՁԻԱՀ-ից, այլ նրա իմունաքայքայիչ հատկությունից, որի հետեւանքով օրգանիզմը բացարձակապես կորցնում է դիմադրողականությունը եւ անկարող դառնում պայքարել ցանկացած, նույնիսկ ամենաթեթեւ հիվանդության դեմ:

    Կանխարգելումը

    ՁԻԱՀ-ի բուժումն այսօր համամարդկային նշանակության խնդիրն է, որի վրա աշխատում են բժշկագիտության, կենսաբանության, գենետիկայի, քիմիայի եւ այլ հարակից գիտությունների բնագավառների լավագույն մասնագետներ: Կան որոշ ձեռքբերումներ, մշակվել են համախտանիշը ճնշող որոշակի մեթոդներ, ստեղծվել են հիվանդության ընթացքը քիչ թե շատ թեթեւացնող տարբեր դեղանյութեր, որոնք սակայն դեռեւս վերջնականապես չեն ապաքինում, բուժվողից հսկայական ծախսեր են պահանջում, այսինքն մատչելի չեն բնակչության լայն զանգվածներին: Մինչդեռ հայտնի ճշմարտություն է, որ ավելի հեշտ է ցանկացած հիվանդության կանխարգելումը, քան բուժումը: Հետեւաբար ՁԻԱՀ-ի դեմ պայքարը ձեռք է բերել միջազգային նշանակություն եւ պահանջում է գլոբալ մոտեցում, քանի որ վտանգվում է ողջ մարդկության գենոֆոնդը: ՁԻԱՀ-ի տարածումը հարվածում է նաեւ հասարակության սոցիալ-քաղաքական եւ տնտեսական կյանքին: Այս իմաստով հատկապես կարեւորվում է ՁԻԱՀ-ի կանխարգելումը, որի իրականացումը պահանջում է եþւ անհատական, եþւ հասարակական մոտեցում: Յուրաքանչյուր անհատ պետք է իրազեկ լինի ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի տարածման միտմանը եւ ուղղություններին, քաջատեղյակ դառնա դրանց կանխարգելման կանոններին: Նախ պետք է նկատել, որ ՄԻԱՎ -ի վարակակիրը տարածման օջախ է դառնում սկսած իր վարակման պահից՝ անկախ այն բանից՝ իր մոտ արդեն արտահայտվե՞լ է ՁԻԱՀ-ը կամ դրա ո՞ր փուլն է: Եվ որ ամանավտանգավորն է ՝վարակվածների 90%-ը չգիտեն , որ իրենք վիրուսակիրներ են: Հետեւաբար, հարկավոր է խստորեն պահպանել այն պայմանները, որոնք կանխում են վարակման սպառնալիքը: Դրանք են՝
    *հրաժարվել թմրամոլությունից, օգտվել միայն միանվագ օգտագործման ներարկիչներից ու ասեղներից կամ խստորեն պահպանել դրանց եւ բժշկական այլ պիտույքների ախտահանման կանոնները
    *զգուշանալ մարմնավաճառներից, համասեռականներից, խուսափել սեռական պատահական կապերից, օգտվել պահպանակներից
    *խուսափել բոլոր այն գործողություններից, որոնց արդյունքում կարող են լինել ուրիշի արյան հետ շփումներ (եթե դրանք բժշկական հսկողությամբ չեն արվում): Ծայրահեղ դեպքերում՝ արյունոտ ձեռքերը հեռու պահել աչքերի, քթի, բերանի լորձաթաղանթից: ՁԻԱՀ-ի կանխարգելումը պահանջում է հասարակական մոտեցում:


    Պատահական չէ, որ 1988 թվականին ՄԱԿ-ը դեկտեմբերի 1-ը հայտարարեց ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի եւ այդ կազմակերպության անդամ երկրների պատվիրակությունների բարձր մակարդակի հանդիպումներում պարբերաբար մշակվում են միջազգային նշանակության կոմպլեքս, միջոցառումների պլաններª ՁԻԱՀ-ի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Աշխարհի բոլոր երկներում զանգվածային լրատվությունը, տեղեկատվական բոլոր միջոցները պարբերաբար անդրադառնում են 21-րդ դարի այդ համաճարակին, բնակչության լայն շրջանների իրազեկ դարձնում ՁԻԱՀ-ի երկրաչափական պրոգրեսիայով տարածման միտմանը, լուսաբանում ու պրոպագանդում նրա կանխարգելման ուղղություններն ու մեթոդները:
    ՁԻԱՀ-ի դեմ պայքարը պատերազմ է անառողջ կենսակերպի դեմ, որի մեջ հասարակության ամեն մի անդամ զինվոր է: Պատերազմ, ուր ամեն մի զինվորի անկում սպառնում է ողջ մարդկության գենոֆոնդին: Անհատի առողջ կենսակերպը հասարակության առողջության ամենամեծ գրավականն է:
    Առողջ եղեք:

    Դժբախտաբար ՁԻԱՀ-ի բուժումը դեռեւս հայտնաբերված չէ:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 09.12.2007, 22:07:


  7. #22
    Մշտական անդամ Dr. M-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2007
    Հասցե
    France
    Տարիք
    40
    Գրառումներ
    382
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՁԻԱՀ/ՄԻԱՎ

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիշեք, ՁԻԱՀ/ՄԻԱՎ - ից պաշտպանվելու համար, պետք է միշտ օգտագործել պահպանակներ և միայն ստերիլ ասեղներ:
    Իսկ ես կասեմ, որ պահպանակները լիարժեք չեն ապահովագրում ՄԻԱՎ վարակից, քանի որ այդ վիրուսն այնքան միկրո-չափեր ունի, որ միայն էլեկտրոնային միկրոսկոպով կարելի է դիտել
    Սակայն ասեմ նաև մի բան, որ հնարավոր է, որ վիրուսը չանցի զուգընկերոջը անգամ մի քանի սեռական կոնտակտից հետո, բայց ամեն դեպքում "ԵԿԵ'Ք բախտի հետ խաղ մի արե'ք"
    Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....

  8. #23
    Ալպինիստ Anika Verdy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2007
    Հասցե
    Սարերի վրա
    Գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՁԻԱՀ/ՄԻԱՎ

    Ես մի հատ հարց ունեմ…
    Չնայած շատ եմ լսել, որ համբուրվելուց սեռավարակներով հնարավոր չի վարակվել, բայց գրեթե նույնքան էլ լսել եմ, որ հնարավոր է … Մասնագետներ ջան, ասեք որ պնդումն է ճիշտ
    Мне нравится, что вы больны не мной...

  9. #24
    Լիարժեք անդամ Hovulik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    116
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՁԻԱՀ/ՄԻԱՎ

    Վարակվել համբույրի ժամանակ հնարավոր է, եթե համբուրվողներից մեկի շրթունքների վրա կան արյունահոսող վնասվածքներ, իսկ մյուսի մոտ բաց վերքեր... իհարկե դա պատկերացնել կարելի է տեսականորեն, սակայն իրականում գրեթե անհնար է...
    Մարդկաց կյանքի միակ շքեղությունը` դա մարդկային շփման հաճույքն է:

  10. #25
    shadow of Love... Baobab-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2008
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՁԻԱՀ/ՄԻԱՎ

    Մեր հասարակության մեջ ապահով սեքսի գաղափարը մտած չի...գնում ես պահպանակ առնելու ընենց են չափչփում, որ հետո բան չի ստացվում, ուզում ես, մարդ ես, գնաս ստուգվես, վախում ես, նայում են, ոնցոր հանցագործ լինես.... ես կասկածներ չունեմ, բայց երբևէ հաճախել եք էտ Կենտրոնը հանրապետական?????? եվ ինչ երթուղային տաքսիներ են գնում..... Շնորհակալ եմ

    Ավելացվել է 5 րոպե անց
    Խնդրում եմ լուրջ ընդունենք ասածներս, որտև ես արտահայտում են /համոզված եմ/ մեր ջահելության մեծամասնության բարձրաձայն չարտահայտվող մտքերի մի մասը...

    Ավելացվել է 7 րոպե անց
    Մեջբերում Hovulik-ի խոսքերից Նայել գրառումը
    Վարակվել համբույրի ժամանակ հնարավոր է, եթե համբուրվողներից մեկի շրթունքների վրա կան արյունահոսող վնասվածքներ, իսկ մյուսի մոտ բաց վերքեր... իհարկե դա պատկերացնել կարելի է տեսականորեն, սակայն իրականում գրեթե անհնար է...
    Համբույրից լավ բան...... Հովուլիկ ջան երանի քեզ , որ մշտական պարտնյոր ունես...
    Վերջին խմբագրող՝ Baobab: 03.02.2008, 11:37: Պատճառ: Գրառման ավելացում
    Believe in your dreams, but above all believe in yourself!
    Ասա ում տակն ես փորում, ասեմ ինչ արժեք ունես դու...
    Աբսուրդը ծնվում է մարդկային հարցապնդման ու աշխարհի անտրամաբանական լռության բախումից...

  11. #26
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՁԻԱՀ/ՄԻԱՎ

    Մեջբերում Dr. M-ի խոսքերից Նայել գրառումը
    "ԵԿԵ'Ք բախտի հետ խաղ մի արե'ք"
    Այսինքն սեքսով չզբաղվենք?

  12. #27
    shadow of Love... Baobab-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2008
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՁԻԱՀ/ՄԻԱՎ

    .... հա էլի...
    Believe in your dreams, but above all believe in yourself!
    Ասա ում տակն ես փորում, ասեմ ինչ արժեք ունես դու...
    Աբսուրդը ծնվում է մարդկային հարցապնդման ու աշխարհի անտրամաբանական լռության բախումից...

  13. #28
    Մշտական անդամ Dr. M-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2007
    Հասցե
    France
    Տարիք
    40
    Գրառումներ
    382
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՁԻԱՀ/ՄԻԱՎ

    Մեջբերում Anika Verdy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մի հատ հարց ունեմ…
    Չնայած շատ եմ լսել, որ համբուրվելուց սեռավարակներով հնարավոր չի վարակվել, բայց գրեթե նույնքան էլ լսել եմ, որ հնարավոր է … Մասնագետներ ջան, ասեք որ պնդումն է ճիշտ
    Վերջերս մի լեկցիոն նյութ էի պատրաստում, օգտվել եմ տարբեր գրականությունից , այդ թվում նաև ինտերնետից...
    պարզվեց, որ թքի, կաթի և այլ կենսաբանական հեղուկների միջոցով ՄԻՎ-ինֆեկցիան կարող է փոխանցել, բայց դա դիտվում է որպես հիպոթեզ, քանի որ ոչ մի ապացույցներ չկան

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում Hovulik-ի խոսքերից Նայել գրառումը
    Վարակվել համբույրի ժամանակ հնարավոր է, եթե համբուրվողներից մեկի շրթունքների վրա կան արյունահոսող վնասվածքներ, իսկ մյուսի մոտ բաց վերքեր... ...
    Հով ջան իսկ ով կհամբուրվի այդ պայմաններում? համ ցավոտ կլինի համ էլ տհաճ
    Վերջին խմբագրող՝ Dr. M: 04.02.2008, 02:49: Պատճառ: Գրառման ավելացում
    Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....

  14. #29
    Take it easy... Anchi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2007
    Հասցե
    Universe
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՁԻԱՀ/ՄԻԱՎ

    Աշխարհում արձանագրված ՄԻԱՎ-ով վարակման դեպքերի 70-90 տոկոսը տեղի է ունեցել սեռական ճանապարհով:
    Ի դեպ, կանայք ավելի խոցելի են ՄԻԱՎ-ի նկատմամբ: Տղամարդուց կնոջը ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը 2-3 անգամ ավելի մեծ է, քան կնոջից՝ տղամարդուն:
    Դրա պատճառն այն է, որ սեռական օրգանների լորձաթաղանթի մակերեսը կանանց մոտ ավելի մեծ է, իսկ սերմանահեղուկում ՄԻԱՎ-ի խտությունը շատ ավելին է, քան հեշտոցային արտազատուկներում:
    Let`s break the rules, ignore society...

  15. #30
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. ՁԻԱՀ/ՄԻԱՎ

    ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԱՐԴԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

    ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակային տարածումը լուրջ խնդիր է ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում։ ՀՀ-ում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից։
    1988-առաջին ՄԻԱՎ վարակակրի գրանցում՝ վարակված հետերոսեքսուալ ճանապարհով
    1988-առաջին ՁԻԱՀ-ով հիվանդի գրանցումը
    1989-առաջին գրանցված մահվան դեպքը ՁԻԱՀ-ից
    1990-առաջին գրանցված ՄԻԱՎ վարակվածության դեպք թմրանյութի ներերակային օգտագործողի մոտ
    1996-առաջին անգամ գրանցված ՄԻԱՎ վարակակիր կինը
    2001-առաջին անգամ գրանցված ՄԻԱՎ վարակի դեպքը երեխայի մոտ
    2001-առաջին անգամ գրանցված ՁԻԱՀ-ի դեպքը երեխայի մոտ
    2001-առաջին գրանցված երեխայի մահվան դեպքը ՁԻԱՀ-ից
    2002-թմրանյութերի ներերակային օգտագործողների մոտ ՄԻԱՎ վարակի տարածվածության 15%։
    1988թ. մինչեւ 2002 թ. դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել են 217 ՄԻԱՎ վարակակիրներ, որոնցից 207-ը ՀՀ քաղաքացիներ են։

    ՄԻԱՎ վարակակիրների ընդհանուր կազմում գերակշռում են տղամարդիկ՝ 163 դեպք (78,7%), կանանց մոտ արձանագրվել է 44 դեպք (21,3%)։ ՄԻԱՎ վարակի 3 դեպք (1,4%) է արձանագրվել երեխաների մոտ։

    ՄԻԱՎ վարակակիրների զգալի մեծամասնությունը (81,1%) 20-39-տարեկան տարիքային խմբերում է։

    Հայաստանում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են՝ թմրանյութերի ներերակային օգտագործման միջոցով վարակումը (50,7%) եւ հետերոսեքսուալ ճանապարհը (39,1%)։ Նաեւ, արձանագրվել են մորից երեխային, արյան եւ հոմոսեքսուալ ճանապարհով, ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր։

    Թմրանյութերի ներերակային օգտագործման միջոցով` 50,7%
    Հետերոսեքսուալ փոխանցման ուղի` 39,1%
    Մորից երեխային` 1,0%
    Արյան միջոցով` 1,0%
    Հոմոսեքսուալ փոխանցման ուղի` 1,0%
    Անհայտ` 7,2%



    Հատկանշական է, որ վերջին տարիներին նկատվում է թմրանյութերի ներերակային օգտագործման ճանապարհով վարակման դեպքերի զգալի աճ։ Այսպես, մինչեւ 1999թ. հետերոսեքսուալ հարաբերությունների միջոցով վարակման դեպքերը գերազանցում էին թմրանյութերի ներերակային օգտագործման ճանապարհով վարակման դեպքերին։ Փոխհարաբերությունը համապատասխանաբար 41/22 էր։ 1999-ից մինչեւ 2002թ. դեկտեմբերն այդ հարաբերությունը կտրուկ փոխվել է՝ 40/83։

    ՄԻԱՎ վարակակիրներից 30-ի մոտ ախտորոշվել է ՁԻԱՀ։ Համաճարակի սկզբից գրանցվել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 27 դեպք, որոնցից 4-ը՝ 2001թ., 8-ը՝ 2002թ. 11 ամիսների ընթացքում։ Նախորդ բոլոր տարիների համեմատ, 2002թ. գրանցված մահվան դեպքերի թիվն ամենաբարձրն է։

    Վերջին 4 տարվա ընթացքում գրանցված ՄԻԱՎ վարակի, ՁԻԱՀ-ի եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան դեպքերի թիվը գերազանցում է բոլոր նախորդ տարիների ընթացքում գրանցված դեպքերի թվին։

    Թմրանյութերի ներերակային օգտագործման միջոցով բոլոր վարակվածները տղամարդիկ են։ ՄԻԱՎ վարակակիր տղամարդկանց մեծամասնությունը (64,4%) նույնպես թմրանյութերի ներերակային օգտագործողներ են, իսկ կանանց վարակման ուղին հիմնականում հետերոսեքսուալ հարաբերությունն է (93,2%)։

    ՄԻԱՎ վարակակիրների առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաք Երեւանում՝ 101 դեպք, որը կազմում է բոլոր ՄԻԱՎ վարակակիրների մոտ 49%-ը։ ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Արարատի եւ Լոռու մարզերն են (8,2%)։

    Առաջին հանրահայտ մարդը, որ վախճանվեց ՁԻԱՀ-ից, հոլիվուդյան կինոաստղ Ռոք Հադսոնն էր։ Դա տեղի ունեցավ 1985թ. հոկտեմբերի 2-ին։

    «ԿՈՒՄԱՅՐԻ»
    http://www.menqplus.am/

Էջ 2 8-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վերաբերմունքը ՁԻԱՀ/СПИД-ի նկատմամբ
    Հեղինակ՝ docart, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 4
    Վերջինը: 24.09.2012, 11:59
  2. Նա ՁԻԱՀ-ով հիվանդ է...
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 53
    Վերջինը: 03.04.2009, 00:23

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •