ես որոշեցի նոր թեմա չբացել, այլ այստեղ գրել, շուտով պատրաստվում են մեր շենքի դիմացի գեղեցիկ ծառերը կտրել , որպեսզի ավտոտնակ կառուցեն , մինչև վերջերս արդեն կտրել են շատ գեղեցիկ ծառեր ու "ավտոտնակներից բազմագույն անճոռնի դարպասներով պարիսպներ" են կառուցել, ցավալի է, դա բարբարոսություն է, սիրտս կծկվում է, երբ հասկանում եմ, որ այլևս չեմ լսելու այդ մնացած մի քանի ծառերի հաճելի խշշոցը ու փոխարենը մի քանի օր հետո տեսնելու եմ հերթական "պարիսպը", իրոք նյարդերիս ազդում է, ինձ թվում է, թե ես ապրում եմ մեքենաների կայանատեղիում,