Որևէ մեկը ինձ կբացատրի՞ խնդրեմ, թե ինչու են վերջին տարիներս ամեն գարնանը գլխատվում (բառիս բուն իմաստով) մայրաքաղաքի շատ փողոցների ծառեր։ Ընդ որում կտրվում են ոչ թե չոր ճյուղերը, կամ սաղարթն է նոսրացվում ու հավասարեցվում, կամ արանքի մեկը մյուսին խանգարող ճյուղերն են կտրվում, այլ կտրվում են ծառի բնից դուրս եկող բոլոր ճյուղերը, այն էլ բավականին ուշ՝ երբ արդեն բողբոջները պայթել են ու տերևներ են ձևավորվում։ Այսինքն կատարվում է մի իսկական բարբարոսություն բնության նկատմամբ։ Ես չգիտեմ նույնիսկ թե ինչ կարելի է անել, հազիվ թե նման հրաման տվողը մի գորշի չափ խելք կունենա բողոք լսել–հասկանալու։
Ինձ թվում է քաղաքապետարանը ունի խնդիր՝ ազատվել ծառերի վրա հայտնվող լվերից, ոջիլներից, բզեզներից։ Խնդրի լուծումը հետևյալն է՝ նախ վաղ գարնանը ու խորը աշնանը կրով ծառաբների սպիտակեցումն է, այնուհետև պարբերաբար սրսկումը միջատասպան նյութերով։ Քանի որ քաղաքային պայմաններում պետք է կիրառվեն կենսաբանորեն անվտանգ քիմիկատներ, որոնք բավականին թանկ արժեն, ապա մեր քաղաքի «իմաստուն» ղեկավարները դիմում են ռադիկալ միջոցի՝ կտրել ծառերի սաղարթները և վերջ։ Նույնիսկ սպիտակեցնելու կարիք չկա։ Նույնիսկ կասկածում եմ, որ նրանց ֆինանսական հաշիվներում այնուամենայնիվ գոյություն ունեն ծառերի քիմիկատներով մշակման հաշիվները, իսկ գումարով մարդիկ կարող են բոլ–բոլ զվարճանալ այս արդեն վաղուց ուռոդ քաղաքի աՆՆասուն ռեստորաններում։ Գուցե պետք է ընդհանրապես անցնել դեկորատիվ պլաստմասայե ծառերի՞։ Մի խոսքով մարդիկ, իսկ դուք մարդկանց տեսել ե՞ք։ Որտե՞ղ են մարդիկ։ Հեյ, ո՞վ կա…
Էջանիշներ