Վահիկ ջան, «առիթը» շատ լայն ու հարաբերական հասկացություն ա: Ակումբն ունի կանոնադրություն, որին ես, դու ու Kuk-ը մեր համաձայնությունն ենք տվել գրանցվելու ժամանակ ու էդ կանոնադրության մեջ գրված չի, որ եթե քեզ «առիթ են տալիս», կարաս վիրավորես:
Չնայած անդամին արգելափակելու տեխնիկական լիազորություն չունեմ, բայց որպես զգուշացում տվողներից մեկը կարելի է ինձ էլ համարել արգելափակող: Ճիշտն ասած մանրամասն չեմ հիշում, թե ինչ լեզվակռիվներ են եղել Kuk-ի մասնակցությամբ, և ո՞վ ա եղել սկսողը, բայց կասեմ, որ, եթե նույնիսկ ինձ անտեղի վիրավորեին, ակումբի հանդեպ իմ հարգանքը թույլ չէր տա ինձ մեզ հուզող մեկ այլ խնդրի քննարկման համար բացված թեման վերածել «բազառի»: Նման դեպքերում կարելի է PM գրել քեզ վիրավորողին, իսկ ադմինիստրացիային տեղեկացնել քո նկատմամբ վիրավորանք պարունակող գրառման մասին՝ պահանջելով ջնջել կամ խմբագրել այն, իսկ հեղինակին պատժել:






Էջանիշներ