Վերջին խմբագրող՝ Artgeo: 24.05.2008, 12:07:
Ան , դրանից անհեթեթ մեկ էլ կարմիր խնձորի հավաքույթն է ՝ պարապ կանանց ճաշկերույթ ...Uluana-ի խոսքերից
Կարմիր խնձորի հավաքո՞ւյթ: Այ սրան երբեք ներկա չեմ եղել, ու չգիտեմ ինչ է իրենից ներկայացնում: Ով տեղյակ է, կպատմի՞ մի քիչ տպավորիչ մասերից:kiki-ի խոսքերից
Ne inducas in tentationem...
Մի թեթև կարող եմ պատմել...Riddle-ի խոսքերից
Տղայի կողմից մի քանի աղջիկ, կին գալիս են աղջկա մայրական տուն... իրենց հետ բերում են մի սինի, որի մեջ կա կոնյակ, կոնֆետ, մրգեր՝ կարմիր խնձորը պարտադիր..
Բոլորին կոնֆետ են տալիս... որ ուտում են իբր նրանց կյանքը քաղցր լինի... հետո կոնյակից բոլորը պիտի խմեն... ու բոլորին կարմիր խնձորից կտրում հյուրասիրում են.. տենց բաներ էլի...
Ты так хотел побед -
так забирай свой приз...
Շնորհակալ եմ Esmeralda ջան: Այսինքն խնամի կողմը գալիս է աղջկա ծնողների տուն՝ տնեցիների աչքերը բացելու, որ իրենց աղջիկը հերոսական դիմադրությո՞ւն է ցույց տվել մինչև ամուսնությունը: Ախր ո՞ւմ ինչ գործն է, ինչո՞ւ է ամբողջ ազգուտակը խառնվում զույգի ներքին, անձնական կյանքին: Ժողովուրդ, բայց ինչ բարբարոս ազգ ենք:Esmeralda-ի խոսքերից
Ne inducas in tentationem...
հա, բայց մոռացար ասել, որ եկողների մեջ մի հատ տղամարդ է անպայման լինում, մեքենայի վարորդը հիմնականում ... իսկ աղջկա մայրը հրավիրում է թաղի բոլոր կանանց ու աղջիկներին ...
Մուշու (09.08.2016)
Իսկ եթե չխմե՞ն...Esmeralda-ի խոսքերից
Մեր հայերը կարծես առիթ են ման գալիս ուտել-խմելու։ Ամեն մի ստից բան ուտուշ-խմուշի են վերածում։
Բայց ինձ միշտ թվացել է, թե Կարմիր խնձորի գլխավոր մասը համապատասխան սավանը ներկայացնելն է՝ որպես աղջկա կուսության ապացույց...
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Իսկ սավանը չե՞ն կախում լվացքի պարանից, որ բոլորը տեսնեն
Մուշու (09.08.2016)
դե ժամանակին դա էլ էին կարծեմ տանում ... )
Է... չեմ զարմանա, եթե ժամանակին գիշերն էլ ազգուտակով սենյակի դռան ներսի կամ դրսի կողմում սպասեին սավանի շուտափույթ ներկայացմանը...
Բայց հիմա ոնցոր կամաց դզվում ա... սավանը ոչ մեկի ցույց չեն տալիս...
Ты так хотел побед -
так забирай свой приз...
Morg (10.02.2011)
Ես էլ եմ նման բան լսել: «Ճապոնական դրոշը» վերցնում էին, ու առաջ ընկնում: Ես հիմա կմեռնեմ, պատկերացնելով այդ տեսարանը:kiki-ի խոսքերից
Ne inducas in tentationem...
Rhayader (20.03.2010), մարդագայլուկ (22.04.2014)
լացելու բանա, մենք ծիծաղում ենք ...
Ժողովուրդ, փաստորեն, ահագին առաջադիմել ենք, հա՞, էլ «կարմիր խնձորը» տեսնելու ցանկությամբ ոչ ոք չի այրվում... Էլի բան է։ Բա էդ որդան սավանի հետ ի՞նչ են անում, տենց արհամարհված էլ մնու՞մ է։
Բայց ինչ խայտառակ ավանդույթ է...
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Սկզբնական շրջանում ով գալիս է, ցույց են տալիս, հպարտանում իրենց հարսով: Հետո էլ դնում են շրջանակի մեջ, պատից կախումԲա էդ որդան սավանի հետ ի՞նչ են անում, տենց արհամարհված էլ մնու՞մ է։
Հետաքրքիր է՝ էս ավանդույթը ստեղծելիս հաշվի չեն առել, որ որոշ աղջիկների կուսաթաղանթը խորն է, և դրա պատճառով ամուսնու ընտանիքը խայտառակ է լինում
Բա որ գնում են կուսաթաղանթ են կարել տալիս, կամ էլ թաքուն հավի արյուն են քսում
Էդ փեսայի կողմն էնքան միամիտ է, չգիտի, որ իրենց ուզած ներկը բաց վարդագույն է, ոչ թե ալ կարմիր
Բյուր, էլի՞ սկսեցիր էս երեխաներին վախացնել ...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ