Մեջբերում electrical_storm-ի խոսքերից Նայել գրառումը
արդեն ծիծաղելի են նման քննարկումները… կներեք իմ կարծիքով քանի դեռ մեր երկրում նման քննարկումներ կան, դա խոսում է ազգաբնակչության անմակարդակության մասին…
Չգիտեմ, թե որքանով են մյուսների համար ծիծաղելի, կամ ազգաբնակչության մակարդակի մասին վկայող հիմնական ցուցանիշ համարվում նմանօրինակ քննարկումները, բայց քանի այս ավանդույթը բավականին էլ արդի է այսօր, ապա այն քննարկան ենթակա է
Չցանկացողները կարող են չկարդալ՝ քանզի վերնագրից ամեն ինչ մոտավորապես պարզ է արդեն
Միայն կարող եմ ասել, որ չեմ սիրում այս ավանդույթի հատկապես ցուցադրականության ու շրջապատին ի լուր հայտնելու փաստը
Ախր կան բաներ, որ շատ անձնական են, ոնց կարելի է… Շատ չեմ անդրադառում հարցին, քանզի կան արդեն գրառումներ, որոնց հետ միանգամայն համամիտ եմ: