Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
Լավ էլ գալիս, հետաքրքրվում են: Վերը շատ ճիշտ նշված էր, որ արտաքինից են միայն ազատամտություն ձևացնում, բայց առաջին գիշերից կամ գիշերներից հետո երկու կողմի հարազատության ամենակարևոր հարցը մնում է «կարմիր խնձորի» հարցը: Բերե՞լ են, թե՞ չէ: Պատկերացրեք խեղճ մոր վիճակը, որն ամոթահար, ամեն հարցնողի պիտի պատասխանի՝ «հլա չէ»: Նույնիսկ ամենամեծ քաղաքի դարպասները կփակես, մարդկանց բերանը չես փակի::
դեռ մի տարի չկա, որ ամուսնացած եմ, համայն աշխարհին կարող եմ հայտարարել ))))))
Կարմիր խնձոր արարողություն մեր դեպքում չի եղել, ոչ մեկը խնձոր դարսած չի գնացել մերոնց տուն ու աչքալուսանք տվել: Դեռ մի բան էլ երկու կողմի բարեկամներով են եկել արդեն մեր նորաստեղծ ընտանիքի ժամանակավոր կացարան ու միմյանց շնորհավորել, որ վերջապես ես երեխեքը 7 տարի իրար հետ լինելուց հետո ամուսնացան
Ջհանդամ թե խոսեցին... չնայած մինչև հիմա չեմ լսել, որ ինչ-որ մեկը մի բան էլա խոսացած լիներ

հ.գ. Արևհատիկ, հլա ճիշտն ասա մեր գնալուց հետո ինչ-որ մեկ բան ասեց????