Շինարար (16.05.2010)
ամոթուց գետինը կմտնեիր, որ առաքինի՞ ես մտնում էտ տուն:
Էլի եմ ասում: Ցուցադրելուն դեմ եմ, բայց կողմ եմ, որ յուրաքանչյուր աղջիկ պետք է առաքինի մտնի տուն: Չեն ասում դրեք սաղ ազգին ցույց տվեք... նենց էլ պարզա: Բայց հենց տղայի համար ա կարծում եմ ամենից անհրաժեշտ, որ իր կինը լինի կույս:
Առաջ կարծում էի թե դա միայն մեր հայ տղաների համար է կարևորվում, բայց վերջերս ինչքան շատ եմ շփվում տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ, նամանավանդ տղաներից շատ եմ լսում նման արտահայտություն, որ կինը կույս պետքա լինի ամուսնանալուց կամ միայն իրեն պատկանի...
Էտ ձևական «ազատ» մտածելակերպը կարծում եմ ընդամենը արտաքին ցուցադրական երևույթա շատերի մոտ
հ.գ. Բայց զգում եք ամուսնացածներով մի կողմ ենք անցել, չամուսնացածները մյուս
Այ կամուսնանք նոր կիմանաք, այ չամուսնացածներ![]()
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Արևածագ (16.05.2010)
Մենք` հայերս, /նորից մեջբերեմ իմ փիլիսոփայության դասախոսին/ բացարձակապաշտ ենք ու հաճախ մոռանում ենք, որ էս աշխարհում ամեն ինչ հարաբերական է: Այսինքն` ասում ենք, որ աղջկա կուսությունը բացարձակ դրական հասկացություն է, իսկ դրա բացակայությունը` բացարձակ բացասական: Ու եթե աղջիկը կույս է, ուրեմն ամեն ինչ լրիվ օքեյ է լինելու, իսկ եթե` ոչ, ուրեմն նա ոչ թե մեկ-երկու տղամարդ է ունեցել իր կյանքում, ինչպես ինքն է ասում, այլ տասնյակ, հարյուրավոր, բյուրավոր, միլիոնավոր, միլիարդավոր...
Ես անձամբ, իհարկե, կուզենայի «աղջիկ» աղջկա հետ ամուսնանալ, բայց դա իմ համար գերնպատակ չէ, ու եթե սիրեմ մի աղջկա, ով իմ հետ անկեղծ լինի էս թեմայով ու պատմի «մանրամասնությունները», կամուսնանամ նրա հետ:
Շատերը երևի կմտածեն, որ խոսքերս պոպուլիզմի դրսևորում են, բայց դա էդպես չի. ես ինքս ճանաչում եմ մի կնոջ, ով իր ամուսնու վրա կարմիր խնձոր էր «նաղդել», ու խեղճ «քյալը» մինչև հիմա չգիտի դրա մասին...![]()
Թողեք վերջապես որոշեն այն մարդիկ, ում դա վերաբերվում է: Կներեք հարգելի ծնողներ, բայց դա ոչ ձեր գործն է, ոչ հարևան Վարդուշ տոտայի, ոչ էլ փեսու հորքուրի: Առաջինը այս ադաթով վիրավորանք է հասցվում փեսուն: "Տղա ջան, դու ենքան անխելք ու անհասկացող ես, որ մենք կնանիքով քո տեղը կորոշենք ամեն ինչ": Երևույթի պահպանման կամ չպահմանման գործը երկու անհատներից այն կողմ ոչ ոք իրավունք չունի խառնվելու… Դաստիարակեք ձեր երեխաներին այնպես, որ այդ տարիքում արդեն հասուն լինեն ինքնուրույն մարդ լինելու, դատողություններ անելու ու որոշումներ կայացնելու…
Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:
Երեխեք, բայց ինչի՞ ա թվում, թե ամուսնանալուց հետո բարեկամ հարազատները կգան ու կհետաքրքրվենՀո եսիմ որ դարում չե՞նք ապրում, տենց բան չկա, էն վերևները որ գրել են ակումբի արդեն մամաները, դրանից չի ենթադրվում, որ ինչ-որ մեկը պատրաստվումա գլուխը մտցնի զույգի անձնական կյանքին: Հիմա մարդիկ էնքան հասուն են, հենց երիտասարդները, որ հենց իրենք թույլ չեն տա ինչ-որ մեկը խառնվի դրան: Ուղղակի իրենք իրենց փորձից գիտեն ընտանիքի ամրության ու երջանիկ լինելու հիմնական երաշխիքներից մեկը որնա, ու ես ինքս չեմ հավատում, որ դա նշանակություն չունենա: Հաստատ համոզված եմ, որ մի անհարթության դեպքում երեսովդ կտան ու աչքդ կմտցնեն էտ փաստը, ինչքան էլ, որ երիտասարդ ժամանակ կարևորություն տված չլինեն դրան: Կյանքը նենց բարդա, հո ամեն բան տենց իդեալական չի, որ ասենք մենք սենց ենք մտածում ու վերջ...
Ամեն դեպքում, էլի եմ ասում կարևորը զույգերի փոխըմբռնումնա, հարգանքնա ու սերը ընտանիք ստեղծելիս... մնացած բաները երկրորդական պլան են մղվում:
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Լավ էլ գալիս, հետաքրքրվում են: Վերը շատ ճիշտ նշված էր, որ արտաքինից են միայն ազատամտություն ձևացնում, բայց առաջին գիշերից կամ գիշերներից հետո երկու կողմի հարազատության ամենակարևոր հարցը մնում է «կարմիր խնձորի» հարցը: Բերե՞լ են, թե՞ չէ: Պատկերացրեք խեղճ մոր վիճակը, որն ամոթահար, ամեն հարցնողի պիտի պատասխանի՝ «հլա չէ»: Նույնիսկ ամենամեծ քաղաքի դարպասները կփակես, մարդկանց բերանը չես փակի: Իմ կարծիքով, աղջիկները կուսությունը պահպանելով, ոչ միայն իրենց ու ապագա ամուսնուն են հարգում, այլ նաև իրենց ծնողներին: Առաջին պատահածին չտրվելն էլ հենց դաստիարակության արդյունք է, եթե դաստիարակություն ու պատասխանատվության վտանգը չկա, ոչ մի բան չի խանգարում հենց 12 -13 տարեկանից տրվել անասնական բնազդներին:
Համաձայնվելով ավելացնեմ. որ ինքս ներկա եմ լինում նման խոսակցությունների, որ աղջիկը ունի պատասխան տալու օր:
Եթե մամաների մի մասը գտնում ա, որ իր տղայի գործն ա, մի մասն էլ համարում ա, որ իր տուն մտած հարսից պատասխան ինքն ա «ստանալու»: Էնպես որ մի ասեք միանշանակ թե ամեն ինչ փոխվում ա: Ի դեպ հենց այդ տղաների մեծամասնությունն էլ են կողմնակից իրեն մամաներին: Հակառակ դեպքում հիմա դա վախուց լուծված կլիներ ու ստեղ չէր քննարկվի:
դեռ մի տարի չկա, որ ամուսնացած եմ, համայն աշխարհին կարող եմ հայտարարել ))))))
Կարմիր խնձոր արարողություն մեր դեպքում չի եղել, ոչ մեկը խնձոր դարսած չի գնացել մերոնց տուն ու աչքալուսանք տվել: Դեռ մի բան էլ երկու կողմի բարեկամներով են եկել արդեն մեր նորաստեղծ ընտանիքի ժամանակավոր կացարան ու միմյանց շնորհավորել, որ վերջապես ես երեխեքը 7 տարի իրար հետ լինելուց հետո ամուսնացան![]()
Ջհանդամ թե խոսեցին... չնայած մինչև հիմա չեմ լսել, որ ինչ-որ մեկը մի բան էլա խոսացած լիներ
հ.գ. Արևհատիկ, հլա ճիշտն ասա մեր գնալուց հետո ինչ-որ մեկ բան ասեց????![]()
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Ժող. ոնց որ տարբեր բաներից ա քննարկումը գնում: Ես կողմ եմ կույս լինելուն, բայց էդ ադաթի ձևը սպանումաԻնչ էլ լինի դա միայն և միայն զույգերի խնդիրն են ու ծնողներ կամ բիբիսի-ները դրան խառվելու իրավունք չունեն:
Արտգեո էլ ա ճիշտ ասում, հիմա նենց կույսեր կան, նենց փչացած մտքերով ու գործողություններով, որ լիքը չկույսեր կնախանձեյին
Հա չմոռանամ ասեմ, որ կուսաթաղանթի կարելը ընդամենը մի քանի հարյուր դոլլար պատմությունա:
Kita (17.05.2010), Ungrateful (16.05.2010), Նարե (16.05.2010)
Երբեմն նենց եմ զարմանում ինքս ինձ վրա ու ընդհանրապեսՕրինակ հենց կոնկրետ ես դեպքում, լրիվ համաձայն եմ Դեկադայի, արևածագի ու այն մարդկանց հետ, ովքեր կողմ են դրան ու գտնում են, որ պետքա պահպանվի: Զարմանում էլ եմ ինչպես կարելիա դեմ լինել դրան... Երևի շատ պահպանողական հայացքներ ունեմ դրա համար, բայց նաև չափի մեջ պետքա էտ ամենը դիտարկել, չի կարելի ասենք ծայրահեղացնել, որ այսպես ու վերջ, հակառակը վատ է ու ոչ բարոյական, որովհետև այդ բարոյականության մասին ամենքս մեր պատկերացումներն ունենք:
Ու լինելով այդպիսին ինքս չեմ/նք հետևել նման բաներին, հիմա դա հո սխալ չի, դա ուղղակի բնական բանա, որը ժամանակի հետ առաջա գնում: Մարդը հա չի կարող դոփել միևնույն տեղում: Ասենք խոսեցին, մեկ երկու ու էլ էտ խոսողների համար էլ դա նորմալ բան կլինի ու հետաքրքրությունները կսպառվի միայն <աչքներդ լույս նոր հարս եք բերել տուն> արտահայտությամբ, չնայած հիմա էլ տուն էլ չեն տանում, մարդիկ առանձնանում ու իրենց անկյունն են ստեղծում: Ինչը նույնպես անընդունելի էր կարծեմ մի ժամանակ: Բա ոնց սովորեցին?
Ես ամենը ժամանակի հարցա ընդամենը, ոնց հասկանում եմ խնդիրը կույս լինել չլինելը չի, ուղղակի <կարմիր խնձոր մանդարին> սովորույթի առկայություննա հասարակությունում: Կանցնի սա էլ կանցնի- (c) Artgeo
հ.գ. Արթուր ջան չբարկանաս էլ, էլ չեմ մոռանա, որ քեզ են պատկանում էտ բառերը![]()
Վերջին խմբագրող՝ Լուսաբեր: 16.05.2010, 20:19:
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Դե եթե մայրդ չի թողել, չի նշանակում, որ իրար մեջ չեն խոսել: Սարատով հարս էին բերել Գյումրիից, շաբաթը մի անգամ ինքնաթիռի թռիչք կա, թարսի պես, ինչ որ բան էր եղել, հարս բերած հաջորդ շաբաթը ինքնաթիռի չվերթը չեղավ, խնձորները չճամփեցին: Աղջկա մայրը զանգել էր, խնդրել, որ հայաստանաբնակ հարազատների միջոցով արարողակարգն իրագործվի.«Ամոթից դռնից դուրս չեմ կարում գամ»: Նոր տղայի հորաքույրը Վանաձորից վեր էր կացել, տարել էդ սինին:
Ժող. իմ գրածներից ինչ որ մեկը ենթադրե՞ց որ ես կգնամ ու քիթս կխոթե՞մ ինձ չվերաբերվող գործում: Քավ լիցե...
Եթե իմ տղան կորոշի որ խնձորը համտեսել ա պետք մինչ հարսանիքի օրը... աստված իրա հետ: Բայց դա կայացած հարաբերությունների դեպքում: Եւ եթե տենց իմ տղան կորոշի: Սա ամենակարեւորն ա: Բայց ես շատ- շատ կուզենամ, որ իմ տղան էնքան գիտակցություն ունենա, որ ինքը լինի առաջի համտեսողը, ոչ թե ուրիշների թերմացքով բավարարվի:
Իսկ ես կնայեմ նրանց սավանը թե չէ էտ արդեն իմ կուլտուրայի մակարդակից ա կախված: Ի դեպ շատ մամաների համար հենց իմ նման էլ մտածում են: Ուղղակի էստեղ հնչող ամպագոռգոռ բառերը վստահություն չեն ներշնչում, որովհետեւ կյանքը այլ բան ա ապացուցում:
Դեկադա ջան, իսկ եթե քո տղան, ինչպես հայ սեռաքաղց երիտասարդության ճնշող մեծամասնությունը, կապվի մի աղջկա հետ, որն իրեն անկեղծ կսիրի ու մի օր կհամաձայնի քնել հետը, այդ սիրուց դրդված, իսկ քո տղան թերմացք դարձրած աղջկան շպրտի մի կողմ՝ առաքինի կույսի փնտրտուքի համար, քանի որ իր մայրն այդպես է ուզում, ճիշտ կլինի՞:
Թերմացքով աղջիկներն այդպես էլ կարող են հայտնվել, ոչ թե որովհետև անձնագրով մարմնավաճառ են:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ