Ես էն սկզբից գիտեի թե թեման «կարմիր խնձորիկ» ավանդույթի մասինա, էն որ ամուսնության հաջորդ օրը տղայի կողմը աղջկա կողմին աչքալուսանքա տալիս.. դե որ աղջիկա ))) բայց էտ ավանդույթի հիմնական իմաստը ուղղակի ամուսնության փաստը վերջապես շնորհավորելնա: Հո մենակ խնձորով չեն գնում աղջկա տուն, դա մի մեծ արարողակարգա իրենից ներկայացնում:/ մեր հայկական բոլոր ավանդույթների, սովորույթների, տոնակատարությունների իրականացման հաջորդ օրը միշտ եղել են ծիսակարգերը: «Կարմիր խնձոր»-ը նույնպես ծեսա, որը կատարվելա հարսանիքի հաջորդ օրը/: Դա արվելա այն դեպքում անգամ, երբ աղջիկը կույս չի եղել, հիմա էլ էլի արվումա անկախ ամեն ինչից: Ու ինձ թվում էր ստեղ այդ արարողակարգի լավ ու վատ կողմերի մասինա քննարկվում, ասենք, ինչի՞ ենք ձևական էտ արարողակարգը նշում, արժե՞ դա անել, թե՞ ոչ, ինչքանովա՞ դա համապատասխանում այժմյան մեր պատկերացումներին և այլն...
Իսկ ստեղ հիմնականում, ոնց որ քննարկվումա աղջիկը կույսա, թե չէ, ինչ անենք, եթե կույս չի ու նման բաներ, դե հիմաՄիշտ էլ եղել են ոչ կույսեր, դա ի՞նչ կապ ունի բայց, մեկա էտ սովորույթը նման դեպքերում էլա աշխատել: Դրա համար ինձ թվումա ավելի շատ չպետքա կույս լինել չլինելը քննարկվի, այլ ավանդույթի լավ ու վատ կողմերը, թե չէ նստել կույս էր կույս չէր, պարզա, որ ծիսակարգիի պատճառներից մեկը էտա եղել, բայց ոնց տեսնում եմ հիմնական զրույցը մենակ էտա
ոնց էլ ազատ մտածելակերպ ենք ուզում ցուցաբերել, փաստորեն չի ստացվում էլի, լավ էլ կոմպլեքսավորված ենք ինչքան էլ ձևական ուզում ենք շրջանցել: Լրիվ թեման կարդալուց հետո եկա այս եզրակացության...
Ում ի՞նչ գործ ընդհանրապես, ավանդույթի պահպանումից խոսացեք![]()
Էջանիշներ