Աստղ ջան, էդպիսի բան չկա, ամուսնալուծվածներն ամուսնացել են սրանից 60 տարի առաջ էլ, այսօր էլ ամուսնանում են, եկեք` մեր սերնդով չասենք, թե ահա մենք առաջադեմ ենք, իսկ մեր ծնողներն ու պապերը հետամնաց ու ադաթապաշտ էինԿարմիր խնձորն էլ էդքան էլ սարսափելի բան չի, թե չէ ոչ կույսերի համար պակաս են կարմիր խնձոր տանում, գեղեցիկ ա-գեղեցիկ չի, չգիտեմ` ինչ: Ինձ թվում ա, որ դա ամենասարսափելին չի, որ կարող ա լինել: Իսկ կուսության պահպանումը միշտ էլ գնահատելի է, էսօր ամբողջ աշխարհն է դրան գնում, իմ գուցե սխալ տպավորությամբ: Ինքս ազատության կողմնակից եմ, գնահատում եմ աղջկա կուսությունը ավելի շատ, եթե դա իր ազատ, գիտակցված ընտրությունն է, քան եթե դա պարտադրված է քարացած բարքերով: Ամեն դեպքում, մեր ժողովուրդը իր բարքերով ըստ իս բավականին ազատամիտ է, դեպքերի մեծ մասուն աղջիկների ընտրությունը ազատ է, որովհետև միշտ էլ հնարավորություն ունեն զրկվելու պադվալներում իրենց կուսությունից, որովհետև ի վերջո ոչ մի աղջկա ծնողներ, ինսուն տոկոս մեծամասնությամբ, եթե ոչ ավելի, ամեն երեկո չեն ստուգում, թե իրենց աղջիկը կույս է, թե ոչ... Իսկ ադաթներ, որոնք կարող են մեկիս դուր գալ, մյուսին` ոչ, միշտ եղել են, ու փառք Աստծո, որ դրանք ընդամենը ադաթ են, պարտադրանքի ուժ չունեն, յուրաքանչյուրն իրավունք ունի ընտրելու ազատորեն տուրք տա՞լ տվյալ ադաթին, անե՞լ տվյալ ծեսը, թե ոչ… Ի վերջո, եթե մարդը ներքուստ ունի ազատություն նման ընտրություն կատարելու, նա պետք է, որ մեղմ ասած խորապես անտարբեր լինի, թե հետո շրջապատն ինչ կասի, իսկ մեր շրջապատը, համոզված եմ ասում, գործնականում շատ ավելի ազատամիտ ու հանդուրժող է, քան խոսքով, քան տեսականում… Խոսքով ամենաավանդապատ մարդիկ առիթի դեպում այնպիսի հանդուրժողականություն, ազատամտություն են դրսևորում, որ կարող ես ապշած մնալ
Ըստ իս, մենք այն ժողովուրդը չենք, որ կարիք ունենա լրջորեն պայքարելու ադաթների դեմ, քննարկելու դրանց կաշկանդող, հետամնաց, կաղապարված բնույթը, որովհետև այդ ադաթներն էսպես, թե էնպես դեռ հարյուր տարի առաջ էլ միայն արտաքին կաղապարի, ոչ խորքային, ըստ էության չկաշկանդող բնույթ են ունեցել, և այսօր էլ այդպիսին են, համենայն դեպս իմ դիտարկումների համաձայն
![]()
Էջանիշներ