Artgeo-ի խոսքերից
Բացարձակապես, ավանդույթներն ու տեխնիկական առաջընթացը խիստ փողկապակցված են: Մեր նախնիները ավանդույթ ունեին, երեկոյան որսից հետո կրակի մոտ ընթրելու, հետո տանն էին ընթրում, մի քիչ էս կողմ, արդեն հեռուստացույցի մոտ են ընթրում, իսկ մեր օրերում ջահելության մեծ մասը կոմպի դեմն ա ընթրում ու դա ավանդույթ ա դառնում:
Նույն կուսաթաղանթը, ըստ ավանդույթի 50 ոչ մեր փողով կարելի ա վերականգնել, իսկ ծնողների հետ, ըստ էլի հայկական ավանդույթի, ինտիմ հարցերի շուրջ խոսելն ամոթ է: Դե, նախ իրենց ժամանակ սեքս չկար, բացի դրանից էլ իրենք իրենց նեխած մտածելակերպով ոչինչ չեն հասկանա:
Ժող, 13 տարեկան աղջիկներն են հղիանում, իսկ կուսաթաղանթից եք խոսում... Տեխնիկական առաջընթացի շնորհիվ ցանկացած երեխա, ցանկացած պահի կարող է ստանալ տեղեկատվություն ցանկացած հարցի շուրջ: ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ: Ու այ ըդտեղ սկսվում են խնդիրները: Այսօր երեխաների մեծ մասին բացատրել, որ սեքսը «քխ»-ա, համարյա անհնար ա: Ասում եմ, ավելի լավ ա բացատրել, թե ի՞նչ տիպի սեքսն ա «քխ» ու կարևորը ԻՆՉՈ՞ւ: Մեծերի մեծ մասը էս հարցը մոռանում ա: Թե չէ... Կարմիր խնձորիկ, կարմիր խնձորիկ:
Էջանիշներ