Մեջբերում Censor-ի խոսքերից Նայել գրառումը
էէ.. կարելի է մի քիչ թեմայից շեղվեմ?
Ինձ գիտեք ինչն է հետաքրքիր?
Ինչու կուսաթաղանթ կա միայն մարդկանց մոտ?
Ասենք, ոչ մի այլ կենդանու մոտ այն գոյություն չունի:
Դժվար թե դա համարենք էվոլյուցիայի առդըւնքում գոյացած օրգան
Մարդը էլի շատ բաներ ունի, որոնք կենդանիները չունեն, հարցը, սակայն այն է, որ մարդը ունի նաև կենցաղային մշակույթ, որի զարգացման ընթացքում տարբեր ֆիզիոլագիական և ոչ ֆիզիոլագիական հատկանիշներ ձեռք են բերում ինչ-որ նշանակություն: Այսինքն` կուսաթաղանթի գոյությունը չի մեղավոր, որ որևէ առանձին վերցրած մշակույթ մաքրության մասին իր պատկերացումները բերել հանգեցրել է այդ թաղանթի գոյությանը, այլ ազգային գիտակցությունը, որը պահպանել է այդ արխայիկ պատկերացումը ու դրան տվել այդքան կարևոր նշանակություն: Ընդհանուր առմամբ, այս ավանդույթը այսօր դարձել է ազգային ինքնասպանության կարևոր բաղադրիչներից մեկը, քանի որ այդ ավանդույթով խեղվում է հասարակության ամենակենդանի ու կենսական կեսի` կանացի սկզբի կյանքն ու հոգեբանությունը: