Մարդը էլի շատ բաներ ունի, որոնք կենդանիները չունեն, հարցը, սակայն այն է, որ մարդը ունի նաև կենցաղային մշակույթ, որի զարգացման ընթացքում տարբեր ֆիզիոլագիական և ոչ ֆիզիոլագիական հատկանիշներ ձեռք են բերում ինչ-որ նշանակություն: Այսինքն` կուսաթաղանթի գոյությունը չի մեղավոր, որ որևէ առանձին վերցրած մշակույթ մաքրության մասին իր պատկերացումները բերել հանգեցրել է այդ թաղանթի գոյությանը, այլ ազգային գիտակցությունը, որը պահպանել է այդ արխայիկ պատկերացումը ու դրան տվել այդքան կարևոր նշանակություն: Ընդհանուր առմամբ, այս ավանդույթը այսօր դարձել է ազգային ինքնասպանության կարևոր բաղադրիչներից մեկը, քանի որ այդ ավանդույթով խեղվում է հասարակության ամենակենդանի ու կենսական կեսի` կանացի սկզբի կյանքն ու հոգեբանությունը:
Էջանիշներ