2004-ը Գուրգեն Մարգարյանի սպանության տարեթիվն է (փետրվարի 19-ին` Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի զինավարժությունների ժամանակ, ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց հայ 26-ամյա սպային, ով այդ պահին քնած էր):
Fedayi ջան, նկարի որկան իսկապես ընկնում է, որովհետև psd ֆայլը չի պահպանվել, շարունակ jpg-ները փոփոխելը դրան է բերում... ինչ վերաբերում է նկարը խցանելուն, դե, դա արդեն կամայական է. անձամբ ինձ համար Ծիծեռնակաբերդ այցելությունը միայն 1915թ. զոհերի հիշատակը հարգել չէ. այս ամենը 1915-ով չի սկսվել ու չի վերջացել. ցանկանում էի գրել 1909` Ադանայի ջարդի տարեթիվը, բայց էդ դեպքում, իսկապես, շա~տ կխցանվեր նկարը... իսկ էսպես, համենայն դեպս ինձ, չի խանգարում. որևէ մեկին էլ ոչ մի անգամ չեմ խնդրել կամ պարտադրել էս նկարը օգտագործել որպես ավատար
էս տարբերակն էլի լավա, գոնե էդ բոլորը վերաբերվում են ընդհանուր առմամաբ նույն երևույթին, որ կազմակերպվել եր Երիտ թուրքերի կողմից....
թե չե մարտի մեկ ուրիշ էլի բաներ...
ընդհանրապես մեկը մյուսի հետ կապ չունեցող հարցեր են...
Մենք քիչ ենք.... Սակայն մեզ ՀԱՅ են ասում...
Եղել ենք, Կանք ... ու Կլինենք...
Էջանիշներ