User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 33 հատից

Թեմա: Նորածնի անվան ընտրություն բարեկամների անվանացանկից....

  1. #1
    Մշտական անդամ Esmeralda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նորածնի անվան ընտրություն բարեկամների անվանացանկից....

    Ինչպե՞ս եք վերաբերվում այն երևույթին, երբ երեխաներին պարտադիր դնում են բարեկամներից մեկի (տատիկ, պապիկ, մոր տատիկ, հոր պապիկ ......) անունը...
    Ты так хотел побед -
    так забирай свой приз...

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորածնի անվան ընտրություն բարեկամների անվանացանկից....

    Շատ սխալ բան է: Հոգեբանորեն էլ է սխալ, մանավանդ երբ նորածինն իր անվանակից հարազատի հետ է ապրում:
    Չնայած ես տատիկիս անունն եմ կրում ու շատ գոհ եմ: Չեմ պատկերացնում, թե կարող էի ուրիշ անուն ունենալ:

  3. #3
    Մշտական անդամ Esmeralda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորածնի անվան ընտրություն բարեկամների անվանացանկից....

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Շատ սխալ բան է: Հոգեբանորեն էլ է սխալ, մանավանդ երբ նորածինն իր անվանակից հարազատի հետ է ապրում:
    Չնայած ես տատիկիս անունն եմ կրում ու շատ գոհ եմ: Չեմ պատկերացնում, թե կարող էի ուրիշ անուն ունենալ:
    Բա եթե գոհ ես, ինչո՞ւ ես ասում, որ սխալ է....
    Ты так хотел побед -
    так забирай свой приз...

  4. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորածնի անվան ընտրություն բարեկամների անվանացանկից....

    Ես էլ եմ սխալ համարում, հատկապես երբ տատիկի կամ պապիկի անունն ինչխոր անհեթեթ անուն է լինում, կամ ուղղակի երեխայի ծնողներին առանձնապես դուր չի գալիս, բայց իրենց պարտավորված են լինում դնել, որ հանկարծ պապիկը կամ տատիկը չնեղանա։

    Իսկ եթե ավելի խորանանք, ապա, իմ կարծիքով, ճիշտ կլիներ, եթե մարդ ինքը չափահաս դառնալուց հետո ընտրեր իր անունը, այսինքն՝ այն անունը, որն իրեն դուր է գալիս, որով ինքն իրեն լավ կզգար։ Գիտեմ, որ ասածս մի քիչ աբսուրդ ու խելառ է հնչում, բայց դե ախր այնքան մարդիկ գիտեմ, որ իրենց անունը տանել չեն կարողանում, դրա համար էլ կամ փոխում են (համենայնդեպս բանավոր), կամ էլ ամբողջ կյանքում տառապում են՝ իրենց անունից «հուշտ լինելով»... Օրինակ, ոմանք անհարմար են զգում իրենց ծնողների դրած անունից հրաժարվել՝ վախենալով, որ դրանով կարող են վիրավորել նրանց...

    Մի խոսքով, բարդ հարց է։

    Ի՜նչ լավ է, որ ես իմ անունից գոհ եմ։

    Իմ անունն էլ պապիկս (հորս հայրն է դրել՝ իր մոր անունից)։ Այնքան ուրախ եմ, որ տատիկներիս անունների մասին ոչ ոք չի հիշել...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #5
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորածնի անվան ընտրություն բարեկամների անվանացանկից....

    Նորմալ եմ վերաբերվում, չնայած ավելի ճիշտ եմ համարում, որ երեխան իր անունն է ունենում, ոչ թե ժառանգում է մեկից: Բայց եթե ամեն դեպքում ցանկանում են երեխային կոչել ազգականներից մեկի անունով, իմ կարծիքով ավելի լավ է, երբ երեխային անվանում են կենդանի ազգականի անունով: Միշտ մի տեսակ վատ եմ զգացել, երբ նորածնին անվանակոչել են մահացածի անունով. չնայած հասկանալ կարելի է, բայց ամեն դեպքում մի քիչ հարմար չեմ գտնում:
    Ne inducas in tentationem...

  6. #6
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորածնի անվան ընտրություն բարեկամների անվանացանկից....

    ինձ համար կարևոր չի ինչ անուն կդրվի երեխաներիս, կարևորը որ առողջ ու լավ մադիկ լինեն , չնայած անհեթեթ անունների մասին չեմ ասում, օրինակ նույն այդ Նինելը ...

    Ան, մի ժամանակ ես էլ էի այդպես կարծում, բայց հիմա գտնում եմ, որ անունը ինչ որ տեղ քեզ հարազատ ու մարմնի մասի պես մի բան է, ու փոխելը սխալ է, չնայած ամեն մարդ իր կարծիքն ու ցանկությունը ունի ...

    ինչ լավ է որ ես էլ եմ իմ անունը սիրում բայց ...

  7. #7
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորածնի անվան ընտրություն բարեկամների անվանացանկից....

    շատ վատ...
    առավել ևս երբ ասենք թե առանց հարցնելու կեսուրը կամ չգիտեմ ով... անուն են տալիս...
    ամեն մարդ պետք է իր անունը ունենա....ծնվելուց ծնողները պետք է իրենց կարծիքով համապասխան անուն տան երեխային....
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  8. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորածնի անվան ընտրություն բարեկամների անվանացանկից....

    Մեջբերում Kita-ի խոսքերից
    ...ծնվելուց ծնողները պետք է իրենց կարծիքով համապասխան անուն տան երեխային....
    Դե, այդպես էլ անում են, այսինքն՝ իրենց կարծիքով, համապատասխան անուն են տալիս, բայց հաճախ դուրս է գալիս, որ, փաստորեն, այնքան էլ համապատասխան չէ...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #9
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորածնի անվան ընտրություն բարեկամների անվանացանկից....

    Յուրաքանչյուր մարդու անուն պետք է համապատասխանի իրեն: Կարծում եմ, որ մարդու անունը, ի թիվս ուրիշ հանգամանքների, ստեղծում է մարդու աուրան: Այն մարդու համար դառնում է անցաթուղթ…
    Չեմ կարծում, թե անունը, որպես "թանկարժեք հնություն" կարող է զարդարել մարդուն: Ուղղակի պետք է ընտրել համապատասխան ու գեղեցիկ անուն և ոչ թե "զոհ գնալ" ավանդույթներին…

  10. #10
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2006
    Գրառումներ
    23
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորածնի անվան ընտրություն բարեկամների անվանացանկից....

    Հետաքրքիր է այսքան ասում եք համապատասխան անուն.......
    Ի՞նչ է նշանակում համապատասխան: Երեխան դեռ նոր լույս աշխարհ է եկել
    դե արի ու իմացի ընտրածտ անունը համապատասխան է թե ոչ, թե՞ պետք է իրենից հարցնել
    Աշխարհը հայելի է և այն վերադարձնում է յուրաքանչյուրին իր սեփական պատկերը

  11. #11
    Երկրի բնակիչ milkyway-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    հերանցս տուն
    Տարիք
    40
    Գրառումներ
    35
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորածնի անվան ընտրություն բարեկամների անվանացանկից....

    Հորս իսկական մոր անունը "Զարիկ" էր, իսկ մեծացնողինը "Ազնիվ": Ես որ ծնվեցի Ազնիվ էին ուզում դնեին (Զարիկը դեմ էր ,որ իրա անունը դնեյին): մամաս պայքարում էր ,ու Լիլիթ դներ , վերջը չգիտեմ ոնց ստացվեց Լուսինե: Իհարկե վատա եթե տատուդ պապուդ անունը ասենք "Յուղաբեր" ա կամ "Եպրաքսիա" կամ ասենք "Նոյեմզար":
    նենց պետք չի անել ,որ հետո սաղկյանք մարդիկ զզվեն իրանց անունից
    "'Пить, так пить' - сказал котенок и пошел топиться"

  12. #12
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորածնի անվան ընտրություն բարեկամների անվանացանկից....

    Հա~, շա~տ ահավոր երևույթա.
    Ես նույնիսկ հանդիպել եմ ''Ռեհան'' ու ''Մառոլ'' անուններից

    Մառոլը մեր ֆիզկուլտի դասատունա. հիմա անունը փոխելա


  13. #13
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորածնի անվան ընտրություն բարեկամների անվանացանկից....

    Ամենալավ անունը Սեյրանն ա, ապագա տղուս անունը:

    Ավելացվել է 37 վայրկյան անց
    Իսկ Զալիբեկ ու Բալաբեկ լսել եք???
    Վերջին խմբագրող՝ Fedayi: 11.07.2008, 16:12: Պատճառ: Գրառման ավելացում
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  14. #14
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորածնի անվան ընտրություն բարեկամների անվանացանկից....

    Մեջբերում Esmeralda-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպե՞ս եք վերաբերվում այն երևույթին, երբ երեխաներին պարտադիր դնում են բարեկամներից մեկի (տատիկ, պապիկ, մոր տատիկ, հոր պապիկ ......) անունը...
    Պարտադրվածը վատ ա, իսկ ինդհանրապես շատ լավ ավանդույթ ա, եթե իհարկե կամավոր սկզբունքով ա:

  15. #15
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորածնի անվան ընտրություն բարեկամների անվանացանկից....

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարտադրվածը վատ ա, իսկ ինդհանրապես շատ լավ ավանդույթ ա, եթե իհարկե կամավոր սկզբունքով ա:
    Բայց պատկերացնու՞մ ես՝ գերդաստանում ինչ անվանական միապաղաղություն կտիրի, եթե բոլորն իրենց երեխաների անունները դնեն տատի ու պապի անունները։ Մի հատ պատկերացրեք, էլի։

    Բացի կամավոր լինելուց, նաև պետք է հաշվի առնել, որ եթե հայրդ կամ մայրդ նախատատուդ թվի՝ ներկա ժամանակների համար նավթալինաբույր ու անբարեհունչ, իմաստային առումով էլ ոչ երևելի անուն ունեն, ապա այսօրվա քո ավանդապահության վրա հիմնված կամավոր ընտրությունը կարող է վաղը երեխայիդ հոգեկան անբավարարության, բարդույթավորվածության պատճառ դառնալ։ Վերջիվերջո, բացի ծնողիդ նկատմամբ հարգանքից, հարկավոր է նաև երեխայիդ՝ տվյալ անվան նկատմամբ հետագա վերաբերմունքի մասին մտածել։ Օրինակ՝ դժվար է պատկերացնել, որ այսօր որևէ մեկին կարող է դուր գալ, եթե իր անունը լինի Յուղաբեր, Բուրաստան, Սիրուհի կամ նմանատիպ ուրիշ անուն...

    Ավելացվել է 3 րոպե անց
    Ի դեպ, մի բան էլ. ոչ ցանկալի անուն ունեցողներից շատերը, մեծանալով, գոնե ոչ պաշտոնապես փոխում են իրենց անունները և մարդկանց ներկայանում իրենց նախընտրած անունով. դա երբեմն լինում է իրենց անվանը հնչողությամբ քիչ թե շատ նման անուն, բայց երբեմն բոլորովին ուրիշ անուն են ընտրում։ Նման դեպքերում չեմ կարծում, թե այն մարդը, որի անունով կոչել էին տվյալ երեխային, իրեն ավելի լավ կզգա դրանից, քան եթե ընդհանրապես իր անունով կոչած չլինեին։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 11.07.2008, 17:13: Պատճառ: Գրառման ավելացում
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իսահակյանի անվան գրադարանի շենքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.02.2016, 09:59
  2. Նորածնի անուն դնելը
    Հեղինակ՝ vorogait, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 229
    Վերջինը: 11.11.2012, 00:22
  3. Անվան ազդեցությունը բնավորության ձևավորման վրա
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 74
    Վերջինը: 02.07.2010, 20:12
  4. Նորածնի օժիտը
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 06.10.2009, 15:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •