Սովորաբար քաղաքացին պիտի հոգ տանի իր քաղաքացիությունն ապացուցելու, անհրաժեշտ փասթաթղթեր ունենալու ու առհասարակ իր իրավական ու քաղաքացիական կարգավիճակի մասին, պետության խնդիրն է ապահովել քաղաքացու իրավունքներն ու փոխադարձ պարտավորությունները օրենսդրությամբ ու մեխանիզմներով:
Տվյալ պարագայում քաղաքացիությունը ֆորմալացնելը զագսի նման մի բան է, եթե չես ֆորմալացնում, այսինքն գրանցում ՀՀ քաղաքացիությունը, ապա իրավական հիմքերն ու փոխադարձ պարտավորությունները վայթե դառնում են մոտավորապես պաշտոնապես չգրանցված ամուսինների, կամ երեխաների նման՝ այսինքն առանց իրավունքների ու պարտավորությունների:
Ինչքան հասկանում եմ, եթե ՀՀ քաղաքացիներից արտասահմանում ծնված երեխային ծնողները չեն գրանցում, ու երեխան էլ մեծանալիս չի գրանցվում որպես ՀՀ քաղաքացի, ապա չի իրացնում իր այդ իրավունքը ու պաշտոնապես ՀՀ քաղաքացի չի էլ դառնում, ու ՀՀ-ն էլ այդ չգրանցված քաղաքացուն ոչ էլ ճանաչում է որպես ՀՀ քաղաքացի:
Կարճ ասած՝ եթե ՀՀ քաղաքացիությունը պետք չի, չի հետաքրքրում, ապա կարելի է չգրանցել, ու չգրանցելը ծնողների համար օրենքով նախատեսված պատասխանատվություն կարծես թե չի առաջացնում, ոնց որ չի գրած նման բան ՀՀ քաղաքացիության մասին օրենքում։
Էջանիշներ