Այո
Ոչ այնքան
Չեմ գտնում
Երբեվէ պետք չի եկել
Ժողովուրդ, սենց մի հարց.
Դադարում է արդյոք գործել հողի վարձակալության պայմանագիրը, եթե վարձակալը մահանում է, թե հողի օգտագործման իրավունքը փոխանցվում է վարձակալի իրավահաջորդին։
Խնդրում եմ, պատասխանելուց նշել նաև համապատասխան օրենքի հոդվածը։
Գուցե օգնի
Անշարժ գույք վարձակալած քաղաքացու մահվան դեպքում վարձակալության պայմանագրով նրա իրավունքները եւ պարտականությունները փոխանցվում են ժառանգին, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Վարձատուն իրավունք չունի մերժելու այդպիսի ժառանգին պայմանագրի կողմ դառնալու մնացած ժամկետում, բացառությամբ, եթե պայմանագիր կնքելը պայմանավորված է եղել վարձակալի անհատական հատկանիշներով:
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 04.10.2011, 18:45:
Եթե դեռ ակտուալա, ապա՝ «Անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաu պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:»
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Բարև ժող ջան, մի հարց ունեմ, կարող է իմանաք հայկական վարորդական իրավունքով (BCD կատեգորիա) հնարավոր է ՌԴ -ում վարել ողևորատար ավտոբուս՞:
Լսեք երաժշտություն Erger.am կայքում:
Ճիշտն ասած` հանդիպել եմ, որ վկայականի թարգմանությամբ վարել են, բայց դա կարող ա շատ վաղուց էր կամ լավ չեմ հիշում
Իսկ միջազգային վկայականների մասին լսե՞լ եք`
http://mardik.am/am/news/2011/05/17/...oyan-tekhznnum
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Zhor(ARM) (28.01.2012)
Լսեք երաժշտություն Erger.am կայքում:
Ժողովուրդ ո՞վ գիտի, Հայաստանում արգեկվու՞մ է, որ վաճառողը (խանութը) ավելի քիչ ժամանակով երաշխիք տա ապրանքին, քան արտադրողի երաշխիքն է:
Bruno (23.03.2012)
Կարող եմ արդյոք Հայաստանից դուրս գալ հանգստանալու, եթե զինկոմիսարյատում արդեն հաշվառման եմ? (16 տարեկան)
Ընեկրներիցս մեկը ասաց, որ հնարավոր չէ երկրից դուրս գալ 15 տարեկանում ստացած անձնագրով, եթե արդեն լրացել է 16 տարեկանը: Արդյոք դա այդպես է? Պետք է հատուկ 16 տարեկանի համար նոր անձնագիր հանել?
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ