Շատ եմ սիրում աղցաններ. կարելի ա ասել դրանցով եմ ապրում
Շատ եմ սիրում աղցաններ. կարելի ա ասել դրանցով եմ ապրում
Սպանախով աղցան
բազուկով աղցան
կաղամբով աղցան
հավի միս թել-թել արած աղցան
Պանրով ու վարունգով ձվածեղ
խաշած միս
ու պրծ.
սիրեմ,չսիրեմ,մենակ սրանք եմ ուտում
Ուրվական (13.04.2009)
Գորտուկ (22.07.2014)
Ես շատ եմ սիրում համեղ սնվել : Սիրում եմ կաթնամթերք , սիրում եմ բանջարեղեններ, մրգեր: Քաղցրավենիք շատ չեմ սիրում , կամ էլ որ սիրում եմ թխվածքներից ՝ փախլավա եմ շատ սիրում ,իտալական շոկոլադ: Սիրում եմ նաև ձկնամթերք, չեմ սիրում շատ ճարպոտ սնունդ :
Համեմունքների համար խելքս գնում է , բայց դրանք պետք է չափի մեջ լինեն , որովհետև կծու շատ չեմ սիրում:
Հարիսա եմ շատ սիրում , թփով դոլմա, պոմիդորից ինչ ուզում է պատրաստված լինի կուտեմ ու պարտադիր պոմիդորով:
Պահածոներ նույնպես սիրում եմ , չնայած գիտեմ , որ և՛ վտանգավոր է, և՛ այդքան էլ օգտակար չէ:
Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:
մի հատ ակտիվացման հայց էլ այս թեմային թե չէ ակումբի անունը «սննդի կետեր»-ով... աթեիստում ենք, իսկ ախր սննունդի մեջ այնքան հավատք կարա մարդ գտնի
CactuSoul (12.08.2019)
Ես համով ուտել շատ եմ սիրում ու գրեթե ամեն ինչ փորձում եմ: Մեր ակումբի բուսակերների սիրտը առնելու համար ասեմ, որ միրգ ու բանջարեղեն շատ եմ սիրում ու ուտում եմ, բայց .... ուտելիքային նախասիրություններս սենց պայմանական հերթականությունն ունեն.
- կարմիր մսեղեն, սինքն լավ սթեյք՝ իրա լավ գինիով
- ասիական խոհանոցը իրա սաղ խառը բաներով. դիմ սամ, գուաբաո, գյոձե ու սենց
- էլի ասիական թեմաներով, բայց ավելի կոնկրետ ճապոնական, կարճ ասած սուշի՝ իրա սաաաաղ թաշախուստով:
Բավականին բազմազան նախընտրած ուտեստացանկ ունեմ:
Առավելապես նախընտրում եմ հայկական խոհանոցը, բայց այլ ազգերի խոհանոցներից սիրով օգտվում եմ: Ու կապ չունի բուսական, թե կենդանական ծագման:
Չեմ հավանում միայն խաղցր ուտեստները, մանավանդ երբ մրգային քաղցրություն եմ զգում: Բանակում քաղցրի նկատամբ սերն իսպառ չքացավ:
Հ.Գ.
Անցած տարվանից ԱԱԾ-ի հատուկ սնդային լաբորատորիան պարզեց և կլինիկական փորձերով ապացումցում է, որ տասնամյակներով ՀՀ-ում ամենասիրված ու ցանկալի ուտելիքը ոչ միայն վնաս է առողջությանը, այլև քրեական պատասխանատվություն է առաջացնում
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Նահանգներ տեղափոխվելը իմ նախընտրած մենյուի վրա լուրջ ազդեցություն է թողել, ավելի շուտ հայկականին գումարվել է բազմազանությունը:
Հայկական ուտեստներից շատ եմ սիրում սպաս ու հավի մսով, բրնձով բուլյոն՝ թարմ կտրտած կանաչեղեն վրան ցանած: Ողորմած հոգի մայրս ֆանտաստիկ էր սարքում
«Ֆիրմաներից» ամենից շատ սիրում եմ ծովամթերք, ճապոնական, թայլանդական ու ֆրանկոամերիկյան խոհանոցները, մասնավորապես՝
- Սաշիմի (թարմ կտրտած հում ձուկ), վասաբիով ու ցուկեմոնոյով (սա թթու դրած կոճապղպեղ է), տրամադրության համար կարելի է տաք սակե խմել հետը
- Թոմ Քա Գայ (թայլանդական կոկոսով սուպը) ծովամթերքով (տարբեր ծովախեցգետիններ, խեցեմորթներ), կազդուրիչ բան է, հենց կրակի հետ էլ տաք տաք սպասարկում են, պետք է տաք ուտել
- Ծովամթերք քեյջունական ձևով, սա ծովամթերք սիրողի համար իսկական դրախտ է՝ վերցնում են մի քանի դյուժին տարբեր ծովախեցգետիններ ու կակղամորթեր ու կուկուռուզ խաշում են ֆրանսիական սոուսի մեջ ու
տաք տաք բերում տոպրակով դնում են դեմդ: Նախապես սեղանը ծածկած է լինում հաստ թերթով, քեզ տալիս են ձեռնոցներ, գոգնոց, պլասկագուբցի (էս հայերեն հարթաշուրթն ա երևի :Ճ), սրբիչ որ
հենց թերթի վրա, ձեռքերով ու պլասկագուբցիով խոզի պես ըմբոշխնես էդ խառնաշփոթը: Անփոխարինելի սնունդ ա երկար սարերում քարշ գալուց ու ուժասպառ լինելուց հետո: Դե հետն էլ գարեջուր, մուաաահ...
- Հում ոստրեներ, սա քացախով, սխտորով ու կծու տոմատով, հետն էլ IPA գարեջուր, մմմմմմմմմմմ
Si vis pacem, para bellum
Վերջին 2 ամսվա ուտելիքներս. (ու ահավոր սկսել եմ սիրել. ռութին ա դարձել արդեն)
ավոկադո (մեջտեղից երկու կես եմ անում, ամեն մի կեսում լցնում եմ vinaigrette balsamique՝ զեյթունի ձեթի խառնուրդով ու գդալով փորելով սկսում եմ ուտել (իհարկե հասած պիտի լինի, որ հեշտ ֆորվի): Շատ համով ա:
նուշ (երկու բուռ ամեն օր)
հապալաս (200 գրամ ամեն օր)
մալինա (200 գրամ ամեն օր)
պամիդորով ձվածեղ՝ կանաչ բիբարով (շատ եմ սիրում, վրան էլ turmeric եմ ցանում. Վիշապ, ականջդ կանչի, մերսի, լավ էլ օգնեց ):
խուրմա (datte) - կալորիականությունը շատ մեծ ա, բայց ահավոր համով ա:
թարխուն (քանի որ ժամանակի ընթացքում հայկական լավաշին հետ սովորեցի՝ հիմա դրա միակ ալտերնատիվան թեթեւ քաղցրությամբ tortilla durum -ի համար նախատեսված լիստերն են, որ արդեն լավաշից ավելի եմ գերադասում: Մեջն ինչ ասես դնում եմ. պանիր, ժարիտ կարտոշկա եւ այլն... ու էդ ամենն անմահական թարխունով):
70 տոկոսանոց սեւ շոկոլադ (օրը 5-6 քառակուսի) .. սրան շատ եմ սովորել ու էլ սովորական շոկոլադ չեմ կարում ուտեմ):
Սեւ խաղող (չաղացնում ա ահավոր, բայց խելքս գնում ա):
Ուտել չեմ սիրում, բայց էս պահին սրտիս ուզած թոփ թեն:
1. Եղինջով սուպ
2. Հավով բրնձով սուպ: Վերը կարդացի ախորժակս տվեց
3. Սալ
4. Բաստուրմա
5. Զատկի բրդուճ. լավաշ, ձու, պանիր, թարխուն, կանաչ սոխ ու էլի տենց կանաչեղեն
6. Մամայի սարքած սնկով ճաշ
7. Պոպոքի կամ թզի մուրաբա
8. Պլեճ
9. Ձվով տապակած կանաչ լոբի
10. Տասնվեց ձվանոց տորթ: Քաղցրեղեն տորթ բան անտարբեր եմ, բայց սա սիրում եմ: Կյանքում խմորով բան սարքած չկամ: Էն օրը ասի փորձեմ հետո որոշեցի որ հա մի էն ա
Վերջին խմբագրող՝ Շինարար: 12.08.2019, 04:53:
Ամին տոտայի արած ժառիտը տնական լավաշով ու կամպոտով սրա հետ էլ որ մի բաժակ տնական արաղ լինի ու ամառային աղցան վաշյէ :Love
Տնական անալի պանիր ու էլի թնդիրի լավաշ
Վերջին խմբագրող՝ Յոհաննես: 12.08.2019, 13:45:
Adam (12.08.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ