Վերջին 2 ամսվա ուտելիքներս. (ու ահավոր սկսել եմ սիրել. ռութին ա դարձել արդեն)
ավոկադո (մեջտեղից երկու կես եմ անում, ամեն մի կեսում լցնում եմ vinaigrette balsamique՝ զեյթունի ձեթի խառնուրդով ու գդալով փորելով սկսում եմ ուտել (իհարկե հասած պիտի լինի, որ հեշտ ֆորվի): Շատ համով ա:
նուշ (երկու բուռ ամեն օր)
հապալաս (200 գրամ ամեն օր)
մալինա (200 գրամ ամեն օր)
պամիդորով ձվածեղ՝ կանաչ բիբարով (շատ եմ սիրում, վրան էլ turmeric եմ ցանում. Վիշապ, ականջդ կանչի, մերսի, լավ էլ օգնեց

):
խուրմա (datte) - կալորիականությունը շատ մեծ ա, բայց ահավոր համով ա:
թարխուն (քանի որ ժամանակի ընթացքում հայկական լավաշին հետ սովորեցի՝ հիմա դրա միակ ալտերնատիվան թեթեւ քաղցրությամբ tortilla durum -ի համար նախատեսված լիստերն են, որ արդեն լավաշից ավելի եմ գերադասում: Մեջն ինչ ասես դնում եմ. պանիր, ժարիտ կարտոշկա եւ այլն... ու էդ ամենն անմահական թարխունով):
70 տոկոսանոց սեւ շոկոլադ (օրը 5-6 քառակուսի) .. սրան շատ եմ սովորել ու էլ սովորական շոկոլադ չեմ կարում ուտեմ):
Սեւ խաղող (չաղացնում ա ահավոր, բայց խելքս գնում ա):
Էջանիշներ