Վերջին խմբագրող՝ Նորմարդ: 03.04.2008, 20:43: Պատճառ: Գրառման ավելացում
Ինչքան տեղյակ եմ "ազատ" բառը ունի պարսկական ծագում, իսկ հայերենը և թյուրքական լեզուները փոխառել են այս բառը պարսկերենից![]()
I may be paranoid but no android!
Դա նորմալ երևույթ է որ պատերազմի հետևանքով, որոշակի բառեր սկսում են օգտագործվել մյուս լեզվում և այլն:
Մենք շատ լավ գիտենք, որ եղել են մոնղոլ-թաթարական արշավանքներ հայաստան և ԱԶԱՏ բառը կարող էր այդ ժամանակ անցաց լիներ իրենց լեկսիկոն:
Օրինակ ինչ է նշանակում ներկա ժամանակ ռուսաստանում շաաատ օգտագործվող ՈՒՌԱ բառը: Նույն Մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ, Մոնղոլները Ռուսների վրա հարձակվելուց գոռում էին ՈՒՌԱԱԱ, ինչը նշանակում էր ՄԱՀ: Այդտեղից էլ ռուսական լեկսիկոն եկել է ՈՒՌԱ բառը:
Թե հենց նույն մենք օճառին շաաատ հաճախ ՍԱՊՈՆ չե՞նք ասում: Բա տեսնում ե՞ք Զարմանալի բան չկա:
Համընթաց քամի...
ՈւՌԱ-ն հետաքրքիր բացահայտում էր ինձ համար, ես չգիտեի այդ բառի ճիշտ ծագումնաբանությունը: Փաստորեն անգլերեն hooray-ն էլ փոխառված է ռուսերենից?
Իսկ սապոն բառը առաջացել է լատիներեն sapo բառից, որի հիմքում հնդեվրոպական *seib- արմատն է: Այնուհետև բազմաթիվ լեզուներ փոխառել են այս բառը լատիներենից, օրինակ ֆրանսերեն savon, իտալերեն sapone, իսպաներեն jabon, անգլերեն soap, թուրքերեն sabun, ֆիններեն saippua և այլն:
I may be paranoid but no android!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ