Եթե մարդկանց չէս տարբերում,
Եթե բոլորը կարծես նույնն են,
կամ գոնե նման են,

ուրեմն դու գտնվում ես Հայաստանում, կամ Չինաստանում։

Եվս մի ծանր ու դաժան երևույթ, որը նկատվում է ժամանակակից ՀԱՅ երիտասարդության մոտ։ Բոլորը կարծես նույն մարդն են դարձել։ Սանրվածքը, հագուստը, կոշիկները, խոսելու առոգանությունն ու թեմաները, ապրելակերպը, նախնտրած մեքենաներն ու երաժշտությունը, աշխարահայացքը, կարծես բոլորի մոտ նույնն են։ Իրոք, որ ստանդարտանում ենք։

Երկար չեմ ուզում խոսել, ուղղակի ուզում եմ ձեր կարծիքը իմանալ։ Ինչ եք կարծում, այսպես մինչև ու՞ր։ Արդյո՞ք չի գա մի ժամանակ, երբ հայերը կմտածեն, կհագնվեն, ու աշխարհին կնայեն սեփական հայացքով։