User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Ստանդարտացում

  1. #1
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Գրառումներ
    477
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ստանդարտացում

    Եթե մարդկանց չէս տարբերում,
    Եթե բոլորը կարծես նույնն են,
    կամ գոնե նման են,

    ուրեմն դու գտնվում ես Հայաստանում, կամ Չինաստանում։

    Եվս մի ծանր ու դաժան երևույթ, որը նկատվում է ժամանակակից ՀԱՅ երիտասարդության մոտ։ Բոլորը կարծես նույն մարդն են դարձել։ Սանրվածքը, հագուստը, կոշիկները, խոսելու առոգանությունն ու թեմաները, ապրելակերպը, նախնտրած մեքենաներն ու երաժշտությունը, աշխարահայացքը, կարծես բոլորի մոտ նույնն են։ Իրոք, որ ստանդարտանում ենք։

    Երկար չեմ ուզում խոսել, ուղղակի ուզում եմ ձեր կարծիքը իմանալ։ Ինչ եք կարծում, այսպես մինչև ու՞ր։ Արդյո՞ք չի գա մի ժամանակ, երբ հայերը կմտածեն, կհագնվեն, ու աշխարհին կնայեն սեփական հայացքով։

  2. #2
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստանդարտացում

    Մեջբերում Poet-ի խոսքերից

    ։
    Եթե բոլոր մարդիկ ձգտում են տարբերվել, այլ ոչ լինել ինքնուրույն, և այդ ձգտման ու տարբերվելու տարբերակների մեջ այնքան են իրար նման, որքան նման չեին, կոմունիստական շրջանի միևնույն համազգեստով ու միևնույն սանրվածքով դպրոցականները,

    ուրեմն դու էլի գտնվում ես Հայաստանում, ու էս անգամ Չինաստանն էլ չի կարող համեմատվել…

  3. #3
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստանդարտացում

    Մեջբերում Poet-ի խոսքերից
    Եթե մարդկանց չէս տարբերում,
    Եթե բոլորը կարծես նույնն են,
    կամ գոնե նման են…
    Լրիվ համակարծիք եմ քո հետ, տխուր վիճակ է, բայց ինչ արած, ես բան չեմ կարող առաջարկել…

    Գուցե հարցնեմ մնացած ակումբի անդամներից, ի՞նչ անենք, որ փրկվենք այս համաճարակից, թե չե շուտով սկի հարևաններին իրարից չենք տարբերելու:

  4. #4
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստանդարտացում

    Մեջբերում HaykMan-ի խոսքերից
    Լրիվ համակարծիք եմ քո հետ, տխուր վիճակ է, բայց ինչ արած, ես բան չեմ կարող առաջարկել…
    Գուցե հարցնեմ մնացած ակումբի անդամներից, ի՞նչ անենք, որ փրկվենք այս համաճարակից, թե չե շուտով սկի հարևաններին իրարից չենք տարբերելու:
    Իրականում մարդիկ այդքան նման չեն իրար, այլ մենք ենք հաճախ նրանց նույնացնում, հաճախ նույնիսկ գիտակցաբար, որովհետև այդպես ավելի հեշտ է, քան փորձել ամեն մեկի մեջ տեսնել անհատականություն: Այո, արտաքին կաղապարը հաճախ շատ նման է՝ հագուստ, որոշ կոնկրետ հարցերի դեպքում նման մտածելակերպ, բայց իրականում բոլորի ներսում գտնվում է մի «ես», որը նման չէ ոչ ոքի «ես»-ին… Եթե մենք հաճախ չենք գտնում այդ «ես»-ը դիմացինի մեջ, չի նշանակում, որ այն չկար, այլ պարզապես նշանակում է, որ այն մեզ պետք չէր, կամ չէր հետաքրքրում, թե չէ հաստատ կգտնեինք:
    Ne inducas in tentationem...

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (02.09.2013)

  6. #5
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Գրառումներ
    477
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստանդարտացում

    Բանը նրանում է, որ մարդիկ թաքցնում են իրենց «ես»–ը։

    Իրանք ուղղակի վախենում են դեմ դուրս գան, որոշ կարծիքների ու հասկացույթունների, հետևաբար ցույց են տալիս, թե ընդունում են այն ամենը, ինչ կատարվում է շրջապատում։

    Է ինձ պետքա, տենց մարդկանց հետ շփվել, մի հատ էլ խորանալ, որ «ես» գտնեմ։

  7. #6
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստանդարտացում

    իրականում ամեն ինչ այնքան դրամատիկ չի , որքան դուք եք ներկայացնում ... ամեն տեղ էլ կան ընդհանուր "ստանդարտ տիպի" մարդիկ, պարզապես Հայաստանի փոքրության պատճառով է այստեղ այդ ամենը այսքան արտահայտիչ երևում ...
    կան մարդիկ որոնք տարբեր են ամեն ինչով , ու դրանց թիվը քիչ չէ ...

  8. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստանդարտացում

    Մեջբերում Riddle-ի խոսքերից
    Իրականում մարդիկ այդքան նման չեն իրար, այլ մենք ենք հաճախ նրանց նույնացնում, հաճախ նույնիսկ գիտակցաբար, որովհետև այդպես ավելի հեշտ է, քան փորձել ամեն մեկի մեջ տեսնել անհատականություն: Այո, արտաքին կաղապարը հաճախ շատ նման է՝ հագուստ, որոշ կոնկրետ հարցերի դեպքում նման մտածելակերպ, բայց իրականում բոլորի ներսում գտնվում է մի «ես», որը նման չէ ոչ ոքի «ես»-ին… Եթե մենք հաճախ չենք գտնում այդ «ես»-ը դիմացինի մեջ, չի նշանակում, որ այն չկար, այլ պարզապես նշանակում է, որ այն մեզ պետք չէր, կամ չէր հետաքրքրում, թե չէ հաստատ կգտնեինք:
    Համաձայն եմ։ Հնարավոր չէ գտնել նույնիսկ երկու մարդ, որոնք էությամբ լրիվ նույնը լինեն։ Բայց այսօրվա մեր իրականությունն այն է, որ արտաքուստ իրոք որոշակի ստանդարտացում է նկատվում։ Դիմակներ, համազգեստներ և այլն... Կարծում եմ, որ դրա պատճառը շատ խորն է թաքնված։ Մարդկանց՝ միմյանց կողմից չհասկացված լինելու կարելի է ասել հիմնավորված վախը, թերարժեքության բարդույթը, որը հաճախ հմտորեն քողարկվում է հենց ուրիշներին նմանվելով...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #8
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Գրառումներ
    477
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստանդարտացում

    Լավ՝ երևի ինձ լավ չհասկացաք։ Բնականաբար, էությամբ երկու միանման մարդ չկա, խոսքը դրա մասին չէ։ Խոսքը նրա մասին է, որ մարդիկ չէն ուզում տարբերվել, դեռ ավելին փորձում են համապատասխանել ԻՆՉ, ԻՆՉ ստանդարտներին

  10. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստանդարտացում

    Մեջբերում Poet-ի խոսքերից
    Լավ՝ երևի ինձ լավ չհասկացաք։ Բնականաբար, էությամբ երկու միանման մարդ չկա, խոսքը դրա մասին չէ։ Խոսքը նրա մասին է, որ մարդիկ չէն ուզում տարբերվել, դեռ ավելին փորձում են համապատասխանել ԻՆՉ, ԻՆՉ ստանդարտներին
    Երևի խոսքն ինձ էլ էր վերաբերում, բայց ասեմ, որ ես հասկացել էի, թե դու ինչ նկատի ունես, ուղղակի երևի դու դա ինչ-որ այլ կերպ ես բացատրում, այսինքն՝ դրա պատճառներն ուրիշ բաների մեջ ես տեսնում երևի, չգիտեմ։ Հենց այդ ստանդարտներին, իմ կարծիքով, մարդը թեկուզ ենթագիտակցաբար ձգտում է հենց ինքնահաստատվելու համար։ Սա իմ կարծիքն է։ Վահե, դու կարծես թե դեռ չես բերել մարդկանց այդպիսի պահվածքի՝ քո կարծիքով հնարավոր պատճառները։ Հետաքրքիր կլիներ դրանք կարդալը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #10
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստանդարտացում

    գուցե դա ավելի շատ գլոբալացման հետևանքն է՞,
    բայց օրինակ ես չեմ կարծում, որ այսօրվա Երևանում բոլորը պետք ա քայլեին փողոցներով, ասենք, սասունցիների տարազներով,
    չէ, ես հասկանում եմ, իհարկե այստեղ ավելի շատ հոգեբանական պահի մասին է խոսքը, բայց մեր փոքրիկ ու սակավամարդ երկրում եկեք երևի չսպասենք հանդիպել շա-ա-ատ տարբերվող բնավորությունների տեր մարդկանց,
    Վերջին խմբագրող՝ Koms: 14.10.2006, 20:27:
    Life is too short...

  12. #11
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2006
    Գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Re. Ստանդարտացում

    Մեջբերում Poet-ի խոսքերից
    Եթե մարդկանց չէս տարբերում,
    Եթե բոլորը կարծես նույնն են,
    կամ գոնե նման են,

    ուրեմն դու գտնվում ես Հայաստանում, կամ Չինաստանում։

    Եվս մի ծանր ու դաժան երևույթ, որը նկատվում է ժամանակակից ՀԱՅ երիտասարդության մոտ։ Բոլորը կարծես նույն մարդն են դարձել։ Սանրվածքը, հագուստը, կոշիկները, խոսելու առոգանությունն ու թեմաները, ապրելակերպը, նախնտրած մեքենաներն ու երաժշտությունը, աշխարահայացքը, կարծես բոլորի մոտ նույնն են։ Իրոք, որ ստանդարտանում ենք։

    Երկար չեմ ուզում խոսել, ուղղակի ուզում եմ ձեր կարծիքը իմանալ։ Ինչ եք կարծում, այսպես մինչև ու՞ր։ Արդյո՞ք չի գա մի ժամանակ, երբ հայերը կմտածեն, կհագնվեն, ու աշխարհին կնայեն սեփական հայացքով։
    Ասեմ, որ դա այնքանել վատ չէ, քանի որ յուրաքանչյուր հասարակություն ունի իր նորմերը, որոնք և նրան դարձնում են մեկ ամբողջություն:

  13. #12
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Գրառումներ
    477
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստանդարտացում

    Sort666 ջան, չեմ կարծում, որ մարդու ապրելակերպը պիտի կախված լինի հասարակության նորմերից։ Օրինակ ես, ճիշտ չեմ համարում, ամառվա շոգին սև շալվար. ու տաք կոշիկներ հագնելը։ Ես նախնտրում եմ շորտեր և բասանոշշշշշկաներ

  14. #13
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Գրառումներ
    477
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստանդարտացում

    Եկեք մի քիչ էլ խորանանք։ Ֆորումում նոր անդամներ կան, ու ես նրանց կարծիքն էլ եմ ուզում լսել։

  15. #14
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սլաք Re. Ստանդարտացում

    Վահե ջան, չես նկատե՞լ, որ բոլոր մարդիկ էլ ամեն ինչում ձգտում են հեշտության: Կարծում եմ՝ հենց դրա համար էլ հետևում են ստանդարտներին, և ոչ թե իրենց իրական էությանը: Երբ դու էնպիսին ես, ինչպիսին ներսում կաս, ապա, ամենայն հավանականությամբ, տարբերվելու ես ուրիշներից, քանի որ իրականում յուրաքանչյուր մարդ իր տեսակում միակն ա ու անկրկնելի: Իսկ էդ դեպքում անպայման կառաջանան հակասություններ ու հակադրություններ մի շարք մարդկանց հետ, որոնց հետ առիթ կունենաս շփվել: Շատերը դրանցից ուղղակի սարսափում են: Դրա համար էլ ստեղծվում են ստանդարտներ (ու ընդհանրապես. ըստ իս, ամեն տեսակի ստանդարտները ստեղծված են տվյալ ոլորտում տեսակների հակադրություններից խուսափելու համար): Մարդիկ իրենց մեջ թաղում են իրենց «Ես»-ը (գիտակցաբար կամ ոչ, շատ խորը կամ էլ քիչ՝ հուսալով, որ կգա օրը, երբ էդ «Ես»-ը կհանեն էնտեղից ու կսկսեն դրանով ապրել, բայց… լավ, տխուր բաներից չխոսանք), շարժվում են էդ ստանդարտներով ու հեշտացնում իրենց կյանքը… առանց հասկանալու, որ դրանով նսեմացնում են կյանքի իմաստը:
    *
    Ավելի լավ է դժվար, բայց հատաքրքիր: Եթե կյանքը հետաքրքիր չի, էլ ինչո՞ւ ենք ապրում, ո՞րն ա դրա իմաստը:
    Վերջին խմբագրող՝ CactuSoul: 15.01.2007, 15:14:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևհատիկ (23.07.2010), Դատարկություն (23.07.2010), Հարդ (23.07.2010), Ուլուանա (23.07.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •