User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Հայ եմ…

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Հայ եմ…

    Ակումբում բավականին շատ մարդիկ կան, որոնք եղել են արտասահմանում կամ արտասահմանում են ապրում։ Հետաքրքիր է, երբ ասում եք, որ հայ եք, ի՞նչ են հիշում արտասահմանցիք։ Կամ հիշո՞ւմ են ընդհանրապես, թե՞ հայերը նրանց համար ինչ-որ անհասկանալի ազգ են։ Լրիվ լուրջ, էս հարցը նենց հետաքրքիր է։
    Երկիրը նշեք գրելուց։

  2. #2
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ եմ…

    Իմ շփումները հիմնականում ինտերնետային են, ու Հայաստանը գոնե IT մարդկանց, որոնք հիմնականում ֆորումների ադմինիստրատորներ կամ էդ ոլորտում ակտիվ մարդիկ են, ոչինչ չի ասում: Միակ արձագանքը, որ եղել է, էն էր, որ մի չինացի տղա ուզում էր հայերեն սովորել ու հարցնում էր` հնարավոր է, թե ոչ: Ես էլ ասեցի, սովորի: Գոնե մի հայերեն իմացող կլինի

    Էսքան բան, ոչինչ չի ասում, Արթ, ու էդ երևի լավ ա, որովհետև էդ ասելիքի տեղը դեռ դատարկ ա, ուրեմն` հեռանկարային

  3. #3
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    16
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ եմ…

    Կարամ պատմեմ են ինչ հայրս ա պատմել Հնդկաստանից վերադառնալուց հետո
    Մի քանի տարի առաջ էր եկավ հայրս հերթական գործուղումից դե բնականաբար զգալի չափով լուսանկարների կույտ էր բերել

    Որոշ լուսանկարներում երևում էին հնդկաստանի Դելլի քաղաքի փողոցները որոնք մեր փողոցներից ավելի վատ վիճակում էին աղբը ամենուրեք էր
    Երբ հերթական նկարը նայելուց հետո ասեցի «յաղք էս ինչ կողտոտ ազգ են»
    Հայրս ասաց «ես էլ նույնը ասեցի մեզ Թաջ Մահալ ուղեկցող գիդին, գիդը իմանալով, որ հայ ենք ու Հայսատանից ենք հանգիստ պատասխանեց այո մենք ունենք կողտոտ և աղքատիկ թաղամասեր, բայց դուք հայրերդ որ ձեզ մի գլուխ բարձր եք համարում հացը սրբություն համարելով, այն ու ամենայնիվ այն դնում եք գետնին փոշու ու կեղտի մեջ և վաճառում»
    Գիդը եղել էր Հայաստանում և եղել էր Մալաթիայի շուկայում ուր նշված երևույթը շարունակվում է մինչ հիմա

  4. #4
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ եմ…

    վաաայ շատ բան կարամ պատմեմ, շատ հետաքրքիր արձագանքների եմ հանդիպել, երբ աշխատում էի ԱՄՆ -ի Դակոտա նահանգի Վոլ քաղաքի Վոլ Դրագ արագ ուտելիքի սրճարանում և ամեն օր շփվում էի հազարավոր մարդկանց հետ: Ի դեպ իմ բեյջի վրա գրված էր Rose Armenia
    Շատ մարդիք հետաքրքրությամբ նայում էին մեկ ինձ մեկ իմ բեյջի գրվածին, հետո ժպտում ու հարցնում, արդյոք ես իսկապես այնտեղից եմ, երբ դրական պատասխան էին ստանում, հետևում էր հաջորդ հարցը՝ ինչպես ես հաջողացրել աշխարհի մի ծայրից մյուսը գալ ու հայտնվել ԱՄՆ-ի այս կորած մոլորած վայրում:

    Մի լուսանկարիչ ընկեր ունեմ այնտեղ / մոտավորապես 50-55 տարեկան/, երբ նրա հետ ծանոթացա նա ինքը նշեց Վիլյամ Սարոյանի անունը, ասաց, որ կարդացել է նրա գրվածքները / թեև նա բարձրագույն կրթություն չունի/ , հետո Այվազովսկուն նշեց:

    Իսկ մի տեղացի՝ հնդկացի, Հայաստան լսելուց միանգամից Մասիս սարը նշեց ու ինքն ասաց ինձ, արդյոք գիտեմ որ Նոյան Տապանը այնտեղ է կայանել, ի դեպ նա նույնպես չի պատկանում բարձր խավի մարդկանց, անկիրթ փնթի թափթփված հարևանս էր:

    Իսկ մի պապիկ երբ կարդաց Բեյջիս վրա Հայաստան, հարցրեց թե ինչպիսի ընթացքի մեջ է պատերազմը:

    Իսկ սարսափելին ինձ համար այն էր, որ եկան ու ասացին, որ այդ փոքրիկ քաղաքում մի հայ կա, նա իր մոթելը ուներ, դե ես էլ մեր հայերի նման որոշեցի այցելել նրան և ծանոթանալ: Պարզվեց, որ նա երբեք չի եղել հայաստանում, ծնվել է թուրքիայում, ամուսնացել թուրք կնոջ հետ և եկել ԱՄՆ, նա չգիտեր հայերեն, փոխել էր ազգանունը և զոռով մի կերպ թղթի վրա գրեց իր ՅԱՆ-ով վերջացող ազգանունը, իսկ երբ ես իմը իր խնդրանքով գրեցի /Ինանց/ նա շատ կասկածամտորեն նայեց ինձ և հարցրեց, արդյոք համոզված եմ ես որ հայ եմ ես էլ ջղայնացա և նրա հետ շփումս դադարեցի մեկընդմիշտ, համ էլ զգացվում էր, որ իր հայությունից մենակ փոխված ազգանունն էր մնացել
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  5. #5
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ եմ…

    Հայի մասին գաղափար չունեցողներ բավական կան այլազգիների մեջ: Պատահում է` ոչինչ չասող ժպտում են, ու հասկանում ես, որ առաջին անգամ է լսում հայ բառը, ավելի համարձակները հարցնում են` "էդ որտե՞ղ ա", ու, "Թուրքիայի հարևանությամբ" ապակողմնորոշող պատասխանից խուսափելով, ասում եմ "Նախկին Սովետ", ու միանգամից դառնում ես էկզոտիկ երևույթ

    Իսկ նրանք, ովքեր մի քիչ գաղափար ունեն, նրանց գաղափարը հիմնականում Թուրքիայի հետ վատ հարաբերություններն են ու ցեղասպանությունը, այլ հատկանիշով հայերը չեն "բացահայտվել"

  6. #6
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    09.03.2008
    Գրառումներ
    225
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ եմ…

    ամենալավ բանը, որ հիշել են երևի SOAD խումբն էր…

  7. #7
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ եմ…

    Դե ամերիկացիների մեծ մասը գաղափար անգամ չունեն, թե Հայաստանը իրենից ինչ է ներկայացնում...

    Երբ Ամերիկայում ինձ հարցնում էին թե որտեղից եմ, ու ասում էի Armenia, ասում էին, ինչ? Romania, Albania? Չնայած խիստ կասկածում եմ, որ իրենք անունից բացի ինչ-որ մի բան գիտեն Ռումինիայի ու Ալբանիայի մասին.... Հետո երբ սկսում էի պատմել Հայաստանի մասին, իրենց մոտ տպավորություն էր ստեղծվում, որ Հայաստանը ինչ-որ գավառ է Ռուսաստանի խորքերում... Հետո էլ սկսում էին ապուշ հարցեր տալ. օրինակ Հայաստանում շան միս ուտում են?

    Չնայած բացառություններ էլ կային: Տարիքով մարդիկ Հայաստանի մասին գիտեին Վիլյամ Սարոյանի շնորհիվ, երիտասարդները System of a Down-ի շնորհիվ: Որոշ մարդիկ գիտեին եղեռնի մասին, ոմանք Սպիտակի երկրաշարժի, ոմանք էլ Լեռնային Ղարաբաղի ու պատերազմի մասին: Մի քանի հոգու հանդիպեցի, ովքեր հայ ընկերներ ունեին ու բավականին տեղեկացված էին Հայաստանի մասին:
    I may be paranoid but no android!

  8. #8
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ եմ…

    Ես ամաչելու բան չունեմ:
    Ինձ որ հարցնում են, թե ես որտեղի՞ց եմ, հանգիստ պատասխանում եմ՝ Հայաստանից: Եթե հարցնեն, թե դա որտե՞ղ է, ես իրենց կբացատրեմ: Առաջին հերթին ասում եմ, որ Հայաստանը Կովկասի հարավային մասում է: Եթե հասկանում են, բախտս բերում ա, երբեմն էլ հարցնում են, թե Կովկասը ո՞րն է: Այդ դեպքերում ասում եմ, որ գնտվում է Թուրքիայի և Իրանի արանքում՝ անունը Հայաստան է և ո՛չ Իրաք: Մոտավորապես պատկերացում կազմելուց հետո, ստիպված եմ լինում պատմել հայոց պատմությունը, որովհետև եթե թողեմ այդպես ու գնամ, կմտածեն թե մուսուլման ազգ ենք:
    Հասնում ենք մինչև էթնիկական բաժանումներից մինչև Հայատանի տնտեսական ռեսուրսներին: Երբ հարցը հասնում է լեզվին, այստեղ բերանները բաց են մնում, երբ ասում եմ, որ հայերենը հնդեվրոպական լեզու է: Եթե մոտս լինում է հայերեն տեքստեր, ապա ցույց եմ տալիս (մի անգամ մոտիս խաչբառն եմ ցույց տվել): Դժվար է լինում բացատրել, որ հայերենում կա 3 բաղաձայն հնչյուն: Սովորական «Բ, Պ, Փ»-ն կամ «Գ, Կ, Ք»-ն իրենց ականջին արաբերեն է թվում: Շատ չերկարացնելու համար ասում եմ «հաջող ապեր» ու թեման փակում եմ, որովհետև շատ ժամանակ ներվերս չեն դիմանում:

    Ինչ վերաբերում է հայտնի դեմքի անուն տալը, ես դա չեմ ընդունում: Եթե նա երբևէ լսել է հայության մասին, ապա թող ինքը անուն տա: Մարդ կա չգիտի, որ Ազնավուրը հայ է, այդ դեպքում ես ի՞նչ մեղք ունեմ որ չգիտի: Մեղքը գցում եմ հենց Ազնավուրի վրա

  9. #9
    Անկարգ Armenoid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2008
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    31
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ եմ…

    ես եղել եմ շվեդիայում և այլուր բայց այդ ժողովուրդը ինձ շատ զարմացրեց նրանք հայերին չեն ճանաչում և բոլոր նրանց ովքեր շվեդներ չեն "Մուսլիմ" են անվանում առանձ տաբերակելու քրիստոնյայա թ՞ե մուսուլման իրանց մեկա։
    մի անգամ ել այռոպորտում ինչ-որ բան եին գրում ասում են որտեղից եք ասում ենք ԱՐՄԵՆԻԱ «օհ ամերիկա վերի վելլ » ասում ամերկա չէ է այ ան… ուն մինչև հասկանում են հոգիտ դուրսա գալիս զարմանում եմ բա մարդ ետքան անգրագետ կարա լինի՞ ետ եվրոպացիք ամերիկացիք աշխարհագրություն ընդհանրապես չգիտեն!!
    որ ասում եմ դեբիլներ երկրներ են ավելի լավա մի քիչ վատ ապրես բայց ուղեղով կրթված ժողովուրդ լինի բա չէ իրանց նման լավ են ապրում բայց մեր 2-րդ դասարանցու աշխարհայացքը ավելի զարգացածա ու ավելի շատ բան գիտի

  10. #10
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ եմ…

    Իսկ որտեղ է Տոգոն, կամ Բենին՞՞՞ Շատ ենք իմանում՞

    Հարցը գրագետությունը չի, այլ հետաքրքրվածությունը:

    Հորաքույրս մի բելգիացի ընկերուհի ունի, որը հայերեն է սովորել, երգչուհի է, հայերեն երգեր է երգում, Կոմիտաս է երգում:

    Բայց երկրագնդի բնակչույան մեծ մասը չի էլ իմանում որտեղ է Հայասանը, որովհետև մենք հարուստ չենք, լավ չենք ապրում, գնում իրենց երկրներում ենք փող վաստակում:
    Իսկ եթե լավ երկիր լիներ ամբողջ մեքսիկան մեզ լավ կճանաչե և կտեղափոխվեր Հայաստան:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  11. #11
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ եմ…

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակումբում բավականին շատ մարդիկ կան, որոնք եղել են արտասահմանում կամ արտասահմանում են ապրում։ Հետաքրքիր է, երբ ասում եք, որ հայ եք, ի՞նչ են հիշում արտասահմանցիք։ Կամ հիշո՞ւմ են ընդհանրապես, թե՞ հայերը նրանց համար ինչ-որ անհասկանալի ազգ են։ Լրիվ լուրջ, էս հարցը նենց հետաքրքիր է։
    Երկիրը նշեք գրելուց։
    Ասեմ, հետաքրքիր հարց ես տալիս։ Ես ինտերնետով շատ եմ շփվում արտասահմացիների հետ։ Մի ընկեր ունեմ Բոսնիա և Հերցեգովինայից, Հայաստանի գիժ ֆանատ ա։ Սկսել ա սիրել Եվրատեսիլից, երբ Անդրեն երգեց։ Ինքը տենց ա ասում։ Ինձ ինչ հարց ասես չի տվել Հայաստանի մասին։ Շատ ա ուզում գա, ինչ որ սեմինարների մասնակցի, արդեն դիմել ա։ Շատ բան գիտի մեր մասին, իսկ ես ինձ անգամ վատ եմ զգում, քանի որ բան չգիտեմ իր երկրի մասին։
    Մի ճապոնացի ընկեր էլ ունեմ։ Արդեն 3 տարի ա խոսում ենք։ Առաջին բանը, որ հայերի մասին լսել ա, որ հայ աղջիկները շատ սիրուն են։ Հետո լսել ա, որ մեծ մշակույթ ունենք։ Ինքն էլ ճանապարհորդելու գիժ ա, բայց Հայաստան գալը շատ թանկ ա։
    Դեռ վատ բան չեմ լսել մեր մասին դրսում։
    Վերջին խմբագրող՝ Moon: 13.04.2008, 17:07:
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •