Լավ, որ զիբիլը շատ-շատ է դա բոլորն են տեսնում։ Բայց կա՞ արդյոք ելք։ Իմ կարծիքով մեզանից յուրաքանչյուրը կարող է իր դերն ունենալ, որ խոտան և անորակ համարվող ամեն բան կամաց-կամաց վերանա մեր հասարակության միջից։ Օրինակ կարելի է լինել ավելի ընկալունակ նոր ոճերի նկատմամբ, եթե անգամ մենք դա չենք հասկանում և մեր ճաշակով չէ։ Նաև պետք չէ լինել կոնսերվատիվ։ Մենք չպետք է ամեն նոր բանի կպցնենք «անմակարդակությունա», «հիմարությունա» կամ այլ պիտակներ։ Նաև առօրյայում մարդկանց հետ շփվելով կարող ենք ներկայացնել մեր սիրած երաժշտությունը, ցույց տալ ձայնագրությունները... Նաև մի գործնական մեթոդ էլ. եթե մենք ունենք հնարավորություն և ցանկություն, ապա կարող ենք օգնել կազմակերպելու հեռուստա և ռադիոհաղորդումներ։ Գլուխ գովելու համար չեմ ասում, բայց ես շատ եմ սիրում Ժան Միշել Ժառին և կազմակերպել եմ մի քանի հեռուստահաղորդումներ նրա մասին (իհարկե հիմա ամոթից չեմ ասում, որ դա ԱԼՄ-ով է եղել, այց այն ժամանակ այդ ալիքը դեռ նոր էր և իմ կարծիքով խոստումնալից, բայց....), տպագրել եմ հոդված, պատրաստել եմ նրա հայկական վեբ կայքը և 2009-ի համար էլ ունեմ նոր պլաններ Ժառի և Հայաստանի հետ կապված, որ ավելի շատ մարդ ծանոթ լինի նրա ստեղծագործություններին։ Ինձ թվում է եթե նրանք ովքեր ունեն հնարավորություն անեն այսպիսի բաներ, ապա դա արդեն կնպաստի զիբիլի վերացմանը։ Հավատացած եղեք, որ դրա համար գումար ընդհանրապես պետք չէ։